https://arm.sputniknews.ru/20231225/erevani-metrvopvolitenum-hertakan-sharzhakazmn-e-durs-ekel-gits-3-vagvonvov-70439292.html
Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով
Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով
Sputnik Արմենիա
Հերթական շարժակազմը գիծ դուրս կբերվի 2024 թվականին։ 25.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-25T10:25+0400
2023-12-25T10:25+0400
2023-12-25T10:33+0400
մետրո
գնացք
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1532/90/15329097_0:1:1499:844_1920x0_80_0_0_30135780e3cba77038d135783044d17a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2857 գնացք։«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասաց Սեդրակյանը։Հիշեցնենք, որ նախորդ 3-վագոնանի շարժակազմը գիծ էր դուրս եկել դեկտեմբերի 18-ին։Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1532/90/15329097_0:0:1333:1000_1920x0_80_0_0_1867f951f483fcb56b96b6405e00f843.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, գնացք, երևան
Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով
10:25 25.12.2023 (Թարմացված է: 10:33 25.12.2023) Հերթական շարժակազմը գիծ դուրս կբերվի 2024 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:
Նա նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 568 847 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504 000 էր։
Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2857 գնացք։
«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասաց Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ նախորդ 3-վագոնանի շարժակազմը գիծ էր դուրս եկել դեկտեմբերի 18-ին։
Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։