https://arm.sputniknews.ru/20231220/mip-nerkajacucichnery-ktesakcen-nvoratusum-dzerbakalvats-dzknvorsnerin-70292384.html
ՄԻՊ ներկայացուցիչները կտեսակցեն Նորատուսում ձերբակալված ձկնորսներին
ՄԻՊ ներկայացուցիչները կտեսակցեն Նորատուսում ձերբակալված ձկնորսներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՔԿ–ն հաղորդել էր, որ ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, 26 անձ է ձերբակալվել։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T16:52+0400
2023-12-20T16:52+0400
2023-12-20T16:52+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
հհ միպ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48693909_17:97:1350:847_1920x0_80_0_0_53e0ace0a0e24f20d2bb63fd3d2959e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Նորատուս՝ տեսակցելու ձերբակալված ձկնորսներին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ, ձերբակալվել է 26 անձ։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։ Ձկնորսները հայհոյել են, սպառնացել, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48693909_101:0:1230:847_1920x0_80_0_0_b3f111dab5c36abbcffff25c1387702a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, հհ միպ, ձերբակալություն
հայաստան, գեղարքունիքի մարզ, հհ միպ, ձերբակալություն
ՄԻՊ ներկայացուցիչները կտեսակցեն Նորատուսում ձերբակալված ձկնորսներին
Ավելի վաղ ՔԿ–ն հաղորդել էր, որ ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, 26 անձ է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Նորատուս՝ տեսակցելու ձերբակալված ձկնորսներին։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանի գրասենյակը։
«Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ, ձերբակալվել է 26 անձ։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։ Ձկնորսները հայհոյել են, սպառնացել, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։