00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառուսականությունը ՀՀ–ում տարածվում է աղանդավորական գործիքներով. Ալեն Ղևոնդյան

© Sputnik / Zara MikaԱլեն Ղևոնդյան
Ալեն Ղևոնդյան - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքագետի` կարևոր է, որ տարածաշրջանում ներկա լինեն մի քանի ուժեր, որպեսզի հավասարակշռություն լինի, և խնդիրներ առաջանալու դեպքում մանևրելու տեղ լինի։
Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը կխախտի ուժերի հավասարակշռությունը, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության մակարդակի իջեցմանը` պետությունից մինչև տարածք: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանում ոմանց թվում է, թե հակառուսական դիրքորոշումը մեզ կփրկի, սակայն տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե չկան հակակշիռներ, այսինքն՝ չկա հավասարակշռություն, և տարածաշրջանում գերիշխում է միայն մեկ պետություն, ապա այդ տարածաշրջանի ապագան կախման մեջ է դրվում մեկ պետության շահերից ու քմահաճույքներից։
«Մենք պետք է հասկանանք` կարևոր է, որ այստեղ ներկա լինեն մի քանի ուժեր, որպեսզի հավասարակշռություն լինի, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում մենք քաղաքական մանևրելու տեղ ունենանք։ Երբ մենք խոսում ենք Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մասին, շատերն այն ընկալում են այնպես, որ այդ մասին խոսում են «ռուսական պրոպագանդիստները»։ Խելոքնե՛ր, խնդիրը ռուսական կամ ամերիկյան պրոպոգանդան չէ։ Խնդիրը հավասարակշռության բացակայությունն է։ Եթե բալանս չլինի, կենտրոններից մեկը, մայրաքաղաքներից մեկը քեզ ուղղակի կուլ կտա»,- վստահ է փորձագետը։
Ներկայում, ըստ Ղևոնդյանի, Հայաստանում հակառուսականությունը դարձել է աղանդավորական պիտակ և տարածվում է հայ հասարակության մեջ աղանդավորական գործիքներով։
«Եվ դա ստացվում է։ Ռուսաստանում «խոպանչիներ» ունեցող մարդիկ կարող են հակառուսական դիրքորոշում ունենալ, դուք հասկանո՞ւմ եք տրամաբանությունը»,–ասաց նա։
Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման համատեքստում փորձագետը տեսնում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այդ պայմանագիրը, ըստ Ղևոնդյանի, «կարմիր գիծ» է քաշելու տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, որը խոշոր խաղացողներից մեկի օգտին չէ, այս դեպքում` հենց Ռուսաստանի։
Արևմուտքը սաստում է Նիկոլ Փաշինյանին, որ Միխեիլ Սաակաշվիլու օրը չընկնի. Վիգեն Հակոբյան
Ընդ որում, նա նկատում է, որ «օգտին չէ» ասվում է միայն պայմանականորեն, քանի որ խոշոր խաղացողներն իրենց տրամադրության տակ ունեն լայն գործիքակազմ ՝ այս կամ այն պետության վրա ազդելու կամ տարածաշրջանի երկրների ներքին քաղաքականության մեջ ինքնադրսևորվելու առումով։
«Հետևաբար, անգամ եթե այդ պայմանագիրը ստորագրվի, Ռուսաստանը տարբեր գործիքներ ունի իրավիճակի, երևույթների և պետությունների վրա ազդելու առումով։ ԱՄՆ–ն նույնպես ունի գործիքներ, որոնք էականորեն տարբեր են»,–ընդգծեց Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանից պահանջում է այդ պայմանագրի ստորագրումը, իսկ այդ ճանապարհին գործող իշխանությունը պոպուլիստական թեզեր է լցնում հասարակության մեջ ՝ ձգտելով ամեն գնով խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում: Նման թեզերից մեկն այն է, թե ՆԱՏՕ–ն կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը։
«Աբսուրդայինն այն է, որ երբ թրենդային էր Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգը, Մակրոնը, որպես եվրոպական քաղաքականության ներկայացուցիչ, շշնջում էր Հայաստանի վարչապետին` մի շտապեք դուրս գալ ՀԱՊԿ-ից. չկա այլ հարթակ, որտեղ դուք կարող եք ինքնադրսևորվել։ Բոլոր այն փորձագետները, բոլոր այն պաշտոնյաները, ովքեր խոսում են ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին, տգետ են, որովհետև նախ ծանոթ չեն Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությանը, և հետո, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները»,–ասաց Ղևոնդյանը։
ՀՀ ընդդիմությունը չկարողացավ «խաղաղության օրակարգին» այլընտրանք առաջարկել․ Հակոբյան
Մեր զրուցակիցը պարզաբանեց` ՆԱՏՕ-ին անդամակցելը քաղաքական գործընթաց և քաղաքական հայտ է։ Այն երկրները, որոնք ունեն խնդիրներ, կոնֆլիկտներ հարևան երկրների հետ, չդելիմիտացված սահմաններ, չլուծված հարցեր, չեն կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Նույնիսկ եթե տեսականորեն ենթադրենք, որ պայմանականորեն կանդամակցի ՆԱՏՕ-ին, Թուրքիան կարող է իր զորքերը Հայաստան մտցնել համագործակցության շրջանակներում, քանի որ շատ ինքնուրույն է Հյուսիսատլանտյան դաշինքում»,–ընդգծեց Ղևոնդյանը:
Ամփոփելով` նա նշեց` փոքր երկրները պետք է շատ հստակ հասկանան, որ մեծ հնարավորություններ չունեն։ Նրանց մանևրը կարող է տեղավորվել միայն խոշոր երկրների շահերի բացվածքի մեջ, և կգա մի պահ, երբ ճիշտ դիվանագիտության և նրա շահերի հետ խաղի դեպքում կկարողանաս որոշակիորեն ուժեղացնել դիրքերդ։
ՆԱՏՕ-ն ազդեցության գոտին ընդլայնելու փորձեր է անում, ՌԴ-ն հանգիստ է արձագանքում. Պուտին
Լրահոս
0