00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառ` տարոսիկի փոխարեն․ ինչպես Լոռիում հիմնադրվեց Նորապսակների անտառը

© Sputnik / Aram NersesyanՄարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը
Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը
Բաժանորդագրվել
Լոռու Շիրակամուտ գյուղում մի անտառ կա, որի նմանը չկա Հայաստանում. Նորապսակների անտառում մոտ 2 տասնյակ զույգեր իրենց ընտանիքն ու սերը խորհրդանշող ծառեր են տնկել հարսանեկան տարոսիկների փոխարեն։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մասնակցել է հերթական սիրառատ ծառատունկին։
Ծա՞ռ, թե՞ տարոսիկ․ այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց Հայաստանում արդեն մոտ 2 տասնյակ նորապսակներ նախապատվությունը տվել են ծառին։ Այսպես Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում 3 տարի առաջ հիմնադրվեց Հայաստանում առաջին ու միակ Նորապսակների անտառը։ Նախաձեռնության հեղինակը «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունն է, որն արդեն 1․370․000 ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ է կատարել Լոռու և Տավուշի մարզերի 431 հա տարածքում՝ տնկելով Հայաստանի անտառներին հատուկ ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, թխկի, կեչի, վայրի տանձենի, խնձորենի և թփեր։
© Sputnik / Aram NersesyanՆորապսակների անտառ
Табличка у первого и единственного в Армении Леса новобрачных, где вместо символичных таросиков молодые сажают деревья - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Նորապսակների անտառ

Ինչպես ծնվեց Նորապսակների անտառի գաղափարը

Կազմակերպության գործընկերներից մեկը 2020 թվականին պատրաստվում էր ամուսնանալ ու մտածում էր՝ ինչպիսի տարոսիկ ընտրի, որ լինի հետաքրքիր ու յուրօրինակ։ Այդ ժամանակ էլ ծնվեց միտքը՝ իսկ ինչո՞ւ ծառ չնվիրել։
«Գաղափարը հետևյալն է` որքան տարոսիկ պատրաստվում են նվիրել հարսանիքի ժամանակ, այդ քանակով ծառ տնկվի, իսկ հյուրերին ծառի սերտիֆիկատ տրվի։ Մեկ ծառի արժեքը 1000 դրամ է՝ տարոսիկից ավելի մատչելի, ավելի երկարակյաց ու իմաստալից»,- ասում է կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Սաթենիկ Ասիլյանը։
© Sputnik / Aram NersesyanՍաթենիկ Ասիլյան
Менеджер по связям с общественностью и коммуникациям организации Mой лес Армения Сатеник Асилян в Первом и единственном в Армении Лесу новобрачных - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Սաթենիկ Ասիլյան
Ծառ-տարոսիկների թվով գումար է փոխանցվում կազմակերպությանը, համապատասխան քանակով ծառեր են տնկում կազմակերպության աշխատակիցները, իսկ «Նորապսակների անտառում» էլ արդեն զույգն է խորհրդանշական ծառերը տնկում։
«Ունենք նաև դրսում ապրող զույգեր, որ մենք իրենց փոխարեն տնկել ենք, պետք է գան ու տեսնեն իրենց ծառերը։ Կա նաև զույգ, որ ամուսնության 30-ամյակի առիթով է ծառ տնկել»,- նշում է Սաթենիկը։
Ի դեպ, կան մարդիկ, որոնք նաև իրենց երեխաներին են ծառ նվիրում։ Սաթենիկը դա համեմատում է բանկում գումարային ավանդ դնելու հետ։ Այս դեպքում ներդրումն ավելի բարի է՝ փոքրիկ ծառը երեխայի հետ մեծանում է ու 20 տարի հետո հսկա դառնում։
Ծառատունկը սովորաբար տարեկան երկու անգամ է արվում՝ գարնանն ու աշնանը, որպեսզի փոքրիկ տնկիների կպչողականությունն ավելի բարձր լինի։

Որ նորատունկ ծառն էլ նոր կազմված ընտանիքի նման ամրանա ու շատանա

Արվեստաբան Լիլիթ Ղալեչյանն ու ծրագրավորող Սարգիս Սուլյանն ամուսնացել են հոկտեմբերի 22-ին։ Փնտրում էին ոչ սովորական հարսանեկան տարոսիկ, գտնվեց ծառը։ «Միշտ մտածում էինք՝ տարոսիկներն անկապ են, բերում ես տուն, չես իմանում` ինչ անես։ Իսկ սա օգտակար բան է ոչ միայն մեզ համար, այլև բոլորի»,- ասում է Լիլիթը։
Նրանց ծառ-տարոսիկները 50-ն են՝ չամուսնացած հյուրերի քանակով։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը
Лилит Галечян и Саркис Сулян в первом и единственном в Армении Лес новобрачных, где вместо символичных таросиков молодые сажают деревья - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը
«Շատ ֆանտաստիկ գաղափար է։ Աճելու, ապրելու մասին է։ Մի 20 տարի հետո կգանք, արդեն մեծացած կլինեն»,- ասում է Լիլիթը։
Բիզնեսի զարգացման մասնագետ Մարիամ Ստեփանյանն ու ծրագրավորող Վազգեն Գրիգորյանն էլ հուլիսի 8-ին են ամուսնացել։ Իրենց հարսանիքին 85 չամուսնացած հյուր են ունեցել, հետևաբար` 85 ծառ-տարոսիկ։
© Sputnik / Aram NersesyanՄարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը
Мариам Степанян и Виген Григорян в первом и единственном в Армении Лес новобрачных, где вместо символичных таросиков молодые сажают деревья - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը
«Լսել էինք, մեր ընկերների հարսանիքին էլ տեսանք, մեզ շատ դուր եկավ, մնայուն բան է, հետն էլ ընտանիքի սիմվոլ է։ Միայն սերտիֆիկատներ հանձնեցինք հարսանիքին, գաղափարն այնքան սիրվեց, որ շատերն ասել են՝ իրենք էլ են այդպես անելու»,- պատմում է Մարիամը։ Վազգենն էլ հերթական ծառն է տնկում ու խորհուրդ-հուշման կարգով ասում՝ 3-րդից հետո գործը հեշտանում է։
Տնտեսագետներ Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանն ամուսնացել են հուլիսի 28-ին։ Իրենք մի քիչ ինքնատիպ մոտեցում են ցուցաբերել յուրահատուկ գաղափարին․ սովորական տարոսիկներ ունեցել են, իսկ ծառերն էլ որոշել են, այսպես ասած, խաղ-վիկտորինաներով խաղարկել հարսանիքի ժամանակ, հաղթողների անուններով էլ ծառ տնկել։
© Sputnik / Aram NersesyanԷլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը
Элен Авалян и Арам Ераносян в первом и единственном в Армении Лес новобрачных, где вместо символичных таросиков молодые сажают деревья - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը
«Ծառատունկն ավելի շատ խորհրդանշում է հարատևություն, ամրություն, երկարակեցություն, ուզում ենք, որ բոլոր նոր կազմվող ընտանիքներում լինի դա»,- նշում է Էլենը։
Այս ծառատունկին տնկվեցին կեչիներ․ կազմակերպության աշխատակից Մուշեղն ասում է՝ կեչին երկարակյաց է, շատ սերմեր է տալիս, արագ բազմանում։ Կարճ ասած` լիովին համապատասխանում է այն խորհրդին, որ նորապսակների ծառատունկի հիմքում է՝ նորատունկ ծառն էլ իրենց նոր կազմված ընտանիքի նման ամրանա, մեծանա ու շատանա։
© Sputnik / Aram Nersesyan

Զույգերը ծառեր են տնկում Նորապսակների անտառում

Զույգերը ծառեր են տնկում Նորապսակների անտառում - Sputnik Արմենիա
1/5

Զույգերը ծառեր են տնկում Նորապսակների անտառում

© Sputnik / Aram Nersesyan

Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը

Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը - Sputnik Արմենիա
2/5

Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը

Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը - Sputnik Արմենիա
3/5

Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը

© Sputnik / Aram Nersesyan

Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը

Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը - Sputnik Արմենիա
4/5

Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը

© Sputnik / Aram Nersesyan

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության դաշտային աշխատանքների համակարգող Մուշեղ Մումչյանը

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության դաշտային աշխատանքների համակարգող Մուշեղ Մումչյանը - Sputnik Արմենիա
5/5

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության դաշտային աշխատանքների համակարգող Մուշեղ Մումչյանը

1/5

Զույգերը ծառեր են տնկում Նորապսակների անտառում

2/5

Էլեն Ավալյանն ու Արամ Երանոսյանը

3/5

Լիլիթ Ղալեչյանն ու Սարգիս Սուլյանը

4/5

Մարիամ Ստեփանյանն ու Վազգեն Գրիգորյանը

5/5

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության դաշտային աշխատանքների համակարգող Մուշեղ Մումչյանը

Հովհաննիսյանների ընտանիքը Տավուշ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Պատուհանի տակ վարդեր եմ աճեցնելու․ արցախցիները սիրել են Տավուշ գյուղը
Լրահոս
0