https://arm.sputniknews.ru/20231127/avtvonerkrmamb-ev-artahanmamb-zbaghvvogh-spy-n-hh-in-e-veradardzrel-aveli-qan-1mlrd-700-mln-dram-69207543.html
Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀՀ-ին է վերադարձրել ավելի քան 1մլրդ 700 մլն դրամ
Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀՀ-ին է վերադարձրել ավելի քան 1մլրդ 700 մլն դրամ
Sputnik Արմենիա
Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել է 748 մեքենա, ապա դրանք արտահանել Ռուսաստան։ 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T12:59+0400
2023-11-27T12:59+0400
2023-11-27T12:59+0400
ավտոմեքենա
արտահանում
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56839648_0:84:1601:984_1920x0_80_0_0_5574030b8c10e54548f15248743c6cf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ–ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով՝ պետությանը պատճառելով ավելի քան1 մլրդ 727 մլն դրամ, որն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըտս հաղորդագրության՝ մի խումբ անձինք ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով 2022 թ․ հունիսի 20-ին հիմնադրել են ՍՊԸ։ Դրա միջոցով 2022-2023թթ․ Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով 748 ավտոմեքենա։ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 ավտոմեքենաներն արտահանել են Ռուսաստան: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 ավտոմեքենաների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ ՀՀ-ին պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանին պատճառված 1․727․733․271 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56839648_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f132e96917855ac5c033a04cd914198c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, արտահանում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ քննչական կոմիտե
ավտոմեքենա, արտահանում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ քննչական կոմիտե
Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀՀ-ին է վերադարձրել ավելի քան 1մլրդ 700 մլն դրամ
Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել է 748 մեքենա, ապա դրանք արտահանել Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ–ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով՝ պետությանը պատճառելով ավելի քան1 մլրդ 727 մլն դրամ, որն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըտս հաղորդագրության՝ մի խումբ անձինք ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով 2022 թ․ հունիսի 20-ին հիմնադրել են ՍՊԸ։ Դրա միջոցով 2022-2023թթ․ Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով 748 ավտոմեքենա։
ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 ավտոմեքենաներն արտահանել են Ռուսաստան: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։
«Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 ավտոմեքենաների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ ՀՀ-ին պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։
Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանին պատճառված 1․727․733․271 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։