https://arm.sputniknews.ru/20231127/5-andz-kalanavvorvel-e-mankaparteznerum-snund-matakararelis-khvoshvor-chapi-hapshtakutjan-hamar-69201769.html
5 անձ կալանավորվել է մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս խոշոր չափի հափշտակության համար
5 անձ կալանավորվել է մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս խոշոր չափի հափշտակության համար
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել և ներկայացրել հափշտակության հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր: 27.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-27T11:07+0400
2023-11-27T11:07+0400
2023-11-27T11:07+0400
մանկապարտեզ
հանցագործություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69200665_0:0:1280:720_1920x0_80_0_0_aba3c3d76459e94814c6fb45dd52790e.jpg
5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։Պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ–երի սեփականատերերը 7 անձի մասնակցությամբ, այդ թվում` ընկերության աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ, կեղծ փաստաթղթեր են կազմել և 2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով ստացել և խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ:Արդյունքում հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել մեղադրանքներ` նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի մասով:Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել և ներկայացրել հափշտակության հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր: Նրանցից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են հափշտակությունը հաստատող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69200665_161:0:1121:720_1920x0_80_0_0_057ef316a37e19233079a12116eb68b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մանկապարտեզ, հանցագործություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր
մանկապարտեզ, հանցագործություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր
5 անձ կալանավորվել է մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս խոշոր չափի հափշտակության համար
Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել և ներկայացրել հափշտակության հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր:
5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ–երի սեփականատերերը 7 անձի մասնակցությամբ, այդ թվում` ընկերության աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ, կեղծ փաստաթղթեր են կազմել և 2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով ստացել և խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Արդյունքում հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել մեղադրանքներ` նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի մասով:
Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել և ներկայացրել հափշտակության հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր: Նրանցից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են հափշտակությունը հաստատող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:
Նախաքննությունը շարունակվում է: