https://arm.sputniknews.ru/20231125/larsy-bac-e-naev-kcvordichvov-ev-kisakcvordichvov-transpvortajin-mijvocneri-hamar-69093477.html
Լարսը բաց է նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Լարսը բաց է նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 25.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-25T11:49+0400
2023-11-25T11:49+0400
2023-11-25T11:55+0400
լարս
վերին լարս
վահան հակոբյան
հայաստան
ռուսաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
բեռնատար
մաքսային կցորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/994/25/9942549_0:286:1000:849_1920x0_80_0_0_8e82f41e04fb22ae82c6b719b0ec1f99.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրվել է։Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Կվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի – Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ:Եղանակի պատճառով Վրաստանի ռազմավիրական ճանապարհին 340 բեռնատար կա արգելափակվածՆախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել կառուցել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/994/25/9942549_0:193:1000:943_1920x0_80_0_0_ac58c3e1e436ab495f35981d577457f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, վահան հակոբյան, հայաստան, ռուսաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, բեռնատար, մաքսային կցորդ
լարս, վերին լարս, վահան հակոբյան, հայաստան, ռուսաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, բեռնատար, մաքսային կցորդ
Լարսը բաց է նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
11:49 25.11.2023 (Թարմացված է: 11:55 25.11.2023) Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,–հայտնում է Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրվել է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Կվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի – Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել կառուցել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։