https://arm.sputniknews.ru/20231124/69066444.html
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի փիլիսոփա, գրող և քաղաքագետ Շառլ Լուի Մոնտեսկյոն դեռ 18-րդ դարում ասել է. «Օրենքները սարդոստայնի նման մի բան են՝ մեծ և ուժեղ ճանճերը դուրս են պրծնում... 24.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-24T14:53+0400
2023-11-24T14:53+0400
2023-12-01T11:53+0400
5 րոպե դուլյանի հետ
արմեն դուլյան
պոդկաստ
sputnik արմենիա ռադիոկայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69067127_0:0:1162:654_1920x0_80_0_0_f1f6d2f8bfdfd04b283fa43b69fd13fd.jpg
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
Sputnik Արմենիա
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
Չգիտեմ, արդյոք հայաստանցի ղեկավարները կարդացե՞լ են հայտնի ֆրանսիացու այս խոսքերը, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները, չգիտես ինչու, համոզված են՝ երկրի անվտանգության գլխավոր երաշխիքներ են միջազգային օրենքները եւ համաշխարհային դատական կառույցների վճիռները, քանզի եթե մենք անվերապահորեն հարգում ենք այդ օրենքներն ու որոշումները, մնացած պետություններն էլ, բնականաբար, պիտի նույնկերպ վարվեն։ Կներե′ք, մարդ պարզապես չի դադարում զարմանալուց, թե որքան միամիտն ենք մնացել։ Ուղղակի մի օրինակ բերեմ։ Երեւի որեւէ մեկը չի մոռացել, թե ինչպես մոտ մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց. «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրե′ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Որպես օրինապաշտ ազգ անմիջապես անսացինք միջազգային հորդորին եւ սկսեցինք իջեցնել այդ նշաձողը։ Ու այնքան իջեցրինք, որ չզգացինք էլ, թե ինչպես անհետացավ ոչ միայն կարգավիճակը, այլեւ հայկական Ղարաբաղն ինքը։ Իսկ հիմա տեսեք, թե ինչ է ասել այս շաբաթ Իլհամ Ալիեւը. «Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա»։ Եւ սրանք, ի դեպ, լոկ բառեր չեն՝ հրաշալի գիտենք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը այս տարվա սկզբին պարտավորեցրեց Բաքվին վերացնել Արցախի շրջափակումը։ Ադրբեջանը ոչ միայև չենթարկվեց այդ պահանջին, այլեւ անցակետ կառուցեց սահմանին՝ սովի մատնելով ղարաբաղցիներին։ Իսկ մենք շարունակում ենք հավատալ, որ միջազգային հանրությունը եւ դատական կառույցներն այնուամենայնիվ կարող են զսպել Ադրբեջանին, որն իր ախորժակը տարածել է նաեւ Հայաստանի վրա։ Համենայնդեպս Հայաստանի իշխանությունները պնդում են, որ հենց Ադրբեջանի դեմն առնելու եւ այդ երկրի ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար են ընդունել այսպես կոչված Հռոմի ստատուտը, որը տարիներ շարունակ չէր վավերացվում, Հայաստանն էլ համապատասխանաբար Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ չէր դառնում։ Հաջորդ տարվա փետրվարի մեկից Հայաստանն այդ դատարանի անդամ կդառնա։ Ի՞նչ կտա դա, եթե Ադրբեջանը այն երկրներից է, որոնք չեն ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, եւ հանգիստ կարող է հայտարարել՝ Հաագայի ասածը ինձ համար օրենք չի։ Այսօր բոլորիս աչքի առջեւ է Իսրայելի եւ Պաղեստինի օրինակը։ Իսրայելն էլ Ադրբեջանի նման չի ընդունել Հռոմի ստատուտը, այնինչ, կիսաճանաչված Պաղեստինը 6 տարի առաջ դարձել էր Միջազգային քրեական դատարանի անդամ եւ անմիջապես էլ հայց ներկայացրել Իսրայելի դեմ՝ մեղադրելով այդ պետության ղեկավարներին պատերազմական եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Դատարանը գտել էր, որ իրոք հիմքեր կան հետաքննություն սկսելու համար եւ տեղեկացրել էր այդ մասին Իսրայելին։ Թել Ավիվի արձագանքը բավական կոշտ էր։ Նախ, մենք չէինք կարող որեւէ հանցանք գործել այսպես կոչված Պաղեստինի տարածքում այն պարզ պատճառով, որ Պաղեստին պետություն գոյություն չունի եւ ուրեմն այն ոչ մի տարածք էլ չի կարող ունենալ, Իսրայելն էլ այդ դատարանի իրավազորությունը երբեք չի ճանաչել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի խիստ է արտահայտվել։ Մեջբերեմ. «Հաագայի դատարանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ոչ թե իրավական ինստիտուտ է, այլ քաղաքական մարմին։ Հետաքննություն սկսելու որոշումով դատարանը խախտել է ահաբեկչությունից պաշտպանվելու՝ դեմոկրատական պետության իրավունքը։ Այսինքն, դատարանը պնդում է, թե երբ ժողովրդավարական Իսրայելը պաշտպանվում է ահաբեկիչներից, որոնք սպանում են մեր երեխաներին եւ հրթիռակոծում են մեր քաղաքները, մեր պետությունը պատերազմական հանցանք է գործում»,- ասել է Նեթանյահուն։ Այսքանից հետո երեւի միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խոսում հայկական ահաբեկչության մասին, իսկ Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողություններն անվանում հակաահաբեկչական։ Մենք պատրաստվում ենք նոր հարթակի՝ Միջազգային քրեական դատարանի հնարավորություններն օգտագործել ադրբեջանական ագրեսիան կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Բաքուն պատրաստվում է դիմակայել ճնշմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69067127_230:0:1162:699_1920x0_80_0_0_7f609fe7f2524637c287210e2fe331c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио, 5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, պոդկաստ, sputnik արմենիա ռադիոկայան
аудио, 5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, պոդկաստ, sputnik արմենիա ռադիոկայան
Մեր թյուրըմբռնումներից մեկը՝ բոլորը մեզ նման հակված են ենթարկվելու միջազգային պահանջներին
14:53 24.11.2023 (Թարմացված է: 11:53 01.12.2023) Ֆրանսիացի փիլիսոփա, գրող և քաղաքագետ Շառլ Լուի Մոնտեսկյոն դեռ 18-րդ դարում ասել է. «Օրենքները սարդոստայնի նման մի բան են՝ մեծ և ուժեղ ճանճերը դուրս են պրծնում, մանրներն ու թույլերը խճճվում եւ մնում են»։
Չգիտեմ, արդյոք հայաստանցի ղեկավարները կարդացե՞լ են հայտնի ֆրանսիացու այս խոսքերը, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները, չգիտես ինչու, համոզված են՝ երկրի անվտանգության գլխավոր երաշխիքներ են միջազգային օրենքները եւ համաշխարհային դատական կառույցների վճիռները, քանզի եթե մենք անվերապահորեն հարգում ենք այդ օրենքներն ու որոշումները, մնացած պետություններն էլ, բնականաբար, պիտի նույնկերպ վարվեն։ Կներե′ք, մարդ պարզապես չի դադարում զարմանալուց, թե որքան միամիտն ենք մնացել։
Ուղղակի մի օրինակ բերեմ։ Երեւի որեւէ մեկը չի մոռացել, թե ինչպես մոտ մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց. «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրե′ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Որպես օրինապաշտ ազգ անմիջապես անսացինք միջազգային հորդորին եւ սկսեցինք իջեցնել այդ նշաձողը։ Ու այնքան իջեցրինք, որ չզգացինք էլ, թե ինչպես անհետացավ ոչ միայն կարգավիճակը, այլեւ հայկական Ղարաբաղն ինքը։ Իսկ հիմա տեսեք, թե ինչ է ասել այս շաբաթ Իլհամ Ալիեւը. «Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա»։ Եւ սրանք, ի դեպ, լոկ բառեր չեն՝ հրաշալի գիտենք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը այս տարվա սկզբին պարտավորեցրեց Բաքվին վերացնել Արցախի շրջափակումը։ Ադրբեջանը ոչ միայև չենթարկվեց այդ պահանջին, այլեւ անցակետ կառուցեց սահմանին՝ սովի մատնելով ղարաբաղցիներին։
Իսկ մենք շարունակում ենք հավատալ, որ միջազգային հանրությունը եւ դատական կառույցներն այնուամենայնիվ կարող են զսպել Ադրբեջանին, որն իր ախորժակը տարածել է նաեւ Հայաստանի վրա։ Համենայնդեպս Հայաստանի իշխանությունները պնդում են, որ հենց Ադրբեջանի դեմն առնելու եւ այդ երկրի ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար են ընդունել այսպես կոչված Հռոմի ստատուտը, որը տարիներ շարունակ չէր վավերացվում, Հայաստանն էլ համապատասխանաբար Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ չէր դառնում։
Հաջորդ տարվա փետրվարի մեկից Հայաստանն այդ դատարանի անդամ կդառնա։ Ի՞նչ կտա դա, եթե Ադրբեջանը այն երկրներից է, որոնք չեն ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, եւ հանգիստ կարող է հայտարարել՝ Հաագայի ասածը ինձ համար օրենք չի։ Այսօր բոլորիս աչքի առջեւ է Իսրայելի եւ Պաղեստինի օրինակը։ Իսրայելն էլ Ադրբեջանի նման չի ընդունել Հռոմի ստատուտը, այնինչ, կիսաճանաչված Պաղեստինը 6 տարի առաջ դարձել էր Միջազգային քրեական դատարանի անդամ եւ անմիջապես էլ հայց ներկայացրել Իսրայելի դեմ՝ մեղադրելով այդ պետության ղեկավարներին պատերազմական եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Դատարանը գտել էր, որ իրոք հիմքեր կան հետաքննություն սկսելու համար եւ տեղեկացրել էր այդ մասին Իսրայելին։
Թել Ավիվի արձագանքը բավական կոշտ էր։ Նախ, մենք չէինք կարող որեւէ հանցանք գործել այսպես կոչված Պաղեստինի տարածքում այն պարզ պատճառով, որ Պաղեստին պետություն գոյություն չունի եւ ուրեմն այն ոչ մի տարածք էլ չի կարող ունենալ, Իսրայելն էլ այդ դատարանի իրավազորությունը երբեք չի ճանաչել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի խիստ է արտահայտվել։ Մեջբերեմ. «Հաագայի դատարանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ոչ թե իրավական ինստիտուտ է, այլ քաղաքական մարմին։ Հետաքննություն սկսելու որոշումով դատարանը խախտել է ահաբեկչությունից պաշտպանվելու՝ դեմոկրատական պետության իրավունքը։ Այսինքն, դատարանը պնդում է, թե երբ ժողովրդավարական Իսրայելը պաշտպանվում է ահաբեկիչներից, որոնք սպանում են մեր երեխաներին եւ հրթիռակոծում են մեր քաղաքները, մեր պետությունը պատերազմական հանցանք է գործում»,- ասել է Նեթանյահուն։
Այսքանից հետո երեւի միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խոսում հայկական ահաբեկչության մասին, իսկ Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողություններն անվանում հակաահաբեկչական։ Մենք պատրաստվում ենք նոր հարթակի՝ Միջազգային քրեական դատարանի հնարավորություններն օգտագործել ադրբեջանական ագրեսիան կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Բաքուն պատրաստվում է դիմակայել ճնշմանը։