https://arm.sputniknews.ru/20231122/hh-svocialakan-tsarajutjan-9-andz-dzerbakalvel-e-kasharq-stanalu-ev-talu-kaskatsanqvov-68973960.html
ՀՀ սոցիալական ծառայության 9 անձ ձերբակալվել է` կաշառք ստանալու և տալու կասկածանքով
ՀՀ սոցիալական ծառայության 9 անձ ձերբակալվել է` կաշառք ստանալու և տալու կասկածանքով
Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնյաները նախնական համաձայնությամբ բազմաթիվ... 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T17:35+0400
2023-11-22T17:35+0400
2023-11-22T17:38+0400
կաշառք
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
արտաշատ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_0:85:1600:985_1920x0_80_0_0_fb95c5d01b7a8bfe40190a1289404b57.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Մասնավորապես, 2023 թ. հոկտեմբերի 29–ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար սոցիալական ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ.–ն Տ. Կ.–ի հետ և իր մտերիմ Է. Խ.–ի միջնորդությամբ բնակչից կաշառք է ստացել 30.000 դրամ:Բացի այդ, նույն բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու համար 2023 թ. սեպտեմբերին կաշառք է ստացել 35.000 դրամ:Պարզվել է նաև, որ Տ. Կ.–ն և Լ. Մ.–ն 2023 թ. հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 դրամ:Իսկ 2023 թ. հոկտեմբերի 31–ին Լ. Մ.–ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 դրամ, որից 200.000 դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.–ին:Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ.–ի և Հ. Ս.–ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.–ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը:Նախաքննությունը շարունակվում է:Պարեկներին 80.000 դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b25c3782fc687320a46ea63dbe8ccd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաշառք, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արտաշատ, ձերբակալություն
կաշառք, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արտաշատ, ձերբակալություն
ՀՀ սոցիալական ծառայության 9 անձ ձերբակալվել է` կաշառք ստանալու և տալու կասկածանքով
17:35 22.11.2023 (Թարմացված է: 17:38 22.11.2023) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնյաները նախնական համաձայնությամբ բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձինք։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.–ն և նույն ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.–ն ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.–ի հետ նախնական համաձայնությամբ բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:
Մասնավորապես, 2023 թ. հոկտեմբերի 29–ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար սոցիալական ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ.–ն Տ. Կ.–ի հետ և իր մտերիմ Է. Խ.–ի միջնորդությամբ բնակչից կաշառք է ստացել 30.000 դրամ:
Բացի այդ, նույն բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու համար 2023 թ. սեպտեմբերին կաշառք է ստացել 35.000 դրամ:
Պարզվել է նաև, որ Տ. Կ.–ն և Լ. Մ.–ն 2023 թ. հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 դրամ:
Իսկ 2023 թ. հոկտեմբերի 31–ին Լ. Մ.–ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 դրամ, որից 200.000 դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.–ին:
Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.–ն, Հ. Ս.–ն և Լ.Մ.–ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.–ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար:
Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ.–ի և Հ. Ս.–ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.–ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը:
Նախաքննությունը շարունակվում է: