00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թ–ի կեսերին Հայաստանում անշարժ գույքի գները կսկսեն նվազել. պարզաբանում է փորձագետը

© Sputnik / Aram NersesyanՆորակառույց շենքեր Երևանում
Նորակառույց շենքեր Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ անշարժ գույքի շուկայում գները վերջին տարիներին անընդհատ աճում են։ Այդ հողի վրա սկսել են պակասել գործարքները։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` արդյոք տրամաբանական են նորակառույցների համար սահմանված գները և որ դեպքում շուկան նորից կսկսի ակտիվանալ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման` անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000–ով։
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավարը նշում է` հատկապեսԵրևանում վերջին շրջանում բազմաթիվ շենքեր կառուցվեցին, որոնց գները ոչ մի առնչություն չունեին իրենց շուկայական արժեքի հետ։
2023 թ. սեպտեմբերին, օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1 քմ–ի արժեքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 110 000 դրամով՝ գրեթե 15%–ով։
«Նորակառույցների բավականին մեծ ծավալը դարձավ գների աճի լոկոմոտիվը, ու հիմա նրանք կարող են հանդիսանալ այն արգելակը, որ կհանգեցնի գների նվազմանը»,– նկատեց Պրիբիլսկին։
Ըստ նրա` անշարժ գույքի շուկայում գները հենց այնպես չեն բարձրանում, ունեն իներցիա` շուկան շատ զգայուն է արձագանքում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներին, ու գալիս է ինչ–որ մի պահ, որ անընդհատ արձանագրվող աճը կանգ է առնում, ապա նվազելով` կայունանում տրամաբանական մի կետի։
«Այնպես որ, ամեն ինչ օբյեկտիվ է, ու եթե 2000–ով գործարքները նվազել են, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, ուրեմն արդեն եկել է դրա ժամանակը»,– նկատեց փորձագետը։
Վարձով բնակարան հանձնողներին տուգանելով` ոլորտային խնդիրները չեն լուծվի. Արտյոմ Պրիբիլսկի
Արտյոմ Պրիբիլսկիի կարծիքով` այսօր ՀՀ–ում շինմոնտաժային աշխատանքները ևս մոտ 30-40 տոկոսով թանկացել են, ինչը ևս կփոխվի, քանի որ այդ գները չեն համապատասխանում տնտեսության իրական հատվածի հնարավորություններին ու եկամտին։
Պրիբիլսկիի համոզմամբ` ՀՀ տնտեսությունը մեկ–երկու տարվա մեջ չի կարող կտրուկ փոխվել կամ ընտանիքների բյուջեն չի կարող մեկ–երկու տարվա մեջ կրկնապատկվել կամ եռապատկվել։ Այդ իսկ պատճառով անշարժ գույքի անտրամաբանական գները մի օր սկսում են «խելքի գալ»։
«Ի՞նչ է նշանակում` գները կանգ են առել. այսինքն` բարձր գներ չկան հիմա շուկայում, գործարքները պակասել են, իսկ մի քանի ամսից, իսկ ավելի կոնկրետ` 2024 թ. կեսերին, անշարժ գույքի գները կսկսեն նվազել»,– համոզված է Պրիբիլսկին։
Նրա դիտարկմամբ` սխալ է այն կարծիքը, թե ՀՀ–ում գույք ձեռք են բերում ռելոկանտները կամ դրսից եկածները։ Ըստ փորձագետի` ՀՀ–ում տուն գնում են հիմնականում տեղացիները, ու երբ գները սկսեն ընկնել, ապա բնակարան ձեռք բերելու գործարքներն ինքնըստինքյան կսկսեն նորից ավելանալ։
Մերձավոր երկրների մեջ ՀՀ–ում օրավարձով բնակարանների գինն ամենաբարձրն է. վերլուծաբաններ
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագական կոմիտեի վերջին տվյալների` անշարժ գույքի գործարքների մեծ մասը բաժին է ընկնում Երևանին, որին հետևում է Կոտայքի մարզը: Գործարքների մոտավորապես ⅓–ը անշարժ գույքի օտարման գործարքներ են՝ առուվաճառք, նվիրատվություն կամ փոխանակում:
Լրահոս
0