https://arm.sputniknews.ru/20231109/qpn-atamnery-srats-azhum-spasum-e-levvon-qvocharjanin-hraparak-68397726.html
ՔՊ–ն ատամները սրած ԱԺ–ում սպասում է Լևոն Քոչարյանին. «Հրապարակ»
ՔՊ–ն ատամները սրած ԱԺ–ում սպասում է Լևոն Քոչարյանին. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Տեղեկություն կա, որ վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են ընթանում։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T10:30+0400
2023-11-09T10:30+0400
2023-11-14T09:48+0400
լևոն քոչարյան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
մանդատ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68298423_0:0:1600:900_1920x0_80_0_0_2f141271750c6b442ab49c880dd06d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հրահանգել են անպայման ներկա գտնվել նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյային, որի ժամանակ Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատը վերցնելու համար պետք է երդվի։ Գրում է«Հրապարակ» օրաթերթը։Նշվում է, որ ՔՊ–ում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, որն օրերս պատգամավորի մանդատ է ստացել ու ազատ արձակվել կալանքից։Պարբերականը հայտնում է, որ վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են ընթանում։ Շեշտում են նաև, որ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին ևս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել:Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է։Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68298423_150:0:1350:900_1920x0_80_0_0_35b47ed405b19b70dea2a05570f426d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, մանդատ, պատգամավոր
լևոն քոչարյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, մանդատ, պատգամավոր
ՔՊ–ն ատամները սրած ԱԺ–ում սպասում է Լևոն Քոչարյանին. «Հրապարակ»
10:30 09.11.2023 (Թարմացված է: 09:48 14.11.2023) Տեղեկություն կա, որ վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հրահանգել են անպայման ներկա գտնվել նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյային, որի ժամանակ Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատը վերցնելու համար պետք է երդվի։ Գրում է«Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ ՔՊ–ում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, որն օրերս պատգամավորի մանդատ է ստացել ու ազատ արձակվել կալանքից։
«Վերևից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Երեկ էլ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, և ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին: Պարզ է, որ ՔՊ-ականները «ելույթներ» են պատրաստել և հույս ունեն նորից թեժացնել իրենց սիրելի՝ «նախկիններ-ներկաներ» թեման և անգամ ձեռնամարտի նետվել, այս անգամ` Քոչարյանի որդու հետ»,– գրում է թերթը:
Պարբերականը հայտնում է, որ վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են ընթանում։ Շեշտում են նաև, որ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին ևս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա
կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները
այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից
մանդատ ստացավ, ապա
ազատ արձակվեց կալանավայրից։