https://arm.sputniknews.ru/20231109/ashkharhi-pvopvokhutjunnery-rdin-stipum-en-nvor-hmtutjunner-dzerq-berel-tntesakan-volvortum-68422907.html
Աշխարհի փոփոխությունները ՌԴ–ին ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական ոլորտում
Աշխարհի փոփոխությունները ՌԴ–ին ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական ոլորտում
Sputnik Արմենիա
Ռուսաստանը և Ղազախստանը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T16:52+0400
2023-11-09T16:52+0400
2023-11-09T17:25+0400
վլադիմիր պուտին
կասիմ-ժոմարտ տոկաև
ղազախստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424716_0:104:1600:1005_1920x0_80_0_0_675dfd387bc66aeeaba77a1622a8d3cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում տեղի ունեցող տեղաշարժերը Ռուսաստանի Դաշնությանը ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական զարգացման ոլորտում, և երկրին դա հաջողվում է։ Այս մասին ռուս-ղազախական բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ խոսելով էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:Նախագահը նշել է, որ փոխվում է Ռուսաստանի տնտեսության կառուցվածքը, էներգետիկայի գծով կա 3% աճ, իսկ վերամշակումն այժմ կազմում է 43%։ Նման բան երբեք չի եղել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ:Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների միջև առաջիկա երեք տարիների համագործակցության համատեղ հայտարարություն և գործողությունների ծրագիր։Կողմերը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը, ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների տարածաշրջանների միջև առևտրային, արդյունաբերական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ապահովել տարանցման և տրանսպորտային ներուժի ամրապնդումը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424716_56:0:1479:1067_1920x0_80_0_0_ccd9420e4a429e55f5737478d2dabf2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, կասիմ-ժոմարտ տոկաև, ղազախստան, ռուսաստան
վլադիմիր պուտին, կասիմ-ժոմարտ տոկաև, ղազախստան, ռուսաստան
Աշխարհի փոփոխությունները ՌԴ–ին ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական ոլորտում
16:52 09.11.2023 (Թարմացված է: 17:25 09.11.2023) Ռուսաստանը և Ղազախստանը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում տեղի ունեցող տեղաշարժերը Ռուսաստանի Դաշնությանը ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական զարգացման ոլորտում, և երկրին դա հաջողվում է։ Այս մասին ռուս-ղազախական բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ խոսելով էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:
Նախագահը նշել է, որ փոխվում է Ռուսաստանի տնտեսության կառուցվածքը, էներգետիկայի գծով կա 3% աճ, իսկ վերամշակումն այժմ կազմում է 43%։ Նման բան երբեք չի եղել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ:
«Մենք իրական փոփոխություններ ունենք, և լավ ուղղությամբ, հաշվի առնելով այսօրվա միջազգային կազմը, այսպես ասած, նրանք խրախուսում են Ռուսաստանի տնտեսությանը՝ վերականգնել նախկինում ունեցածը և ձեռք բերել նոր հմտություններ, և մենք հաջողության ենք հասնում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների միջև առաջիկա երեք տարիների համագործակցության համատեղ հայտարարություն և գործողությունների ծրագիր։
Կողմերը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը, ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների տարածաշրջանների միջև առևտրային, արդյունաբերական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ապահովել տարանցման և տրանսպորտային ներուժի ամրապնդումը։