00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գուրգեն Գրիգորյան
Անշարժ գույքի շուկայում գանկում չի լինելու, քանի որ շինարարական ինքնարժեքը թանկանում է. Գուրգեն Գրիգորյան
13:11
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելյան ձևաչափը տապալվել է, Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» չի աշխատի․ քաղաքագետ

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն է տեսնում 1918 թվականի Բաթումի պայմանագրով ամրագրված 10 հազար քառակուսի կիլոմետրով:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Միակ բանակցային հարթակը, որտեղ ՀՀ–ն ձախողել է և կատարյալ ֆիասկո արձանագրել, բրյուսելյանն է, սակայն իշխանությունները շարունակում են կառչած մնալ արևմտյան հարթակից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է մի հարթակի վրա, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս նպատակահարմար չի համարում բանակցել։
«Բացի դրանից, այդ ձևաչափը չի սպասարկի Հայաստանի շահերը ադրբեջանական էներգակիրներից Եվրամիության զգալի կախվածության պայմաններում։ Եվ շատ ցայտուն կերպով այդ կախվածությունը ցույց տվեց Գերմանիայի արտգործնախարարը, երբ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին բավականին ուղիղ հարցին ի պատասխան հասկացրեց, որ պետք չէ դրանք դնել ընտրության, երկընտրանքի առջև, և որ Բաքվի դեմ ոչ մի սանկցիա չի լինելու»,– ասաց Սուրենյանցը։
Իսկ բրյուսելյան հարթակում, ըստ նրա, եթե մեկը շահել է, դա Իլհամ Ալիևն է, որը փաստորեն ստացել է լեգիտիմ հիմքեր Լեռնային Ղարաբաղը կլանելու համար։
Սակայն ԼՂ–ի կլանմանը, քաղաքագետի խոսքով, մասնակից են նաև ՀՀ իշխանությունները։ Փաշինյանը 2022 թվականից հետևողականորեն փորձում է խուսափել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի քննարկումից, իսկ նրա առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օրակարգից հանել է այդ կետի իրականացումը։
Խոսքը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է։ Համաձայն 9-րդ կետի՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավարության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:
«Սա միջանցքից պակաս, ճանապարհից բարձր ինչ–որ կարգավիճակ ունեցող միջանկյալ մի բան էր։ Սակայն Հայաստանի իշխանությունները որոշել են ամեն գնով ազատվել այդ կետից։ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից հետևողականորեն փորձում էր իր իսկ ստորագրած կետից խուսափել, դրա համար հորինեց ԼՂ կարգավիճակի իջեցման նշաձողի պատմությունը, այսինքն` «փուռը տանք» Ղարաբաղը, որ փրկենք Զանգեզուրը»,– ընդգծեց նա։
Սակայն ԼՂ–ն զոհաբերելուց հետո «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին խոսակցությունները ոչ միայն չդադարեցին, այլ նաև ավելի ակտիվ ձևով սկսեցին շրջանառվել հատկապես Թուրքիայի կողմից։
Իրականում, Սուրենյանցի գնահատմամբ, զոհաբերելով Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանն այժմ փորձում է «Խաղաղության խաչմերուկի» միջոցով վերացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։
«Տարածաշրջանի հինգ երկրներից առնվազն 4-ը դեմ են այս նախագծին։ Թուրքիային և Ադրբեջանին «խաղաղության խաչմերուկ» պետք չէ, նրանց այլ բան է պետք՝ «Զանգեզուրի միջանցք»։ Իրանին դա ձեռնտու չէ, քանի որ նախագիծը նրա քթի տակ կմիավորի «թուրանական աշխարհը», Վրաստանին դա նույնպես պետք չէ, քանի որ կկորցնի լոգիստիկ երկրի մենաշնորհը։ Միակ երկիրը, որին դա կարող է ձեռնտու լինել, Ռուսաստանն է, բայց այն պայմանով, որ բոլոր կոմունիկացիաները լինեն նրա վերահսկողության տակ։ Բայց մենք գիտենք, որ Փաշինյանը այս խաչմերուկի հեղինակն է, որով վերջակետին պետք հասցնի տարածաշրջանից ռուսական ազդեցության չեզոքացման քաղաքականությունը»,– նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` Հայաստանի անվտանգությունը հիմնականում կախված է տարածաշրջանային առանցքային դերակատարների քաղաքականությունից և նրանց միջև փոխհարաբերություններից։
«Այժմ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռեգիոնալացում, անկախ առկա հակասություններից` երեք երկրներ` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, եկել են կոնսենսուսի, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն առանց արտատարածաշրջանային խաղացողների: Մենք կարող ենք անտեսել այս ակնհայտ փաստը։ Սակայն այս երկրներից դուրս Ֆրանսուա Մակրոնից, Օլաֆ Շոլցից ինչ ակնկալիք ուզում ես ձևակերպի, ինչ նշաձողեր ուզում ես ձևավորի, աշխարհաքաղաքական իրողությունները չի որոշվում քո դեմոկրատական կամ իմքայլական պատրանքներով»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը նախընտրում է բանակցությունների բրյուսելյան ձևաչափը՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց հետո հարց է առաջանում, թե ինչու Գրանադայի գագաթնաժողովում, նույնիսկ Ալիևի բացակայության պայմաններում Փաշինյանին չհաջողվեց ամրագրել Հայաստանի գրավյալ տարածքների ազատագրման կետը, ուր մտել էին Ադրբեջանի զինված ուժերը 2021-2022 թվականներին:
Սուրենյանցի կարծիքով` Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալիևը տեսնում է 1918 թվականի Բաթումի պայմանագրով ամրագրված 10 հազար քառակուսի կիլոմետրով: Ադրբեջանը այդ «խաղաղությանն» է ձգտում։
Լրահոս
0