00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում էի երազանք պահել` կռիվը վերջանա. արցախցի աղջնակը սարսափով է հիշում սեպտեմբերի 19-ը

© Sputnik / Asatur YesayantsՔոչարյանների ընտանիքի երեխաները
Քոչարյանների ընտանիքի երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Բաժանորդագրվել
ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ ընտանիքներ Հայաստանում բնակարան չգտնելու պատճառով միավորվել են։ Քույր–եղբայրներով` իրենց ընտանիքների հետ միասին, ապրում են մի հարկի տակ։ Sputnik Արմենիան այցելել է Խերխան գյուղից եկած Քոչարյանների ընտանիք և պարզել, թե ինչ խնդիրներ ունեն նրանք։
Մարիամը սեպտեմբերի 19-ին սպասել էր մի ամբողջ հավերժություն։ Ծննդյան օրն էր։ Մայրը շրջափակման պայմաններում այստեղից–այնտեղից անհրաժեշտ մթերքներ էր հայթայթել ու տորթ թխել նրա համար։ Բայց մոմերը փչել փոքրիկը չհասցրեց` սկսվեց հերթական ագրեսիան։
Ծննդյան 7–րդ տարեդարձի օրը Մարիամը քույրերի ու եղբայրների հետ անցկացրեց նկուղում։ Երկար սպասված օրը հիշել այլևս չի ուզում։
© Sputnik / Asatur YesayantsՄարիամ Քոչարյանը
Мариам Кочарян в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Մարիամ Քոչարյանը
«Ուզում էի` տորթի մոմերը փչեի ու երազանք պահեի, որ կռիվը վերջանա»,– ասում է աղջիկն ու լացելով հեռանում սենյակից։
Մարիամի հետ հուզվում են բոլորը` այդ օրը հիշելը դժվար է Քոչարյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Ասում են` անգամ 44–օրյա պատերազմի ժամանակ այդչափ տագնապ չի եղել։
© Sputnik / Asatur YesayantsՔոչարյանների բազմանդամ ընտանիքը
Семья Кочарянов из Нагорного Карабаха в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Քոչարյանների բազմանդամ ընտանիքը
«Այդ 24 ժամը, մինչև գյուղից դուրս գալը, ահավոր անցավ։ Թուրքը անընդատ կրակում էր, անդադար։ Մի րոպե ձենը չկտրվեց... կապերը կտրվել էր, չէի կարողանում զանգել երեխեքին, իմանալ` ով ուր է։ Մինչև 21–ին տղաս իջավ պոստերից, ասեց` զենքերը վայր ենք դրել, պետք է դուրս գանք գյուղից, թուրքը շուտով գյուղ կմտնի»,– պատմում է տան տատիկը` Ռոմելլա Քոչարյանը։
© Sputnik / Asatur YesayantsՌոմելլա Քոչարյանը
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Ромелла Кочарян в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Ռոմելլա Քոչարյանը
Տան վերջին պարկ ալյուրը վերցրել ու ճանապարհ են ընկել տիկին Ռոմելլան, նրա ծեր մայրը, ամուսինը, 2 տղաները, հարսներն ու թոռները։ 2 աղջիկն էլ ընտանիքների հետ արդեն Ստեփանակերտում էին։
© Sputnik / Asatur YesayantsՔոչարյանների ընտանիքի անդամները
Семья Кочарянов из Нагорного Карабаха в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Քոչարյանների ընտանիքի անդամները
Ճանապարհը շարունակելու համար փեսաներից մեկը գնացել է, որ բենզին գնի, բայց տեղի է ունեցել չարաբաստիկ պայթյունը, ու նա այլևս չի վերադարձել...
Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտեն
Բեռնատարի թափքում 20 հոգով, արևի ու անձրևի տակ սոված–ծարավ երկու օր ճանապարհ են անցել ու մի կերպ հասել Հայաստան։ Վարձով տուն են գտել Արմավիրի մարզի Արագած գյուղում, ու 2 ննջարանով ու 1 հյուրասենյակով տանը տեղավորվել 15 հոգով։
© Sputnik / Asatur YesayantsԲեռնատարը, որով Քոչարյաններն Արցախից Հայաստան են հասել
Семья Кочарянов из Нагорного Карабаха в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Բեռնատարը, որով Քոչարյաններն Արցախից Հայաստան են հասել
«Հիմա այս տանը ինչ կա– չկա` տանտիրոջինն է, մենք ոչ մի բան մեզ հետ չենք բերել։ Տնից դուրս գալուց միայն երեխաների մանկության նկարների ալբոմը ձեռքիս տակ ընկավ, վերցրեցի, որ թշնամու ձեռքը չընկնի։ Տանը սեղանին սրբապատկեր ունեինք դրած։ Մեծ թոռս` Մերուժանն ասաց` թե բա, տա՛տ, տանենք էսի։ Դա էլ դրեցի պայուսակի մեջ ու դուրս եկանք»,– պատմում է Ռոմելլա Քոչարյանը։
«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում
Տունը, որտեղ ապրում են Քոչարյանները, մի քանի տարի բնակեցված չի եղել։ Խոնավ է ու ցուրտ, ջեռուցում չկա։ Ասում են` լավ է, որ օրերը դեռ տաք են, յոլա են գնում։ Քանի որ ձմեռը որոշել են այստեղ անցկացնել, մտածում են փայտի վառարան գնել, որ տանը հնարավոր լինի ապրել։
© Sputnik / Asatur YesayantsՔոչարյանների լվացքը
Семья Кочарянов из Нагорного Карабаха в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Քոչարյանների լվացքը
Տարածքն օպտիմալ օգտագործելու համար սենյակները բաժանել են տղաների և աղջիկների միջև։ Յուրաքանչյուր սենյակում 3 մահճակալ կա, միացրել են իրար, որ գոնե մի քանի հոգի մահճակալից օգտվի, մնացածը քնում են գետնին։
© Sputnik / Asatur YesayantsԱղջիկների սենյակը
Семья Кочарянов из Нагорного Карабаха в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Աղջիկների սենյակը
«Դա ոչինչ, կարևորը` ողջ–առողջ ենք։ Պետք է հարմարվենք, ելք չկա, հետ գնալու տարբերակ չկա։ Թուրքի հետ ապրելու տարբերակ չկա»,– ասում են։
Չնայած նրանց ուշքն ու միտքը իրենց հարազատ Արցախում է` դրախտավայր Խերխանում, բայց Քոչարյանները շատ են սիրել նաև Արագած գյուղն ու հարևաններին։ Չեն ուզում շատ հեռու գնալ այստեղից։ Հայաստանից դուրս գնալու մասին առհասարակ չեն էլ մտածում։ Մի քիչ ավելի մեծ տուն որ գտնեն, ամեն մեկն իր մահճակալն ունենա, հաստատ կմնան այստեղ։ Տնամերձ հողը կմշակեն, անասուններ կպահեն ու կապահովեն իրենց ապրուստը։
© Sputnik / Asatur Yesayants

Խերխանի լուսանկարը

Խերխանի լուսանկարը - Sputnik Արմենիա
1/3

Խերխանի լուսանկարը

© Sputnik / Asatur Yesayants

Քոչարյանների ընտանիքը Արմավիրի մարզի Արագած գյուղում

Քոչարյանների ընտանիքը  Արմավիրի մարզի Արագած գյուղում - Sputnik Արմենիա
2/3

Քոչարյանների ընտանիքը Արմավիրի մարզի Արագած գյուղում

© Sputnik / Asatur Yesayants

Քոչարյանների ընտանիքի երեխաները

Քոչարյանների ընտանիքի երեխաները - Sputnik Արմենիա
3/3

Քոչարյանների ընտանիքի երեխաները

1/3

Խերխանի լուսանկարը

2/3

Քոչարյանների ընտանիքը Արմավիրի մարզի Արագած գյուղում

3/3

Քոչարյանների ընտանիքի երեխաները

Տիկին Ռոմելլայի հարսներն ուսուցչուհիներ են, տղաները` զինվորական։ Աշխատանք են փնտրում, բայց դեռ չեն գտել։ Ռոմելլան ու ամուսինը` Բարաթը, հաշմանդամություն ունեն, թոշակառու էին Արցախում։ Հիմա փորձում են ճշտել, թե ինչպես են հետագայում ստանալու իրենց թոշակը։
© Sputnik / Asatur YesayantsԲարաթ Քոչարյանը
Вынужденный переселенец из Нагорного Карабаха Барат Кочарян в селе Арагац Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Բարաթ Քոչարյանը
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ԱԺ–ում հայտարարել էր, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածների թոշակի հարցը կարող է լուծվել, նրանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալով։
Նա ասել էր, այդկերպ կստեղծվի իրավական հիմք, որից հետո բռնի տեղահանվածներն արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում թոշակավորման և մնացած հարցերն արագ կլուծվեն։
Լրահոս
0