https://arm.sputniknews.ru/20231101/hh-ardaradatutjan-nakharary-armen-ashvotjani-dem-qrgvortsy-qaghaqakanacvats-chi-hamarum-68058924.html
ՀՀ արդարադատության նախարարը Արմեն Աշոտյանի դեմ քրգործը քաղաքականացված չի համարում
ՀՀ արդարադատության նախարարը Արմեն Աշոտյանի դեմ քրգործը քաղաքականացված չի համարում
Sputnik Արմենիա
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ անկախ քաղաքական հայացքներից՝ հանցագործություն կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T14:24+0400
2023-11-01T14:24+0400
2023-11-01T14:25+0400
հայաստան
արմեն աշոտյան
քրեական գործ
գրիգոր մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42384057_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c2b1bf8fac9084c1ba815b618972570.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ կոռուպցիոն գործերով մեղադրվող անձինք կարող են պաշտպանության համար օգտագործել տարբեր գործիքներ, որոնց թվում է քրեական գործին քաղաքական դրդապատճառ, ենթատեքստ տալու փորձը։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42384057_76:0:1500:1068_1920x0_80_0_0_7068f7e961dbd61da7048450a2923f6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, քրեական գործ, գրիգոր մինասյան
հայաստան, արմեն աշոտյան, քրեական գործ, գրիգոր մինասյան
ՀՀ արդարադատության նախարարը Արմեն Աշոտյանի դեմ քրգործը քաղաքականացված չի համարում
14:24 01.11.2023 (Թարմացված է: 14:25 01.11.2023) Գրիգոր Մինասյանի խոսքով՝ անկախ քաղաքական հայացքներից՝ հանցագործություն կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ կոռուպցիոն գործերով մեղադրվող անձինք կարող են պաշտպանության համար օգտագործել տարբեր գործիքներ, որոնց թվում է քրեական գործին քաղաքական դրդապատճառ, ենթատեքստ տալու փորձը։
«Ես համաձայն չեմ այդ գնահատականին, քանի որ տեսնում է օբյեկտիվ վարույթներ։ Քրեական վարույթ իրականացնող մեր գործընկերների համար բացարձակ կապ չունի, թե այդ մարդը քաղաքական որ բլոկից է։ Հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական փաթեթավորում է դրան տալիս»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով
կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: