00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Հունաստանը. ինչպես ձիթապտուղը նոր համբավ բերեց Բագրատաշենին

© Sputnik / Aram NersesyanՎահանը զբաղվում է ձիթապտղի մշակմամբ
Վահանը զբաղվում է ձիթապտղի մշակմամբ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Վահանը զբաղվում է ձիթապտղի մշակմամբ
Բաժանորդագրվել
Այս տարի ձիթապտղի բերքահավաքին նաև տեղահանված ու մոտակա գյուղերում հաստատված արցախցիներ են միացել, որոնք թեպետ կյանքում առաջին անգամ են զեյթուն հավաքում, բայց արդեն գիտեն լավն ու վատը։
Շքեղ արմավենիներ, կիվիի թարմաներ, արքայանարնջի` անսահման թվացող այգիներ, հեկտարներով ձիթենիներ. սա ոչ թե Կալիֆոռնիայի, այլ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մասին է։
© Aram NersesyanSputnik Արմենիայի թղթակիցը Բագրատաշենի պտղատու այգիներում
Корреспондент Sputnik Армения на территории фруктовых садов в Баграташене - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Sputnik Արմենիայի թղթակիցը Բագրատաշենի պտղատու այգիներում
Գյուղն անմիջապես հայ–վրացական սահմանին է։ Եթե մեզ մոտ սոցցանցերում կատակում ու հանդիպման են հրավիրում «կոֆե՞, կենտրո՞ն» արտահայտությամբ, այստեղ` «կոֆե՞, Թիֆլի՞ս»։ Այն, որ գյուղում ես, հիշեցնում են միայն ասֆալտի երես չտեսած փողոցները։ Այստեղ կա այն ամենը, ինչ պետք է բնակչին` դեղատնից ու բանկոմատից մինչև շինանյութի խանութ։ Այսօր մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղից արտագաղթ գրեթե չկա։
Ձիթապտղի բերքահավաքն ու արցախցիները
Գյուղին առանձնահատուկ համբավ բերեց ձիթապտուղը, որի բերքահավաքը սկսվում է հոկտեմբերին ու տևում մոտ 2-3 շաբաթ։
© Sputnik / Aram NersesyanՁիթապտղի այգիներում
Крестьяне на ферме по выращиванию оливок в Баграташене Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Ձիթապտղի այգիներում
Այս տարի բերքահավաքին մասնակցում են նաև Արցախից տեղահանված, տարածաշրջանի գյուղերում հաստատված մեր հայրենակիցները։ Առաջինը բերքահավաքին միացել է Արցախի Վանք գյուղից եկած ու հարևան Դեղձավանում հաստատված Արարատը։ Կռիվ, շրջափակում, տեղահանություն տեսած, տուն ու տեղ կորցրած տղամարդը մեզ դիմավորում է ժպիտը դեմքին։ Ասում է` իր գյուղն ուրիշ էր, բայց սա էլ կարող է տուն դառնալ, իր հարազատ Վանքի ու այստեղի միջև նմանություններ է գտնում` բնությունը նույնքան գեղեցիկ է, եղանակն էլ` տաք ու արևոտ, ժողովուրդը` բարի և հյուրընկալ։
© Sputnik / Aram NersesyanՁիթապտղի բերքահավաք
Крестьяне на ферме по выращиванию оливок в Баграташене Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Ձիթապտղի բերքահավաք
«Մենք աշխատող ժողովուրդ ենք, պետք է աշխատենք, որ ուրիշի ձեռքին չնայենք։ Ասենք` 1–2 տվեցիք, բա հետո՞...»,– ասում է արցախցի Արարատը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախից Հայաստան տեղափոխված Արարատը
Вынужденный переселенец из села Ванк Нагорного Карабаха Арарат на оливковой ферме - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Արցախից Հայաստան տեղափոխված Արարատը
Այգում աշխատում է կնոջ` Սոնայի, նրա քրոջ` Լյուդմիլայի ու վերջինիս ամուսնու` Աղվանի հետ։ Նրանք էլ Ներքին Հոռաթաղ գյուղից են տեղահանվել։
© Sputnik / Aram Nersesyan

Սոնան

Սոնան - Sputnik Արմենիա
1/3

Սոնան

© Sputnik / Aram Nersesyan

Լյուդմիլան

Լյուդմիլան - Sputnik Արմենիա
2/3

Լյուդմիլան

© Sputnik / Aram Nersesyan

Աղվանը

Աղվանը - Sputnik Արմենիա
3/3

Աղվանը

1/3

Սոնան

2/3

Լյուդմիլան

3/3

Աղվանը

Արարատն ու Աղվանն ադրբեջանական հարձակման ժամանակ դիրքերում են եղել, տարբեր տարածքներում, երկուսն էլ շրջափակման մեջ են հայտնվել` օրեր շարունակ որևէ լուր չունենալով ընտանիքի մասին։
«Ո՛չ հաց կար, ո՛չ ջուր, ես երեխեքիս մասին էի մտածում` տեսնես սաղ են, իրենք իմ համար էին մտածում։ Նարիշտարի վերևն էի, չգիտեի, որ թուրքերն արդեն իմ տան մեջ են։ Ես ամեն կռվի վախտ էլ գնացել եմ, իմ հիմնական մտածմունքն էն էր, որ իմ գերեզմանոցները չպղծեն, դրա համար մեզ մոտ ոչ մի կռվի ժամանակ զադնի չի եղել»,– պատմում է Արարատը։ Սեպտեմբերի 25-ին զինաթափեցին, ինչպես ինքն է ասում, լցրեցին մի մեքենա ու Ստեփանակերտ քշեցին. «Ասեցին` եթե 1 ժամից հետո տեսնենք էդ շորերով, գլուխներդ կտրելու ենք»։
Այստեղ արդեն գտավ Սոնային ու 3 երեխաներին` 8 և 9 տարեկան աղջիկներին, 11-ամյա որդուն։ Նրանք սեպտեմբերի 20-ին էին գյուղից դուրս եկել` իրենց հագի շորերով։ Սոնան ասում է` միայն 2 հաց վերցրեց, որ երեխաները սոված չմնան։ Միմյանց վերագտած ընտանիքը եկավ Հայաստան, մի քանի օր տարբեր տեղերում մնացին, հետո Արարատը որոշեց` ուզում է Տավուշ գնալ, որն այնքան նման է հարազատ Արցախին։ Դեղձավանում վարձով տուն գտնելուց հետո այստեղ կանչեցին նաև Սոնայի քրոջ` Լյուդմիլայի ընտանիքին։
«Այստեղ անասուն կարելի է պահել, ես գյուղացի մարդ եմ, հո չեմ գնալու կարմիր սեղանի հետև նստեմ։ Ֆսյո, պրծել ա, ուշ ա։ Մի մեծահարուստ լինի, անասուններ տա, բիզնես լինի իր համար, ես պատասխանատվությամբ անասնապահությամբ կզբաղվեմ, իր բիզնեսն էլ կզարգացնեմ։ Ասում են, որ միսը տնից է լինում, մնացածը կստացվի»,– վստահ է Արարատը։
Ինչ վերաբերում է հայրենի Արցախին, Արարատն ամեն ինչ կորած չի համարում։ «Զեյթունը կհավաքենք, բիզնես կսարքենք, կհզորանանք, կգնանք, մեր Ղարաբաղը հետ կվերցնենք։ Հզորանալով ա, քույրիկ ջան։ Ես իմ աշխատածն էլ կդնեմ զենքի մեջ, թող իմ երեխեքն էլ մի կտոր հաց քիչ ուտեն, թող մենք հզորանանք, մեզանից վախենան, ես կռիվ չեմ ուզում, բայց թող մեզնից վախենան»,– ասում է նա։
Ձիթապտղի բերքահավաքն ավարտվում է, բայց գյուղում օրավարձով աշխատողների կարիք միշտ էլ կա։ Արարատն այս առումով հանգիստ է, այս աշխատանքով չի հարստանա, բայց իր ընտանիքի օրվա հացը գոնե կվաստակի, մինչև մի դուռ կբացվի։
© Sputnik / Aram Nersesyan

Ձիթապտուղ

Ձիթապտուղ - Sputnik Արմենիա
1/7

Ձիթապտուղ

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթենու այգի Բագրատաշենում

Ձիթենու այգի Բագրատաշենում - Sputnik Արմենիա
2/7

Ձիթենու այգի Բագրատաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթենու այգի Բագրատաշենում

Ձիթենու այգի Բագրատաշենում - Sputnik Արմենիա
3/7

Ձիթենու այգի Բագրատաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթապտղի բերքահավաք

Ձիթապտղի բերքահավաք - Sputnik Արմենիա
4/7

Ձիթապտղի բերքահավաք

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթապտղի բերքահավաք

Ձիթապտղի բերքահավաք - Sputnik Արմենիա
5/7

Ձիթապտղի բերքահավաք

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթապտղի բերքահավաք

Ձիթապտղի բերքահավաք - Sputnik Արմենիա
6/7

Ձիթապտղի բերքահավաք

© Sputnik / Aram Nersesyan

Ձիթապտղի բերքահավաք Բագրատաշենում

Ձիթապտղի բերքահավաք Բագրատաշենում - Sputnik Արմենիա
7/7

Ձիթապտղի բերքահավաք Բագրատաշենում

1/7

Ձիթապտուղ

2/7

Ձիթենու այգի Բագրատաշենում

3/7

Ձիթենու այգի Բագրատաշենում

4/7

Ձիթապտղի բերքահավաք

5/7

Ձիթապտղի բերքահավաք

6/7

Ձիթապտղի բերքահավաք

7/7

Ձիթապտղի բերքահավաք Բագրատաշենում

Իսկ վերջում` ինչպես սկսվեց ամեն ինչ
Գյուղին մեծ համբավ բերած ձիթենիներն այստեղ են հայտնվել հիմնադրումից կարճ ժամանակ հետո։ Գյուղը հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմից հետո, այսպես է կոչվել` ի պատիվ հիմնադրի` Բագրատ Վարդանյանի։ Այստեղ են հավաքվել Հայաստանի տարբեր բնակավայրերից, հետո միացել են խորհրդային տարիներին հայրենադարձվածները, 88-ից հետո էլ` Ադրբեջանից փախստական դարձած հայերը, ու բոլորը բագրատաշենցիներ են դարձել։ Խորհրդային տարիներին գյուղացիներն ակտիվ զբաղվում էին առևտրով, հիմա համատարած այգեգործներ են։ Առաջին տեղում արքայանարինջն է, հետո թուզը, նուռն ու, իհարկե, ձիթապտուղը։ Բագրատաշենում կլիման մերձարևադարձային է, մեղմ ձմեռով, տաք, խոնավ ամառներով, դրա համար էլ այստեղ հաջողությամբ մշակում են մերձարևադարձային ու նույնիսկ արևադարձային կուլտուրաներ։
«Մեզ մոտ ամեն ինչ էլ աճում է, բայց այն, ինչ Արարատյան դաշտավայրում է աճում, մեզ մոտ առանձնապես չենք մշակում»,– ասում են գյուղացիները։
Առաջին ձիթենիները Հունաստանից գյուղ է բերել հիմնադիր Բագրատ Վարդանյանը։ 1950-ականներին արդեն այգիներ են հիմնվել։ Խորհրդային տարիներին գյուղում մոտ 200 հա ձիթապտղի այգի է եղել, գյուղն էլ հայտնի է եղել որպես «Զեյթունի սովխոզ»։ Միության փլուզումից հետո այգիների թիվը կրճատվել է, մնացել է մոտ 60 հա։ Վերջին տարիներին զեյթունի մշակումը նոր թափ է ստացել Բագրատաշենում, հիմա արդեն մոտ 100 հա այգի կա։ Բագրատաշենում 3 տեսակի ձիթապտուղ է աճում` մանր, խոշոր և կլոր։
Ձիթապտղի բերքն ամբողջությամբ սպառվում է Հայաստանում, ու դեռ եղած ամբողջ պահանջարկը չի լրացվում։ Մեկ կիլոգրամը վաճառվում է 1500-2000 դրամով։ Գնորդները սովորաբար իրենց ոտքով են գալիս, տեղից գնում կատարում։ «Շատ ուրիշ զգացողություն է, որ գիտակցում ես` քո հիմնած այգին մի 2000 տարի ապրելու է ու էդ ամբողջ ընթացքում բերք է տալու»,– ասում է Վահանը, որը ձիթապտղի մշակությամբ է զբաղվում արդեն ավելի քան 10 տարի։
© Sputnik / Aram NersesyanՎահանը
Ваган, фермер, занимающийся выращиванием оливок - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Վահանը
«Մեր զեյթունը փորձեք, էլ պետական զեյթուն չեք ուտի»,– ասում են գյուղացիները։ Իսկ Բագրատաշենի զեյթունին հուր–հավիտյան սիրահարվելու համար երբևէ պետք չէ փորձել ծառից քաղված ու չմշակված պտուղը, թե չէ բերանում մնացած դառնությունը դեռ երկար ժամանակ իր մասին կհիշեցնի։ Պետք է ձիթապտուղը կա՛մ կտրատել, ջրի մեջ լցնել, մի քանի օր շարունակ ջուրը փոխել, մինչև որ դառնությունն անցնի, հետո արդեն աղաջրի մեջ տեղափոխել, կա՛մ էլ մեկ օր թողնել կաուստիկ սոդայի մեջ, հետո կրկին սովորական ջրի մեջ տեղափոխել, ջուրն այնքան փոխել, մինչև պարզվի, ապա աղաջրի մեջ դնել ու մի քանի օր անց վայելել։
Ու եթե այս ամենը կարդացիք և պրոցեսը նյարդայնացնող թվաց, ձեր մեջ ուժ գտեք, մեկ անգամ փորձեք, կհամոզվեք, որ արժեր։
© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակությամբ զբաղվող Վահանը

Ձիթապտղի մշակությամբ զբաղվող Վահանը - Sputnik Արմենիա
1/6

Ձիթապտղի մշակությամբ զբաղվող Վահանը

© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակում

Ձիթապտղի մշակում - Sputnik Արմենիա
2/6

Ձիթապտղի մշակում

© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակում

Ձիթապտղի մշակում - Sputnik Արմենիա
3/6

Ձիթապտղի մշակում

© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակում

Ձիթապտղի մշակում - Sputnik Արմենիա
4/6

Ձիթապտղի մշակում

© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակում

Ձիթապտղի մշակում - Sputnik Արմենիա
5/6

Ձիթապտղի մշակում

© Aram Nersesyan

Ձիթապտղի մշակմամբ զբաղվող Աշոտը

Ձիթապտղի մշակմամբ զբաղվող Աշոտը - Sputnik Արմենիա
6/6

Ձիթապտղի մշակմամբ զբաղվող Աշոտը

1/6

Ձիթապտղի մշակությամբ զբաղվող Վահանը

2/6

Ձիթապտղի մշակում

3/6

Ձիթապտղի մշակում

4/6

Ձիթապտղի մշակում

5/6

Ձիթապտղի մշակում

6/6

Ձիթապտղի մշակմամբ զբաղվող Աշոտը

Արցախից տեղահանված Լիլիթը - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
Դրախտավայր դարձած աքսորավայրը, կամ ինչպես ջրաշուշանների լիճը բացահայտեց Ուրասարի հմայքը
Լրահոս
0