00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanԱրցախից տեղահանված Լիլիթը
Արցախից տեղահանված Լիլիթը - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Արցախից տեղահանված Լիլիթը
Բաժանորդագրվել
Արցախցիները 9 ամիս համբերությամբ դիմացան դաժան շրջափակմանը, որովհետև գիտեին, թե ինչի համար են դա անում՝ հանուն հայրենի հողում, սեփական տանն ապրելու։ Sputnik Արմենիան շարունակում է պատմել Վանաձորում ժամանակավոր կացարան գտած ընտանիքների մասին։
Արցախից բերված ամենաթանկ իրերից մեկը հեռախոսն է․ պատշգամբի փոքրիկ աթոռին նստած 33-ամյա Լիլիթը շարունակ թերթում է արդեն հիշողություն դարձած արցախյան կյանքի լուսանկարները։ Ցույց է տալիս, թե ինչպես էին սիսեռից սուրճ ստանում, սոդայով՝ լվացքի փոշի, կովերի ուտելու համար օգտագործվող քարաղից՝ աղ, ինչպես երկու երեխաների ծննդյան օրերի տորթերին ձմերուկն էր փոխարինել, բայց օրն էլի տոնական էր անցել՝ հյուրերով, երգ ու պարով։
© Sputnik / Aram NersesyanՏորթին փոխարինած ձմերուկը
Вынужденная переселенка Лилит показывает фотографию празднования дня рождения сына во время блокады в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Տորթին փոխարինած ձմերուկը
«Սեղանին հյուն ա, խաղող, թարսի պես բաքմազով (խմբ․ դոշաբ) կեքսերն էլ ընենց բարակ էին ստացվել»,- ժպտալով հիշում է Լիլիթը։
Ծնունդով Մարտունու շրջանի Գիշի գյուղից է, ասում է՝ իր ծննդավայրի բարձր դիրքի շնորհիվ շրջակայքն ասեսձեռքի ափի մեջ լիներ։ Մի պահ լռում է, կարծես փորձում է նորից տեսնել այն պատկերները, որ իրենց գյուղից էին բացվում։ Գիշիից հարս է գնացել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղ։
«Ապրում էինք շատ երջանիկ, մեր երջանկությունից երկրագնդի վրա ոչ մի ազգ չուներ»,- ասում է Լիլիթը։
Դեկտեմբերի 12-ից հետո ամեն օր հույսով սպասել են, որ Հայաստանի հետ միակ ճանապարհը նորից կբացվի։ Խանութները սկսեցին հերթով դատարկվել, երեխաների սիրելի կոնֆետներն այլևս չկային, ալյուրը վերջացավ, բայց դա էլ խնդիր չէր, ցորենի փոխարեն գարուց ու եգիպտացորենից էին ալյուր ստանում։ Պատմում է՝ գյուղի մանկապարտեզը ոչ մի օր չի փակվել, ով ինչ ուներ տանը, տալիս էր, տնօրենը թխվածքաբլիթներ էր թխում, կարկանդակներ, որ երեխաներն ուտեն, պարտեզից չկտրվեն։
«Բալաս փրկվել, մամային էր հասել...»․ պայթյունի դժբախտացրած ընտանիքներից 2–ի պատմությունը
«Դրանից էլ էինք գոհ, գիշերվա 12-ից առավոտվա 6–ը ձգվող հերթերն էլ էին դիմանալու, բայց սեպտեմբերի 19–ն էլ իմանալու չէր։ Մենք նեղացած ենք մի քիչ, որ մայր հայրենիքը մեզ օգնության ձեռք չմեկնեց, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Էլ Արցախ չենք կարող վերադառնալ»։
...Գիշերը խմոր էր արել, գնդել, որ հաց թխեր։ Երբ պատերազմը սկսեց, լույսերն անջատեցին։ Հացի դեֆիցիտ էր, ինչ կապ ունի՝ գլխիդ վերևում ռումբեր են, թե չէ, հացը չպիտի փչանար, շենքի բակում փայտի վառարան արագ տեղադրեցին, ու դրա վրա հաց թխեց։ Կեսը տեղում կերան, կեսն էլ հետները տարան օդանավակայան։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթի թխած հացը
Вынужденная переселенка Лилит показывает фотографию хлеба, который испекла во время военных действий в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Լիլիթի թխած հացը
«Մինչև երեկո ապաստարաններում էինք, հետո մեզ տարհանեցին, տեղափոխեցին օդանավակայան՝ ռուսական բազա։ Էնքան մարդ կար էնտեղ, առաջին օրը իրենց կացարանում քնեցինք, երկու օր՝ մեքենայում, մի օր էլ` պալատկայի տակ»։
Լիլիթն այդ օրերի լուսանկարներն է ցույց տալիս, անգամ օդանավակայանի բակում մարդիկ վառարաններ էին տեղադրել, հաց էին թխում, կերակուր պատրաստում։ Արցախցին ամեն դժվարություն պատրաստ էր հաղթահարել, միայն թե հայրենի հողում լիներ։
«Իսկ վերաինտեգրվե՞լ ասածին․․․»,- հարցնում եմ ես։
«Մեկ–մեկ ասում եմ` իմ անկողնում լինեի, ինտեգրվեինք, իրանց հետ ապրեինք, բայց դա լինելու բան չէ։ Իմ երեխան չի կարող թուրքի հետ նույն դպրոցը գնալ ու հայերեն սովորել, որովհետև թուրքը դա չի թողնի, իրա լեզուն կստիպի մեզ սովորել, իսկ դա լավագույն դեպքն է, վատագույնն այն է, որ երեխան դպրոցից տուն էլ չի գա, տղամարդիկ անտառից փայտ բերելուց տուն չեն գա, մենք մեր տան մեջ կմորթվենք»։
Ասում է՝ ամենածանր հարվածներից մեկն այն էր, երբ զինվորին ստիպեցին զենքը վայր դնել, զինվորական համազգեստը հանել։ Պատվազրկման պես մի բան էր։
Սեպտեմբերի 25-ին Լիլիթն ամուսնու, 3 երեխաների, սկեսուր–սկեսրայրի հետ բռնեց գաղթի ճամփան, 2 օր անց Հայաստան հասան։
«Ճանապարհը շատ ծանր էր, մեքենաների կալոնա էր, բոլորն ուզում էին դուրս գալ, թուրքերն էլ մեզ ձեռ էին առնում, մի մեքենան մի ժամ կարային քննեին, երկուսը բաց թողնեին, հետո 5-ը էլի քննեին։ Լինում էր՝ փայտով կամ սայլակով մարդուն մեքենայից իջեցնում էին, ստիպում Հակարիի կամուրջը ոտքով անցնել»։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթը ցույց է տալիս` ինչպես են արցախցիները տարհանվել
Вынужденная переселенка Лилит показывает фотографии эвакуации в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Լիլիթը ցույց է տալիս` ինչպես են արցախցիները տարհանվել
Գորիս հասան ու խանութ շտապեցին, երեխաներն ամիսներ շարունակ իրենց սիրելի կոնֆետների մասին էին երազում։ Լիլիթը ժպտում է` լիությունից երեխաները չգիտեին, թե հայրիկից ինչ ուզեն, տղան խնդրեց մայրիկի համար լվացքի փոշի գնել։
«Լվացքի ճար չկար, ասում էի` շորերը մաքուր պահեք։ Ամանի ճար չկար, հացն ուտում էին, տարելկեքը հացով սրբում էին, ասում` լվանալու կարիք չկա, մենք նենց ենք մաքրում։ Աղջիկս ասում ա` մամ, հիմա խանութում արդեն ամեն ինչ կա, որ ճաշը մենք չսիրենք, կարանք, չէ՞, ամանի տակը թողենք»։
Ի՞նչ են անելու. կյանքը զրոյից կսկսեն, տուն կստեղծեն` աշխարհի որ անկյունում էլ լինեն, բայց այդ տունն իրենց հողի վրա չի լինելու, ուրեմն ինչ–որ բան միշտ կիսատ է մնալու։ Լիլիթը ցույց է տալիս հեռախոսի նկարներից մեկը։ Դպրոցում երեխաներին է նկարել, հետևում պաստառ է երևում` «Ուժը միասնության մեջ է», որի ներքևում Հայաստանի և Արցախի դրոշներն են։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթը ցույց է տալիս Ասկերանի դպրոցի լուսանկարը
Вынужденная переселенка Лилит показывает фотографию школы Аскерана  - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Լիլիթը ցույց է տալիս Ասկերանի դպրոցի լուսանկարը
«Էս սպիտակ նախշը մեր դրոշին շատ է սազում, առանց դրա ոնց որ անշուք լինի։ Մի շաբաթ է` ստեղ եմ, չեմ տաքանում, էստեղ ցուրտ է, ես իմ Ղարաբաղի տաքությունն եմ ուզում»։
Ասում է` Արցախում արևը մայր մտնելուց հետո էլ էր շարունակում ջերմացնել։ Ժակետը վրա է բերում, մարմնով անցնող դողից կծկվում ու լռում։
© Sputnik / Aram NersesyanԱրցախից տեղահանված Լիլիթը
Вынужденная переселенка из Аскеранского района Нагорного Карабаха Лилит в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Արցախից տեղահանված Լիլիթը
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
Լրահոս
0