https://arm.sputniknews.ru/20231026/mishustinn-arajarkel-e-shhk-ankakh-vtsharahashvarkajin-mekhanizm-steghtsel-67781710.html
Միշուստինն առաջարկել է ՇՀԿ անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծել
Միշուստինն առաջարկել է ՇՀԿ անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծել
Sputnik Արմենիա
ՌԴ կառավարության ղեկավարը կարծում է, որ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները։ 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T13:02+0400
2023-10-26T13:02+0400
2023-10-26T13:03+0400
միխայիլ միշուստին
շհկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67774680_0:0:1339:753_1920x0_80_0_0_413898f79386f19c8babd3544288573b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն առաջարկել է մտածել ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակում տարածաշրջանային անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ձևավորելու մասին։Նրա խոսքով` փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները, ինչպես նաև ժամանակակից վճարային համակարգ կառուցել։Նա ընդգծել է, որ ՇՀԿ–ի ընդհանուր խնդիրը գլոբալ մարտահրավերների նկատմամբ կայունություն ապահովելն է, աճող մրցակցության և տուրբուլենտության պայմաններում ձեռնարկությունների և քաղաքացիների հուսալի պաշտպանությունը, ինչպես նաև պրոտեկցիոնիստական միջոցների և անօրինական պատժամիջոցների խստացումը։«Միասին մենք կարող ենք հաղթահարել այդ ամենը», – ասել է Ռուսաստանի վարչապետը։Նա հորդորել է գործընկերներին ավելի ակտիվ աշխատել տրանսպորտային ցանցի զարգացման հայեցակարգի վրա։ Ռուսաստանը մի քանի ռազմավարական նախագծեր է սկսել, որոնք բեռների առաքման լրացուցիչ հնարավորություններ կբացեն, մասնավորախես` հետևողականորեն կձևավորվեն Հյուսիս–Հարավ, Արևմուտք–Արևելք տրանսպորտային և լոգիստիկ երթուղիները, կընդլայնեն Հյուսիսային ծովային ուղու հզորությունները։ Միշուստինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել նաև ՇՀԿ–ում ավտոմոբիլային ճանապարհների զարգացման հուշագրի նախապատրաստումը։Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, ՌԴ–ի, Ղազասխտանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։Կազմակերպության հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումն ու պահպանումը, ինչպես նաև ժողովրդավարական, արդար և ռացիոնալ միջազգային նոր քաղաքական և տնտեսական կարգ հաստատելուն հասնելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67774680_0:0:1187:890_1920x0_80_0_0_a1c2129e21e03f845117e79b396acdd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միխայիլ միշուստին, շհկ, ռուսաստան
միխայիլ միշուստին, շհկ, ռուսաստան
Միշուստինն առաջարկել է ՇՀԿ անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծել
13:02 26.10.2023 (Թարմացված է: 13:03 26.10.2023) ՌԴ կառավարության ղեկավարը կարծում է, որ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն առաջարկել է մտածել ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակում տարածաշրջանային անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ձևավորելու մասին։
Նրա խոսքով` փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները, ինչպես նաև ժամանակակից վճարային համակարգ կառուցել։
«Մենք հետզհետե ավելի հաճախ ենք կիրառում սեփական արժույթները հաշվարկներում, հարկ է մտածել տարածաշրջանային անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ձևավորելու մասին, ինչպես նաև ապահովել ազգային բորսաներում մեր արժույթների փոխարկումը», – հայտարարել է Միշուստինը` ընդլայնված ձևաչափով ՇՀԿ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթ ունենալիս։
Նա ընդգծել է, որ ՇՀԿ–ի ընդհանուր խնդիրը գլոբալ մարտահրավերների նկատմամբ կայունություն ապահովելն է, աճող մրցակցության և տուրբուլենտության պայմաններում ձեռնարկությունների և քաղաքացիների հուսալի պաշտպանությունը, ինչպես նաև պրոտեկցիոնիստական միջոցների և անօրինական պատժամիջոցների խստացումը։
«Միասին մենք կարող ենք հաղթահարել այդ ամենը», – ասել է Ռուսաստանի վարչապետը։
Նա հորդորել է գործընկերներին ավելի ակտիվ աշխատել տրանսպորտային ցանցի զարգացման հայեցակարգի վրա։ Ռուսաստանը մի քանի ռազմավարական նախագծեր է սկսել, որոնք բեռների առաքման լրացուցիչ հնարավորություններ կբացեն, մասնավորախես` հետևողականորեն կձևավորվեն Հյուսիս–Հարավ, Արևմուտք–Արևելք տրանսպորտային և լոգիստիկ երթուղիները, կընդլայնեն Հյուսիսային ծովային ուղու հզորությունները։ Միշուստինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել նաև ՇՀԿ–ում ավտոմոբիլային ճանապարհների զարգացման հուշագրի նախապատրաստումը։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, ՌԴ–ի, Ղազասխտանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։
Կազմակերպության հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումն ու պահպանումը, ինչպես նաև ժողովրդավարական, արդար և ռացիոնալ միջազգային նոր քաղաքական և տնտեսական կարգ հաստատելուն հասնելը։