https://arm.sputniknews.ru/20231026/hhum-apaga-akademiakan-qaghaqi-glkhavvor-hatakagitsy-kkazmi-germanakan-ynkerutjuny-67770826.html
ՀՀ–ում ապագա Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը
ՀՀ–ում ապագա Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը
Sputnik Արմենիա
Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ: 26.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-26T11:10+0400
2023-10-26T11:10+0400
2023-10-26T11:10+0400
ակադեմիական քաղաք
երևան
հհ կառավարություն
ուսանող
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1601:901_1920x0_80_0_0_e52c0c148486a6c849046f188d525a54.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ նախատեսվում է տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_92f7078ff7439633c23eb28cdce3a5f4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ակադեմիական քաղաք, երևան, հհ կառավարություն, ուսանող
ակադեմիական քաղաք, երևան, հհ կառավարություն, ուսանող
ՀՀ–ում ապագա Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը
Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:
Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ նախատեսվում է տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը