00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` հարցազրույցում փորձ է արվել նվազեցնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների և խաղաղապահների դերը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը։
Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ–ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։
«Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,– ընդգծեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի Իրանի հետ լոգիստիկ կապերը․ ՀՀ փոխվարչապետ
Նրա խոսքով` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։
Ըստ Զախարովայի` 1990-ականներից սկսած` Հայաստանում ՌԴ զինծառայողների և սահմանապահների ներկայությունը մշտապես պահանջված է եղել` հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակը և Երևանի` հարևանների հետ հարաբերությունների չկարգավորված լինելը։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ում առկա 102-րդ ռուսական ռազմաբազան պարբերաբար վարժանքներ է անցկացնում սեփական մարտունակությունը և հայ գործընկերների հետ ներդաշնակությունը բարձրացնելու համար։
«Մեր սահմանապահները հակազդում են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում մաքսանենգությունը հայ–իրանական սահմանին։ 2020 թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանագծում։ Բոլոր միջոցառումներն անցկացվում են հայկական կողմի հետ համատեղ` հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»,– նշեց Զախարովան:
Ինչ վերաբերում է ԼՂ–ում խաղաղապահներին, Զախարովան այն կարծիքին է, որ եթե իրենք չլինեին, ապա իրավիճակը կարող էր զարգանալ 2020 թվականի աշնանից ավելի դրամատիկ սցենարով, հատկապես ՀՀ իշխանության կողմից հանրային կերպով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։
Զախարովան նաև անդրադարձավ ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այն ցուցադրվել է, օրինակ, Ղազախստանում 2022 թվականի հունվարին։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի ղեկավարությունը նախընտրել է հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով ու հաշվետվություն է մշակում բացառապես Բրյուսելի համար»,- ասաց Զախարովան։
ԵՄ առաքելության արդյունավետության մասին, Զախարովայի խոսքով, հստակ կարելի է դատել դրական արդյունքների բացակայությամբ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտեց` Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր ներդրողն է։ ՌԴ–ի մասնաբաժինը կազմում է բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը։ Երկրում գործում ենռուսական կապիտալով ավելի քան 4–5 ընկերություն, որոնք խոշորագույն հարկատուների և գործատուների շարքում են։
«Եկեք փաստեր հիշեցնեմ, չէ՞ որ դրանք կան։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության սրընթաց աճը (2022 թվականին՝ 12,6 տոկոս) և բնակչության բարեկեցության բարձրացումը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, համատեղ խոշոր նախագծերի իրականացմամբ և ԵԱՏՄ-ին անդամակցությամբ»,– ասաց Զախարովան։
Նրա խոսքով` ԵԱՏՄ–ում Հայաստանը գլխավոր շահառուն է։ 2022 թվականին Հայաստանից արտահանման ծավալն աճել է 1.6 մլրդ դոլարով, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս  Wall Street Journal–ին - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
Լրահոս
0