https://arm.sputniknews.ru/20231025/aha-te-vortegh-en-taqnvats-bvolvor-harcery-pashinjany-turq-harevanneri-het-hh-kaperi-masin-67760347.html
Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
Sputnik Արմենիա
Անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը Հայաստանի համար տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում է, այլ ոչ թե պարզապես արևմտյան... 25.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-25T21:28+0400
2023-10-25T21:28+0400
2023-10-25T23:49+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
արևմուտք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
թուրքիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67763660_0:0:1920:1080_1920x0_80_0_0_33ecb39730d36e785e6c3de3cc27737f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես և նախկինում, լավատեսորեն է տրամադրված առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների հանդեպ: Այս մասին նա ասել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։ Ըստ ՀՀ վարչապետի` տարածաշրջանի ապագան փակ սահմանների և առևտրային ուղիների բացումն է, ներառյալ Հայաստանի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցությունը` Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։«Անվտանգությունը պետք է ձեռք բերել ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով»,– նրա խոսքերն է մեջբերել պարբերականը։Փաշինյանը Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության առավելությունը չի տեսնումՊատասխանելով Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած պատմական հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը կոչ է արել դրա փոխարեն կենտրոնանալ թուրք հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։Նա շեշտել է, որ Հայաստանը նախևառաջ պետք է աշխատի տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ:Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. ՓաշինյանՀՀ վարչապետը հավելել է, որ անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, որին ձգտում է Հայաստանը, պետք է հասկանալ որպես տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք:
արևմուտք
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67763660_480:0:1920:1080_1920x0_80_0_0_1244e5a7e02f4992b870aaa4df24c82c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
նիկոլ փաշինյան, հայաստան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը. Փաշինյանը` թուրք հարևանների հետ ՀՀ կապերի մասին
21:28 25.10.2023 (Թարմացված է: 23:49 25.10.2023) Անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը Հայաստանի համար տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում է, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես և նախկինում, լավատեսորեն է տրամադրված առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների հանդեպ: Այս մասին նա ասել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։ Ըստ ՀՀ վարչապետի` տարածաշրջանի ապագան փակ սահմանների և առևտրային ուղիների բացումն է, ներառյալ Հայաստանի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցությունը` Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։
«Անվտանգությունը պետք է ձեռք բերել ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով»,– նրա խոսքերն է մեջբերել պարբերականը։
Պատասխանելով Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած պատմական հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը կոչ է արել դրա փոխարեն կենտրոնանալ թուրք հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
«Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը, և ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերի պատասխանները»,– ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանը նախևառաջ պետք է աշխատի տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հավելել է, որ անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, որին ձգտում է Հայաստանը, պետք է հասկանալ որպես տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք: