https://arm.sputniknews.ru/20231024/adrbejani-uzats-khaghaghutjuny-hajastani-kapituljacian-e-khachatrjan-67661446.html
Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. ընդդիմադիր պատգամավոր
Sputnik Արմենիա
Ադրբեջանը տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարություն ընդունելով, իսկ մյուս կողմից ՀՀ–ում պահելով իր զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ... 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T14:29+0400
2023-10-24T14:29+0400
2023-10-24T14:42+0400
արթուր խաչատրյան
պատգամավոր
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326538_0:31:1600:932_1920x0_80_0_0_c839434f06668bd4f54c854b7c33da87.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանում 3+3 ձևաչափի հանդիպմանն ընդունված հայտարարության համաձայն` Ադրբեջանն այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, սակայն նման բան տեղի չունեցավ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներին։Իրանում պաշտոնյաները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել, որոնցից մեկով ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։Նրա խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ։ Նրա «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է։Եվ եթե հայկական կողմը համաձայն չէ դրա հետ, ապա պետք է ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը և արցախցիների ինքնորոշման իրավունքը։«Բայց այս վիճակում գործող իշխանությունները որևէ լավ տեղ չեն տանում»,–հավելեց Խաչատրյանը:Ընդդիմադիր պատգամավորի համար այս պահին ՀՀ–ի համար ամենալուրջ վտանգն այն է, որ երկիրը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի բախման թատերաբեմ:Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326538_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2bd4b498f2bf45a80240076e4c282bce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արթուր խաչատրյան, պատգամավոր, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արթուր խաչատրյան, պատգամավոր, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. ընդդիմադիր պատգամավոր
14:29 24.10.2023 (Թարմացված է: 14:42 24.10.2023) Ադրբեջանը տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարություն ընդունելով, իսկ մյուս կողմից ՀՀ–ում պահելով իր զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ որևէ ձևով խաղաղության գնալու ցանկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանում 3+3 ձևաչափի հանդիպմանն ընդունված հայտարարության համաձայն` Ադրբեջանն այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, սակայն նման բան տեղի չունեցավ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներին։
Իրանում պաշտոնյաները
9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել, որոնցից մեկով ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
«Ադրբեջանը, մի կողմից ընդունելով տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարություն, իսկ մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ որևէ ձևով խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության համաձայնագիրը» չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,–ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ։ Նրա «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է։
Եվ եթե հայկական կողմը համաձայն չէ դրա հետ, ապա պետք է ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը և արցախցիների ինքնորոշման իրավունքը։
«Բայց այս վիճակում գործող իշխանությունները որևէ լավ տեղ չեն տանում»,–հավելեց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորի համար այս պահին ՀՀ–ի համար ամենալուրջ վտանգն այն է, որ երկիրը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի բախման թատերաբեմ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի
հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։