https://arm.sputniknews.ru/20231023/datarani-mvot-spanutjan-pvordz-katarelu-mej-meghadrvvoghy-kalanavvorvel-e-manramasner-67620400.html
Դատարանի մոտ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. մանրամասներ
Դատարանի մոտ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. մանրամասներ
Sputnik Արմենիա
ՔԿ-ն նշում է, որ գործի շրջանակում հարուցվել է ոչ միայն սպանության փորձի, այլև հրազենի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթ։ 23.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-23T17:24+0400
2023-10-23T17:24+0400
2023-10-23T17:25+0400
երևան
դատարան
սպանություն
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b44dfc2d512d9e569771b1d4400641a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ հնչեցրած Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարուցվել է սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթ։ Այժմ մեղադրանքն ավելացել է. քաղաքացուն մեղադրում են նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության մեջ։ՔԿ–ից հայտնում են, որ 40-ամյա բնակիչը Ռ.Փ.–ն է, որն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանական ցուցմունք տվել, իսկ տուժողը Ս.Վ.–ն է։Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:Նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2023թ. հոկտեմբերի 18-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ էր ստացվել ժամը 15:40-ին։ Նշել են, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն։Դեպքի վայրի զննությամբ Երևանի Նազարբեկյան 40 հասցեում հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով 4 հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճ և 1 հատ գնդակ:Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։ Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1115/38/11153805_129:0:1949:1365_1920x0_80_0_0_cbaf152e2a5d826372dbc15347d75990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, դատարան, սպանություն, կալանավորել
երևան, դատարան, սպանություն, կալանավորել
Դատարանի մոտ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. մանրամասներ
17:24 23.10.2023 (Թարմացված է: 17:25 23.10.2023) ՔԿ-ն նշում է, որ գործի շրջանակում հարուցվել է ոչ միայն սպանության փորձի, այլև հրազենի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ հնչեցրած Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարուցվել է սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթ։ Այժմ մեղադրանքն ավելացել է. քաղաքացուն մեղադրում են նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության մեջ։
ՔԿ–ից հայտնում են, որ 40-ամյա բնակիչը Ռ.Փ.–ն է, որն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանական ցուցմունք տվել, իսկ տուժողը Ս.Վ.–ն է։
«Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն, դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և 8 փամփուշտ։ Նա տեղեկացել է, որ Ս.Վ.–ն այդ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում պետք է լինի ու գնացել է այնտեղ։ Երբ Ս.Վ.–ն դուրս է եկել դատարանից, Ռ.Փ.–ն 4 անգամ կրակել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2023թ. հոկտեմբերի 18-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ էր ստացվել ժամը 15:40-ին։ Նշել են, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն։
Դեպքի վայրի զննությամբ Երևանի Նազարբեկյան 40 հասցեում հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով 4 հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճ և 1 հատ գնդակ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։ Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն: