https://arm.sputniknews.ru/20231019/levvon-qvocharjany-kmna-kalanqi-tak-67411229.html
Լևոն Քոչարյանը կմնա կալանքի տակ
Լևոն Քոչարյանը կմնա կալանքի տակ
Sputnik Արմենիա
Պաշտպանական թիմը միջնորդել էր կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկումը հետաձգել, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է միջնորդությունը։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T08:05+0400
2023-10-19T08:05+0400
2023-10-19T08:20+0400
լևոն քոչարյան
դատ
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66291445_0:0:1601:901_1920x0_80_0_0_a75b0b78b0c78f949e95d3aee66aa502.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացվեց Նոր Նորքի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի։ Այս մասին սոցցանցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։Նշենք, որ մինչ այդ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգելու համար, քանի որ ծանոթ չէին գործի նյութերին։ Մելքոնյանը մերժել է միջնորդությունը։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66291445_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7ed822dd26213a30c7824f41007bbe0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, դատ, դատարան, կալանք
լևոն քոչարյան, դատ, դատարան, կալանք
Լևոն Քոչարյանը կմնա կալանքի տակ
08:05 19.10.2023 (Թարմացված է: 08:20 19.10.2023) Պաշտպանական թիմը միջնորդել էր կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկումը հետաձգել, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացվեց Նոր Նորքի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի։ Այս մասին
սոցցանցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ մինչ այդ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգելու համար, քանի որ ծանոթ չէին գործի նյութերին։ Մելքոնյանը մերժել է միջնորդությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով
կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները
այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։