00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիներին ընդունելու պատրաստակամությամբ. կոռնիձորցին երբեք չի լքի իր հողը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Կոռնիձորի ճանապարհը
Կոռնիձորի ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Կոռնիձորի ճանապարհը
Բաժանորդագրվել
Կոռնիձորն առաջին բնակավայրն էր, ուր սեպտեմբերի 24-ից ժամանում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղն այս օրերին ոչ միայն սահմանի ամրության, այլ նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հյուրընկալելու հարցն է լուծում. 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղ մտնող մարդու աչքին առաջինն աչքի են փողոցներում մեծ թվով հայոց եռագույն դրոշներն ու ակտիվ շինարարական աշխատանքները՝ գյուղում ոռոգման ջրագիծ է անցկացվում, փողոցներ են հարթեցվում։
Կոռնիձորն Արցախից բաժանում է միայն Հակարի գետի ձորահովիտը: Գետի աջ ափին են գտնվում մոտ 20 հա այգիներ, որոնք արդեն երկու տարի է՝ չեն մշակվում. ադրբեջանցիներն են տարածքը նշանառության տակ պահում։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հակարի գետի ձորահովիտը
Вид на мост Хакари с Корнидзора - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Հակարի գետի ձորահովիտը
Sputnik Արմենիայի հետ զրույցում կոռնիձորցիներից շատերը նշեցին՝ թեև այդ հողերը չեն կարող մշակել, բայց դա չի խանգարում գյուղում մնալ ու տեղահանված արցախցիների համար նորմալ պայմաններ ստեղծել:
Գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանն անդրադառնալով ջրագծի անցկացմանը՝ հիշեցնում է.
«Խորհրդային տարիներին գյուղի 1200 հա վարելահողերից մոտ 800 հեկտարը ոռոգվում էր, ինչն էլ հնարավորություն էր տալիս մշտապես ապահովել բարձր բերքատվություն: Ոռոգման այդ համակարգը ևս մեկ խթան է, որ գյուղացին մշակի իր հողը»:
Չնայած սահմանին շատ մոտ լինելուն՝ ոչ մի կոռնիձորցի չի լքել գյուղը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արշակ Կարապետյան
Глава сельской администрации Корнидзора Аршак Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Արշակ Կարապետյան
«Փա՛ռք Աստծո, մնում ենք ու ապրում: 44-օրյա պատերազմից առ այսօր մեր գյուղը ոչ մի ընտանիք չի լքել: Ժողովուրդն իր մեջ ուժ ունի ու մնում է, բայց չէի ուզենա, որ գա մի օր, երբ ժողովուրդն ուժասպառ լինի»,-ասում է վարչական ղեկավարը տեղեկացնելով՝ Արցախից 21 ընտանիք է տեղափոխվել Կոռնիձոր, բայց դեռ դատարկ տներ կան, որոնք սիրով կընդունեն արցախցիներին:
«Մեծ ուրախությամբ պատրաստ ենք գյուղում էլի ընտանիքներ ընդունել: Թող գան, մնան ու մեզ հետ շենացնեն սահմանապահ այս գյուղը»,-հավելում է նա:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Կոռնիձոր
Дорога в Корнидзоре - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Կոռնիձոր
Ամենադժվարը հիմա կոռնիձորցու համար տեսնելն է, թե ինչպես է Հակարի գետից այն կողմ տարածքը մի քանի օրում լուսաշատ դարձել. անզեն աչքով էլ պարզ է՝ ադրբեջանցիներ են եկել ու բնակություն հաստատել։
«Մեր դիմացը Լաչինն է, Լաչինն է երևում, հուսով եմ, որ լույսերը մեր գյուղում էլ կշատանան: Կոռնիձորցիներին ոչ թե թշնամու տեխնիկայի կուտակումն է անհանգստացնում, այլ այդ լուսավորությունը». երիտասարդ գյուղապետը հուսով է, որ Կոռնիձորի նման սահմանապահ գյուղեր ավելի շատ մարդիկ կգան ապրելու, «որ իրենք էլ մեզ նայեն ու անհանգստանան»:
Գյուղի մուտքի մոտ այս պահին Հերոսների պուրակ է կառուցվում, դրան կից հաջորդ տարի էլ ծրագրված է մեծ խաղահրապարակ ունենալ, որ նոր ընտանիքներ ձևավորվեն, երեխաներ ծնվեն՝ սահմանն էլ ամուր պահեն:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հերոսների պուրակ
Аллея героев в Корнидзоре - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Հերոսների պուրակ
Լրահոս
0