https://arm.sputniknews.ru/20231019/67455242.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T09:00+0400
2023-10-19T09:00+0400
2023-10-19T09:28+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67455967_0:0:962:541_1920x0_80_0_0_6b9bde7e496d68eba84be7461d3a9040.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Եվրամիությունը հայտարարություն է ընդունել։ Ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ։
▪️ Վատ եղանակի պատճառով Վերին Լարսը փակ է ՌԴ-ից Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ ծանր բեռնատարների ելքի համար մինչև լրացուցիչ ծանուցումը. հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը
▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
▪️ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։
▪️ ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում է ներառել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերություններ, այդ թվում՝ օդատիեզերական ուժերը, Ռոսօբորոնէքսպորտը, ՊՆ Անօդաչու ավիացիայի պետական կենտրոնը և «Ռազմատրանսպորտային ավիացիան»։ Այդ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արդեն իսկ տարբեր պատժամիջոցների տակ էին։
▪️ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ ճգնաժամերը չեն ազդի Ֆրանսիայի և Եվրամիության կողմից Ուկրաինային տրվող աջակցության վրա․ «Ֆրանսիական և եվրոպական աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
▪️ Իսրայելը ներողություն է պահանջում ՄԱԿ-ից, որը թույլ է տվել ՀԱՄԱՍ–ի «ռազմական մեքենայի» ստեղծումը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն, որ երբեք խորհուրդ չեն հավաքել, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները դիտավորյալ արձակվել են իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ և տարիներ շարունակ խուսափել են հրատապ խնդիրների լուծումից:
▪️ Պաղեստինին աջակցող ցուցարարները Վաշինգտոնում ներխուժել են Կոնգրեսի շենք։ Խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել Կապիտոլիումի մասնաշենքերից մեկը, հետո իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին ու ցրել ցույցը։
Sputnik Արմենիա, 106․0fm
▪️ Եվրամիությունը հայտարարություն է ընդունել։ Ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ։ ▪️ Վատ եղանակի պատճառով Վերին Լարսը փակ է ՌԴ-ից Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ ծանր բեռնատարների ելքի համար մինչև լրացուցիչ ծանուցումը. հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։▪️ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ ▪️ ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում է ներառել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերություններ, այդ թվում՝ օդատիեզերական ուժերը, Ռոսօբորոնէքսպորտը, ՊՆ Անօդաչու ավիացիայի պետական կենտրոնը և «Ռազմատրանսպորտային ավիացիան»։ Այդ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արդեն իսկ տարբեր պատժամիջոցների տակ էին։▪️ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ ճգնաժամերը չեն ազդի Ֆրանսիայի և Եվրամիության կողմից Ուկրաինային տրվող աջակցության վրա․ «Ֆրանսիական և եվրոպական աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։▪️ Իսրայելը ներողություն է պահանջում ՄԱԿ-ից, որը թույլ է տվել ՀԱՄԱՍ–ի «ռազմական մեքենայի» ստեղծումը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն, որ երբեք խորհուրդ չեն հավաքել, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները դիտավորյալ արձակվել են իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ և տարիներ շարունակ խուսափել են հրատապ խնդիրների լուծումից:▪️ Պաղեստինին աջակցող ցուցարարները Վաշինգտոնում ներխուժել են Կոնգրեսի շենք։ Խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել Կապիտոլիումի մասնաշենքերից մեկը, հետո իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին ու ցրել ցույցը։Sputnik Արմենիա, 106․0fm
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67455967_0:0:722:541_1920x0_80_0_0_6d3299c428802adb08454300216a1ed9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
09:00 19.10.2023 (Թարմացված է: 09:28 19.10.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝