https://arm.sputniknews.ru/20230912/sergej-smbatjani-khapanman-mijvocy-pvokhvel-e-na-100-mln-dram-gravi-dimac-azat-e-ardzakvel-65715560.html
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սմբատյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանքը։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T18:46+0400
2023-09-12T18:46+0400
2023-09-12T20:24+0400
սերգեյ սմբատյան
գրավ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2064/75/20647588_0:0:1600:901_1920x0_80_0_0_35b8603a1ff8517be5f96643c933ed54.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։Այսօր տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8–ին։Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2064/75/20647588_122:0:1515:1045_1920x0_80_0_0_c0b52d89445ff5ae4fe29070f17b401a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ սմբատյան, գրավ, դատարան
սերգեյ սմբատյան, գրավ, դատարան
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
18:46 12.09.2023 (Թարմացված է: 20:24 12.09.2023) Ավելի վաղ Սմբատյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,– հայտնեց փաստաբանը։
Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8–ին։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան
Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր
Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։