https://arm.sputniknews.ru/20230912/rdum-benzini-bardzr-gnery-chen-karvogh-chandradarnal-hajastani-vra-kb-nakhagah-65712828.html
ՌԴ–ում բենզինի բարձր գները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ
ՌԴ–ում բենզինի բարձր գները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Բենզինը հիմնականում Ռուսաստանից է մատակարարվում Հայաստան, այդ պատճառով շղթայական կերպով այստեղ էլ պետք է թանկանա։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T17:35+0400
2023-09-12T17:35+0400
2023-09-12T17:56+0400
հայաստան
բենզին
մարտին գալստյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/184/86/1848689_0:83:1601:983_1920x0_80_0_0_2ddf3991c2accaec16c7c731ea984b38.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել. ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասինՆշենք, որ Հայաստանում գնաճը ցածր է. հունիսից այն բացասական է դարձել (մինուս 0,5%),, իսկ օգոստոսին կազմել է 0,2 %։ Դրա հետ մեկտեղ վերջին 3 ամսում աճում են բենզինի գները` հունիսին մոտ 10, հուլիսին` 11, իսկ օգոստոսին 8,5 տոկոսով, չնայած մինչ այս պահն այն 5 տոկոսով էժան է, քանի 1 տարի առաջ։Հավելենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի գնահատմամբ` հանրապետությունում ապրանքների և ծառայությունների սպառման մեջ բենզինի տեսակարար կշիռը կազմում է 1.257 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ գազի մասնաբաժինը 3.800 տոկոս է կազմում։ Սա հաստատում է, որ բենզինը նաև Հայաստանի հիմնական վառելիքը չէ, ուստի դրա ազդեցությունն այլ ապրանքների գների վրա նույնպես սահմանափակ է։ԿԲ–ն 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն 7.2 տոկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/184/86/1848689_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e74941a3ca1e2e64e0e77e426ecfc423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բենզին, մարտին գալստյան, ռուսաստան
հայաստան, բենզին, մարտին գալստյան, ռուսաստան
ՌԴ–ում բենզինի բարձր գները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ
17:35 12.09.2023 (Թարմացված է: 17:56 12.09.2023) Բենզինը հիմնականում Ռուսաստանից է մատակարարվում Հայաստան, այդ պատճառով շղթայական կերպով այստեղ էլ պետք է թանկանա։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։
Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։
«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանում գնաճը ցածր է. հունիսից այն բացասական է դարձել (մինուս 0,5%),, իսկ օգոստոսին կազմել է 0,2 %։ Դրա հետ մեկտեղ վերջին 3 ամսում աճում են բենզինի գները` հունիսին մոտ 10, հուլիսին` 11, իսկ օգոստոսին 8,5 տոկոսով, չնայած մինչ այս պահն այն 5 տոկոսով էժան է, քանի 1 տարի առաջ։
Հավելենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի գնահատմամբ` հանրապետությունում ապրանքների և ծառայությունների սպառման մեջ բենզինի տեսակարար կշիռը կազմում է 1.257 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ գազի մասնաբաժինը 3.800 տոկոս է կազմում։ Սա հաստատում է, որ բենզինը նաև Հայաստանի հիմնական վառելիքը չէ, ուստի դրա ազդեցությունն այլ ապրանքների գների վրա նույնպես սահմանափակ է։