00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ԱՄՆ-ն հապաղում Կիևին տանկեր ու հրթիռներ մատակարարելու հարցում

© AFP 2024 / DANIEL MIHAILESCUAbrams տանկ
Abrams տանկ - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Abrams տանկ
Բաժանորդագրվել
Չհասկանալով ռազմաօդային ուժերի մարտական օգտագործման սկզբունքները՝ Զելենսկին հուսով է, որ Արևմուտքի նվիրաբերած 160 F-16 կործանիչները կախարդական կերպով կվերացնեն Ռուսաստանի օդային գերիշխանությունը:
Կիևի ռեժիմին ամերիկյան զենքի մատակարարման արգելակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վաշինգտոնը չի ցանկանում ռազմական հատուկ գործողության տարածքում այրվող «աշխարհի լավագույն» Abrams տանկեր, խոցված F-16 կործանիչներ և ATACMS մարտավարական հրթիռներ տեսնել:
ԱՄՆ-ի բանակը մի քանի շաբաթով երկարաձգել է Ուկրաինայի զինված ուժերի տանկիստների պատրաստությունը Գերմանիայում՝ իբր M1A1 Abrams-ի անձնակազմերի անբավարար պատրաստվածության պատճառով:
Իրականում ամերիկյան զենքի ուսուցման և բուն մատակարարումների արգելակումը կապված է ուկրաինական բանակի ձախողված հակահարձակման հետ, որն ամառվա երեք ամիսների ընթացքում կենդանի ուժի և մարտական տեխնիկայի ծանրագույն կորուստներ կրեց՝ 66 հազար զինծառայող, 7,6 հազար միավոր սպառազինություն։
Այրվել է ավելի քան 60 «չայրվող» ամերիկյան Bradley ՀՄՄ, ինչպես նաև գերմանական Leopard և բրիտանական Challenger «անխոցելի» տանկեր:
Ինչ է նշանակում ռուսական նորագույն «Սուպերջեթի» առաջին թռիչքը
Միաժամանակ արևմտյան մասնագետները Leopard 2A6-ը և Challenger 2-ն ավելի կենսունակ են համարում, քան M1A1 Abrams-ը (որը կստանա Ուկրաինան), քանի որ ամերիկյան տանկերը «աղքատացված ուրանի պատճառով զրահ չունեն»։ Կիևին խոստացված երեք տասնյակ «Աբրամսները» մնացած «Լեոպարդների» ու «Չելենջերների» հետ կանխատեսելիորեն (երաշխավորված) կվառվեն ռուսական զորքերի հարվածների տակ։
Ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում տասնյակ միլիարդավոր դոլարների և միաժամանակ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի հեղինակության անխոհեմ կորուստը դուր չի գալիս նույնիսկ ամենաանզիջում վաշինգտոնյան «բազեներին»։ Այդ պատճառով սեպտեմբերի սկզբին M1A1 Abrams-ի վրա վերապատրաստված ուկրաինական զինված ուժերի 200 մասնագետները հանկարծ «թերպատրաստված» հայտարարվեցին, և մինչ օրս ամերիկյան ոչ մի տանկ չի հասել Ուկրաինա։
«Օդից կախված» են մնացել նաև ATACMS մարտավարական հրթիռները (մինչև 300 կմ հեռահարություն), որոնք երկար ժամանակ խնդրում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սպիտակ տան վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին օրերս փաստել է. «ATACMS-ի վերաբերյալ որոշում դեռ չկա»:
Նշենք, որ Պենտագոնի զինանոցում ընդամենը մոտ 2,5 հազար նման հրթիռ կա, և դրանք մեծ մասամբ ճշգրիտ չեն (ոչ ժամանակակից)։ Նոր արտադրանքի արտադրությունը (տարեկան 500 հատ) չի բավարարում արտասահմանյան բոլոր հաճախորդների կարիքները: Բացի այդ, ԱՄՆ-ում հասկանում են, որ ATACMS-ն Ուկրաինա ուղարկելը կարող է ՌԴ-ի հետ ուղիղ ռազմական հակամարտության հանգեցնել։

Օդային ամրոցներ

Ունենալով ուկրաինական ԶՈւ–ի` անգլերենի լավ իմացությամբ 10 օդաչու` Կիևը մտադիր է արդեն 2023 թվականի ձմռանը F-16 կործանիչներ կիրառել ռազմական հատուկ գործողության գոտում։ Պենտագոնում կարծում են, որ օդաչուների և տեխնիկների վերապատրաստումը ավելի քան 12 ամիս կտևի։
Չհասկանալով ռազմաօդային ուժերի կառուցման, գործունեության և մարտական օգտագործման սկզբունքները՝ Զելենսկին հույս ունի, որ Արևմուտքի նվիրաբերած 160 F-16 կործանիչները կախարդական կերպով կվերացնեն Ռուսաստանի օդային գերիշխանությունը։
Բնականաբար, օդաչուների և բազավորման օդանավակայանների պակասը պետք է փոխհատուցեն ՆԱՏՕ-ի երկրները։ Կիևի ռեժիմը ձգտում է ԱՄՆ-ին ու դաշինքին ամեն կերպ ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական ռազմական հակամարտության մեջ։ Որքան ավելի շատ զենք, այնքան ավելի մոտ կլինի Երրորդ համաշխարհայինը, որը Արևմուտքի ծրագրերի մեջ դեռ չի մտնում։
Վրեժը ոչ թե առանձին հարվածներն են, այլ ՌԴ հատուկ ռազմական գործողության էությունը
ՆԱՏՕ-ի հեռահար հրթիռները կարող են մեխանիկորեն «միացնել» Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ ԱՄՆ բանակի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի տվյալներով՝ «ռուսներն ունեն չորրորդ և հինգերորդ սերնդի հարյուրավոր կործանիչներ»։ Կիևի խամաճիկային ռեժիմին ու ՆԱՏՕ-ի դաշինքին ռազմական հատուկ գործողության գոտում միայն կորուստ, հիասթափություն և միֆերի փլուզում է սպասում։ Զրահատանկային միավորները` վառ օրինակ։
30 տարվա շահագործման ընթացքում բրիտանական որևէ Challenger 2 տանկ չի տուժել հակառակորդի կրակից։ Ուկրաինայում «Չելենջերները» 82-րդ դեսանտագրոհային բրիգադին են հանձնել Զապորոժիեի ուղղությամբ՝ Ռաբոտինոյի շրջանում, ռուսական պաշտպանությունը ճեղքելու համար: Այս գյուղը ուկրաինական զորքերի համար վերածվել է «կրակային պարկի»:
ԳԴՀ-ի տարածքում Գերմանիայի, Դանիայի և Նիդեռլանդների մասնագետները ուկրաինական տանկիստներին պատրաստում են հին Leopard 1A5 մեքենաներով մարտական գործողությունների համար: Նման տանկերը Բունդեսվերում սպառազինությունից հանվել են ավելի քան 20 տարի առաջ, ստիպված են եղել 20-րդ դարի թոշակառու տարիքային հրահանգիչների ջոկատ կազմել։ Ի՞նչ է սպասում «շրջանավարտներին»:
Ամերիկյան ռազմական օգնության ծավալները պահպանելու համար Վաշինգտոնը Կիևից պահանջում է մինչև նոյեմբեր ամեն կերպ «վերցնել Տոկմակը»։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Զապորոժիեում ուկրաինական բանակի գլխավոր հարվածի ուղղությամբ ՌԴ զինված ուժերի կողմից ստեղծվել է պաշտպանության էշելոնացված համակարգ՝ ստորգետնյա բետոնե բունկերներով և հսկայական ականապատ դաշտերով: Տոկմակի շրջակայքում հակատանկային ականապատ պատնեշների խորությունը 500 մետրից հասցվել է երկու-երեք կիլոմետրի։
Ռուսական ինժեներական զորքերը դաշտերն առատորեն «ցանում» են հակատանկային և հակահետևակային ականներով, որպեսզի թույլ չտան Ուկրաինայի զինված ուժերի սակրավորներին անցումներ բացել ձեռքով։ Գերմանական տանկային դպրոցի ուկրաինացի շրջանավարտների ապագան նախանձելի չէ։ Այնուամենայնիվ, շատ ժամանակ չի մնացել «անձրևների սեզոնին» և Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների (որոնց նպատակը, ըստ Կիևի, 1991-ի սահմաններն են) դադարեցմանը:
ՆԱՏՕ-ում դեռ իներցիայով շարունակվում է «Մենք պետք է աջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է» ոճով շամանական ծեսը, սակայն այդ աջակցության անիմաստությունն ու թերի լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
Ուկրաինական հակամարտությունում Արևմուտքին նվաստացուցիչ պարտություն է սպասում։ Բրիտանական բանակի պաշտոնաթող գնդապետ Ռիչարդ Քեմփն ամփոփում է. «Ուկրաինայի ժամանակը սպառվում է»: Հարցն այլևս այն չէ, թե արդյոք արևմտյան դաշինքը կսասանվի, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։
Զելենսկու դաշնակիցները (տերերը) վաղ կամ ուշ կստիպեն, որ ուկրաինական խամաճիկային կառավարությունը խաղաղության համաձայնագիր կնքի Մոսկվայի հետ։ ԱՄՆ ռազմատենչ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է խաղաղության շուրջ բանակցել Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնը հույս ունի, որ խաղաղություն կհաստատվի ամերիկյան «կանոններով», բայց հաղթողն է պայմաններ թելադրում։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով։
Լրահոս
0