00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսում այսօր կքննվի Գևորգյանի ու Բադալյանի ձերբակալման իրավաչափության հարցը. փաստաբան

Բաժանորդագրվել
Փաստաբան Լիանա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ հիմքով է բողոքարկել իր պաշտպանյալներին ձերբակալելու որոշումները։
Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր` ժամը 14։00-ին, նշանակված է բլոգեր Միկա Բադալյանի, 15։00-ին` Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատական նիստը։ Նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նիստերը լինելու են դռնփակ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ արձակվեցին սեպտեմբերի 8-ին։ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։
Բանն այն է, որ նախաքննական մարմինը ձերբակալելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «հանցանք կատարելու պահին»։ Մինչդեռ փաստաբանը հիշեցնում է, որ ձերբակալման պահին իր պաշտպանյալները գտնվել են Գորիսի հյուրանոցում և զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքային խնդիրներով։
«Ի սկզբանե նախաքննող մարմինը որոշում էր կայացրել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձին ձերբակալելու մասին։ Այսինքն` արդեն իսկ առկա էր որոշում։ Ձերբակալելուց հետո արդեն որպես ձերբակալված անձ կատարվել են մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես` դեպքի կապակցությամբ ցուցմունքներ։ Ավելի ուշ` արդեն որոշ հանգամանքներ պարզելուց հետո, Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը ձեռք բերեցին վկայի կարգավիճակ։ Այսինքն` իրենք ընդամենը գործի որոշ հանգամանքների ականատես են»,– պարզաբանեց Լիանա Գրիգորյանը։
Նա նաև հայտնեց, որ Գևորգյանն ու Բադալյանը կարող են քննության ընթացքում հրավիրվել հարցաքննության։ Միաժամանակ, քանի որ նախաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են, հետագայում նրանց այդ ցուցումները կարող են հիմք ընդունվել թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում, եթե անհրաժեշտություն չառաջանա նրանց կրկին հրավիրելու ցուցմունք տալու։
Դիմակավորված անձինք տապալեցին գետնին. Գևորգյանն ու Բադալյանը` իրենց ձերբակալության մասին
Փաստաբանը հայտնեց, որ Աշոտ Գևորգյանն ու Միկա Բադալյանը միայն մեկ անգամ են հարցաքննվել իր ներկայությամբ։ Գործում որպես պաշտպան ներգրավվելուց հետո Գրիգորյանը կոնֆիդենցիալ առանձնազրույց է ունեցել իր պաշտպանյալների հետ, որից հետո միայն վերջինները ցուցմունք են տվել։
«Որպես ձերբակալված արդեն ցուցմունք տվեցին ու մանրակրկիտ ներկայացրին իրավիճակը, որ որևէ առնչություն չունեն դեպքի հետ, և ընդամենը թյուրիմացություն է։ Իրենք իրենց իրավունքներին լավ տիրապետում էին և սպասում էին պաշտպանի ներկայանալուն։ Ես արդեն տեղեկացրել էի նախաքննող մարմնին, որ Աշոտ Գևորգյանի շահերը մասնավոր հիմունքներով ես եմ ներկայացնում, և մինչև իմ գալը, բնականաբար, որևէ քննչական, դատավարական գործողություններ չեն իրականացվել»,– ասաց Լիանա Գրիգորյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը հրազեն ու ռազմամթերք իրացնելու պահին են ձերբակալվել։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։
Լրահոս
0