00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանասարը հե՜ն է, մենք էլ` թիրախի տակ. Լորի կյանքը և 47 րոպեում բերքը ոչնչացրած կարկուտը

© Sputnik / Aram NersesyanԼորի բնակիչ
Լորի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Բաժանորդագրվել
Սյունիքում սահմանների փոփոխությունից հետո Լոր գյուղը թեպետ սահմանամերձ չի դարձել, բայց թշնամու թիրախում է հայտնվել։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ` տեղեկանալու գյուղացիների կյանքին, մտահոգություններին ու սպասելիքներին։
Սյունիքի մարզում սահմանների ու ճանապարհների փոփոխությունից հետո Լոր գյուղում շարժն էլ է ավելացել, անհանգստությունն էլ։ Դեպի գյուղ տանող ճանապարհը տեղ–տեղ ասֆալտապատ է, տեղ–տեղ` աքսորի ճամփա հիշեցնող (ի դեպ, 1915 թվականին Ակսել Բակունցին բանտարկեցին մի ֆելիետոնի պատճառով, ապա աքսորեցին հեռավոր այս գյուղ` աշխատելու որպես ուսուցիչ)։ Մի քանի ամսից ճանապարհը երևի ամբողջությամբ ասֆալտապատ կլինի։
Սյունիքում իրավիճակի փոփոխությունից հետո դեպի Կապան տանող նոր ճանապարհն ընդամենը 10 կմ հեռավորության վրա է, մեծ թափով շինաշխատանքներ են իրականացվում։ Լորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը դրա հետ կապված հակասական զգացողություններ ունի.
© Sputnik / Aram NersesyanԼորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը
Директор Лорийской средней школы Лиана Григорян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Լորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը
«Մի կողմից ուրախալի է ճանապարհը. նախկինում երկար էինք գնում, հիմա 1 ժամ 15 րոպեում հասնում ենք Կապան, բայց․․․»։
Սահմանամերձ չեն, բայց սահմանի մասին խոսելիս բոլոր գյուղացիները դեմ հանդիման գտնվող Իշխանասարն են ցույց տալիս։
«Համենայն դեպս, թիրախի տակ ենք»,- ասում են։
Գյուղացիները պատմում են, որ 2022–ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ամբողջ գիշեր գյուղի տները դղրդում էին, հրետանային կրակն էլ տեսանելի էր։
© Sputnik / Aram NersesyanԼորեցի տղա
Мальчик из села Лор - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Լորեցի տղա

Լորի անցյալն ու ամենահայտնի լորեցին

Գյուղն իր անունը ստացել է ի պատիվ Լորիկ իշխանի։ Ի դեպ, գյուղում այս անձնանունը մինչև այսօր էլ կիրառվում է։ Ամենահայտնի լորեցին Համո Սահյանն է։ Նա պատանի ժամանակ է Լորից հեռացել, բայց գյուղի հետ կապը երբեք չի կտրել։
«Լորում չեմ ապրում, բայց ապրում եմ Լորով»,–մի առիթով գրել է բանաստեղծը։
Իրեն հարգող ամեն լորեցի` մեծից փոքր, անգիր գիտի Սահյանի տասնյակ բանաստեղծություններ, անգամ առօրյա խոսք ու զրույցն է նրա տողերով համեմում։ Առհասարակ, գյուղի փողոցներով քայլելիս սահյանական նկարագրություններն իրենք իրենց են մտքիդ գալիս` կծիկ-կծիկ սարեր, կիրճեր պարան-պարան, շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ, Աստծո փեշից կախված սարեր, ու այսպես շարունակ։
«Սալդատը որ հետ նայի, մեզ չտեսնի, կմնա՞». ինչպես փոխվեց Կութի կյանքը 2020–ից հետո
2016թ–ին լորեցիների երազանքներից մեկը կատարվեց. հայտնի համագյուղացու հայրական տան վերանորոգումն ավարտվեց, տուն–թանգարանը դռները բացեց հյուրերի առաջ։ Այսօր այն բազմաթիվ այցելուներ ունի Հայաստանի տարբեր մարզերից, նաև մայրաքաղաք Երևանից։
© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում  - Sputnik Արմենիա
1/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում - Sputnik Արմենիա
2/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում - Sputnik Արմենիա
3/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում - Sputnik Արմենիա
4/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում - Sputnik Արմենիա
5/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում - Sputnik Արմենիա
6/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում - Sputnik Արմենիա
7/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում - Sputnik Արմենիա
8/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

1/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

2/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

3/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

4/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

5/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

6/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

7/8

Համո Սահյանի անձնական իրերը Լորի տուն–թանգարանում

8/8

Համո Սահյանի տուն–թանգարանը Լորում

Ասում են՝ միշտ էլ Լորը Սյունիքի ամենագրագետ գյուղերից մեկն է եղել

Լորը դեռ միջնադարում կրթության, գրչության հայտնի կենտրոն է եղել, անգամ Մատենադարանում Լորի գրիչների ու ծաղկողների ձեռքով ստեղծված ձեռագրեր են պահվում։
Սնկարան, ջերմատուն, մակարոնի արտադրամաս․ Գետաշենի սովորական դպրոցի անսովոր ագրոառօրյան
Լորի դպրոցն էլ այնքան լավ համբավ է միշտ ունեցել, որ ավանդաբար նաև հարևան գյուղերից են այստեղ սովորելու եկել։ Այսօր էլ հարևան գյուղերից Լորի միջնակարգ դպրոցում սովորողներ լինում են։ Դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը ցավով ասում է` ընդամենը մի քանի տարվա ընթացքում 60-ից ավելի աշակերտների թիվը կիսով պակասեց։ Հիմա դպրոցում 34 աշակերտ կա, դասարաններ կան՝ 1 աշակերտ է սովորում։
© Sputnik / Aram NersesyanԼորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը
Директор Лорийской средней школы Лиана Григорян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Լորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը
«Երիտասարդներ ունենք, բայց չեն ամուսնանում, երեխաներ քիչ են ծնվում, դրա համար էլ այսպես է»,– ասում է տիկին Գրիգորյանը։
Քիչ են, բայց շրջանավարտներից շատերը բարձրագույն կրթություն են ստանում։ Թեպետ այստեղ էլ ցավալի վիճակագրություն կա. ոչ բոլորն են հետո գյուղ վերադառնում։

Դանդաղ, բայց հավատով․․․

Լորը երկու եկեղեցի ունի. գյուղի հենց սկզբում` աղբյուրի հարևանությամբ, 1666 թվականին կառուցված Սուրբ Գևորգն է։ Խորհրդային տարիներին հայաստանյան շատ եկեղեցիների նման այս մեկն էլ խոնարհվեց ու պահեստի վերածվեց։ Մոտ 3 տարի առաջ սկսվեցին եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Քանի որ պետական աջակցություն չկա, աշխատանքներն իրականացվում են բարերարների նվիրատվություններով։ Բավականին դանդաղ, բայց հավատով են առաջ գնում։
© Sputnik / Aram Nersesyan

Լորի Սուրբ Գևորգ եկեղեցին

Լորի Սուրբ Գևորգ եկեղեցին - Sputnik Արմենիա
1/2

Լորի Սուրբ Գևորգ եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Լորեցի երեխաները Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ

Լորեցի երեխաները Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ - Sputnik Արմենիա
2/2

Լորեցի երեխաները Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ

1/2

Լորի Սուրբ Գևորգ եկեղեցին

2/2

Լորեցի երեխաները Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ

1686թ.–ին կառուցված Սուրբ Հովհաննեսն էլ 2013 թվականից է վերանորոգվում։ Այստեղ էլ աշխատանքները դանդաղ են առաջ գնում, բայց կարևորը` տանիքն արդեն կա, անձրևը եկեղեցուց ներս չի լցվում, պատերին որմնանկարներ էլ են արվել։ Ի դեպ, Սուրբ Հովհաննեսն անգամ խորհրդային տարիներին չի խոնարհվել, ասում են` հարևան գյուղերից էլ էին գալիս այստեղ մոմ վառելու, մատաղ անելու։
© Sputnik / Aram Nersesyan

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատը

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատը - Sputnik Արմենիա
1/3

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատը

© Sputnik / Aram Nersesyan

Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում

Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում - Sputnik Արմենիա
2/3

Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում

© Sputnik / Aram Nersesyan

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին - Sputnik Արմենիա
3/3

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին

1/3

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատը

2/3

Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում

3/3

Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Կանխատեսվող չտեսնված լավ տարին չտեսնված վատը դարձավ

Տարածաշրջանում թափ առած աշխատանքների շնորհիվ լորեցիներից ոմանք այսօր ներգրավված են շինարարական աշխատանքներում։ Բայց մոտ 370 բնակիչ ունեցող գյուղի եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է՝ բանջարաբուծությունը, այգեգործությունը, անասնապահությունն ու մեղվապահությունը։
«Հրաշք բերք կար այս տարի. պոպոքի ծառերը տեսնեիք։ Գյուղացիները ոգևորությամբ սպասում էին՝ կհավաքեն, նորմալ եկամուտ կստանան․․․»,- ասում է դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը։
© Sputnik / Aram NersesyanԼորի սարերը
Горы вокруг села Лор - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Լորի սարերը
Հունիսի 15-ին տեղատարափ անձրև ու կարկուտ է տեղացել, որը 47 րոպե շարունակվել է ու ոչ միայն ծառերն է կոտրել, բերքը փչացրել, այլև վնասել է տանիքներ, մեքենաներ։ Գետն այդ կարկուտից հետո վարարել է,, ափերից դուրս եկել ու քշել-տարել կամուրջը։
«Այգիներ կան, որ լրիվ ջրի տակ էին մնացել։ Գետի ափին ինչ եղել է` ձի, ավտո, էշ, կով, լրիվ պոկել, տարել է»,- պատմում է վարչական ղեկավարը։
© Sputnik / Aram NersesyanԼորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը
Глава администрации села Лор Давид Арустамян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը
«80-ն անց տատիկներն ասում են՝ նման բան չէին տեսել»,- ավելացնում է դպրոցի տնօրենը։
Գյուղը հայտնի է խնձորով, ընկույզով և լոբով։ Այս տարի ոչինչ չկա. լոբին արդեն պետք է քաղեին, բայց դեռ նոր ծաղկում է։ Կարկուտից հետո մարդիկ էլի սերմացու են գնել, ոմանք` վարկով։ Լոբի, կարտոֆիլ են ցանել՝ հույսով, որ աշունը երկար կտևի, կհասցնեն բերքը հավաքել, վաճառել ու եկամուտ ստանալ։
«Ամեն տեղ դիմել ենք փոխհատուցման համար. անօգուտ է։ Անգամ կամուրջը չեն վերականգնել, որ կարողանանք գետի մյուս ափն անցնել»,- ասում է Դավիթ Առուստամյանը, որը 23 տարի է՝ ղեկավարում է գյուղը։
Քաշաթաղից հետո խաղաղություն էին փնտրում Ջերմուկում, էլի ռումբերի տակ ընկան
«Նախորդ տարիներին այս ժամանակ ձեզ կարող էինք մեղր հյուրասիրել, մեղրաքամին մասնակցեիք, բայց հիմա մեղր էլ չկա։ Ասում են՝ էս ճառագայթներից մեղուները հիշողությունը կորցնում են․․․»,- ասում է Առուստամյանը։
Բոլոր այս խնդիրները գյուղացիներին փոքր են թվում, երբ երկրում իրավիճակը սրվում է։ Ասում են՝ ոչինչ, մի ձևով գլուխ կհանեն, միայն թե խաղաղություն լինի։
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». կարկուտի «ավերին» միացավ երաշտը։ Դաշտերում խոտ չկա անասունների համար, ստիպված` խոտն էլ են գնում։ Վարչական ղեկավարն օրեր առաջ 1 հակը 1200-1300 դրամով է գնել։

Հյուսիս-հարավ ճանապարհն ու սպասումը

«Դիմացի սարը նկարեք, ձեր հաջորդ գալուց երևի էլ չի լինի»,- ասում է գյուղի վարչական ղեկավարը։
© Sputnik / Aram NersesyanՍարը, որի տեղով անցնելու է Հյուսիս–հարավ ճանապարհը
Холм, через который будет проложена дорога Север-Юг - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Սարը, որի տեղով անցնելու է Հյուսիս–հարավ ճանապարհը
Հյուսիս-հարավ ճանապարհը նախատեսվում անցկացնել հենց գյուղի սարի վրայով, ավելի ճիշտ՝ դրա տեղով։ Ասում են՝ սա կարևոր սար է գյուղի համար, ամեն տարի մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա առիթով, անվադողեր են սարը բարձրացնում, այրում։
«Դա էլ մեր հրավառությունն է»,- ասում է Առուստամյանը։
Ինչքան էլ տխուր է մտածել, որ սարն այլևս չի լինելու, բայց ուրախանալու առիթ ունեն՝ գյուղում անցուդարձը կավելանա, արդեն հյուրատներ բացելու մասին էլ կմտածեն։
© Sputnik / Aram Nersesyan

Լորեցի աղջնակն աղբյուրի մոտ

Լորեցի աղջնակն աղբյուրի մոտ - Sputnik Արմենիա
1/3

Լորեցի աղջնակն աղբյուրի մոտ

© Sputnik / Aram Nersesyan

Լոր գյուղը

Լոր գյուղը - Sputnik Արմենիա
2/3

Լոր գյուղը

© Sputnik / Aram Nersesyan

Լոր գյուղը

Լոր գյուղը - Sputnik Արմենիա
3/3

Լոր գյուղը

1/3

Լորեցի աղջնակն աղբյուրի մոտ

2/3

Լոր գյուղը

3/3

Լոր գյուղը

Ի դեպ, ուրախությամբ ասում են՝ Երևանից երկու ընտանիք Լոր՝ հայրական տուն է տեղափոխվել։
«Ինչո՞ւ են եկել»,- մի քիչ զարմացած հարցնում եմ ես։
Գյուղացիներն էլ իմ հարցից են զարմանում՝ որովհետև Լորում լավ է։
Լրահոս
0