00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անիրական թիրախներ, անհրաժեշտ ծրագիր. ՀՀ–ն մտադիր է 5 անգամ ավելացնել գինու արտադրությունը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել , որ կառավարության ներկայացրած «Գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը» համաշխարհային ու ներհայաստանյան նոր իրողություններին հարմարեցնելու կարիք կա։
Որքան էլ նպատակները դժվար իրակականանալի կամ անիրականանալի թվան, միայն այն փաստը, որ ծրագիրը կա, ինքնին ուրախալի է։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց կառավարության ներկայացրած «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագրի» նախագծին։
Դրանով նախատեսվում է մինչև 2032թ–ը կառավարությունը գինու արտադրության ծավալներն ավելացնել 5 անգամ` հասցնելով տարեկան 67 մլն լիտրի` ներկայիս 13 մլն լիտրի փոխարեն, արտահանումը` 1,018 մլրդի դոլարի, իսկ ներքին շուկայում սպառումը` 770 մլն դոլարի։
«Խաղողի գինու ծավալները 5 անգամ ավելացնելու պոտենցիալ Հայաստանն այսօր, իհարկե, չունի։ Այդ ցանկությունը կար դեռ մինչև կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամը, մինչև 44-օրյա պատերազմը և մինչև ռուս–ուկրաինական պատերազմը։ Այսինքն` մենք պետք է հասկանանք, ենթադրենք` 5 անգամ ավելացրեցինք, բայց արդյո՞ք մենք ունենք այդքան սպառման շուկա։ Որովհետև աշխարհը փոխվեց, փոխվեց նաև շուկան, փոխվեցին պահանջները, փոխվեցին նաև հնարավորությունները»,– ասաց Հարությունյանը` հիշեցնելով, որ մինչև 2020թ–ը գինու արտադրության համար մեծ ծավալով խաղող էր պահովում նաև Արցախը։ Այսօր այդ հնարավորությունն այլևս չկա։ Իսկ տեղի խաղողի ծավալը և որակը խիստ անբավարար է արտադրական ծավալների ավելացման մասին խոսելու համար։
Ծրագիրը նախատեսում է նաև գինեմետ խաղողի այգետարածքների ընդհանուր մակերեսը հասցնել 10 200 հա-ի, բարելավել խաղողի տեղական սորտերի պահպանման պայմանները, ֆերմերային տնտեսություններն ապահովել տեղական պայմաններին հարմար, նոր ու արդյունավետ, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութերով։
Ավագ Հարությունյանը, ով տարիներ առաջ մասնակցել է ծրագրի ստեղծման աշխատանքային քննարկումներին, նշում է, որ թիրախային այդ ցուցանիշները դրվել են 2020թ–ից առաջ։ Ուստի դրանք այսօր բազմաթիվ ճշգրտումների կարիք ունեն։
«Իհարկե, ծրագիրը որոշակի առումով ճշգրտվել է, որպեսզի հարմարեցվի նոր իրականությանը։ Բայց` որոշակի առումով։ Գլոբալ առումով, այո, մենք 5 անգամ չեն կարող մեծացնել , որովհետև մեր հումքային բազան շատ անմխիթար վիճակում է։ Այսօր մենք գինու խաղող չունենք։ Մեր այգիների խաղողի 90 տոկոսը կոնյակի խաղող է։ Բացի այդ, այն այգիները, որտեղ դեռ կան գինու խաղողի տեսակներ, վարակված են ֆիլոքսերայով։ Մենք չունենք այդ հիվանդության դեմ պայքարի ռազմավարություն։ Չունենք պայքարի ռեալ միջոցներ, որովհետև դա մի քանի 100 մլն դոլարի պատմություն է»,– ասաց մեր զրուցակիցը։
40 գինեգործներ, գինետներ և հազարավոր հյուրեր. «Dilijan Wine Fest»–ը` լուսանկարներով
Մասնագետի հաշվարկով, միայն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար (խաղողի հիվադության դեմ պայքար, ֆելոքսերակայուն տեսակների ստացում ու մշակում) առնվազն 10 տարի կպահանջվի։ Հետևաբար, կառավարության առաջարկած ծրագիրը Ավագ Հարությունյանն ավելի հակված է մեկնարկի ծրագիր համարելու։
Հարոթյունյանի դիտարկմամբ, մեկ այլ խնդիր է նաև ծրագրում մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը։
«Արդար մոնիթորինգի անցկացման մեթոդները և մասնագիտական խմբերը չկան։ Դրսի մեթոդները մեզ մոտ չեն աշխատում։ Ես կհորդորեմ կառավարությանն ու վարչապետին, եթե իրոք որոշել են նման ծրագիր անել, ամեն ինչ մի կողմ դնեն ու սկսեն մոնիթորինգի սխեմաներ մշակել, որպեսզի այդ մեծ փողերը չփոշիանան գնան»,– ասում է Հարությունյանը` որպես օրինակ հիշեցնելով մի քանի տարի առաջ FAO-ի ֆինանսավորմամբ իրականացված խաղողագործության ու գինեգործության զարգացման շուրջ 700 մլն դոլարանոց ծրագիրը, որի արդյունքներից այսօր, նրա խոսքով, ոչ մի բան չի մնացել։ Մինչդեռ կառավարության մշակած «Գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրն» իրականում պետք է լիներ FAO-ի ծրագրի տրամաբանական շարունակությունը։
Ճշմարտությունից դեպի առողջություն. խաղողի գինիների օգտակարության մասին և ոչ միայն
Գինեգործության և խաղողագործության զարգացումից բացի կառավարության առաջարկած ծրագրով նախատեսված է նաև զբոսաշրջության զարգացում. մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի):
Նախատեսվում է նաև հիմնել «Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի» ինստիտուտ, որի գործունեության թիրախային շուկաներն են լինելու Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ–ը, ՌԴ–ը, Կանադան։
Գինու ազգային կենտրոնի նախագահը այս առաջարկը դրական է գնահատում` նշելով, որ գինու արտադրության առաջավոր երկրներում դա ընդունված ինստիտուտ է, Հայաստանի դեպքում` նույնիսկ ուշացած։
«Երկար տարիներ մեր դիվանագիտական կորպուսը զբաղված է եղել իր սեփական բիզնեսով ու Հայաստանի մասին մոռացել էր, նաև` գինեգործության մասին։ Հիմա ժամանակն է փոխելու այդ վերաբերմունքը, և այդ առումով դեսպանի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է»,– նկատում է Հարությունյանը։
Հանրային քննարկման դրված «Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագիրը» կառավարության հավանությանն արժանանալու դեպքում ուժի մեջ է մտնելու 2024թ–ի հունվարից։
Նշենք նաև, որ ծրագիրը մշակել է «Lopez Achem Consulting» խորհրդատվական գործակալությունը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:
Լրահոս
0