https://arm.sputniknews.ru/20230822/petq-che-jur-lcnel-tshnamu-jraghacin-arcakhi-azh-nakhagahy-hajtararutjun-e-arel-64730616.html
Պետք չէ ջուր լցնել թշնամու ջրաղացին. Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է արել
Պետք չէ ջուր լցնել թշնամու ջրաղացին. Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
Իշխանյանը շեշտել է` գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը, պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել համատեղ որոշումներ կայացնելու ուղղությամբ։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T16:59+0400
2023-08-22T16:59+0400
2023-08-22T17:17+0400
արցախ
դավիթ իշխանյան
շրջափակում
աժ (ազգային ժողով)
կոչ
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64023156_0:0:1600:901_1920x0_80_0_0_899d14135947f276d72b09c4635cf9ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։Նա ընդգծել է` անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:«Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Որպես օրենսդիր մարմնի ղեկավար` համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ»,– ասված է Դավիթ Իշխանյանի հայտարարության մեջ։Նա վստահություն է հայտնել, որ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը։Իշխանյանը շեշտել է` գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը` պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից Արցախը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:Նա համոզմունք է հայտնել, որ այս ծանր կացությունից կարելի է դուրս գալ Արցախի ժողովրդի հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64023156_0:0:1600:1201_1920x0_80_0_0_e4fdd0d54aca7126627e70db06c8b4d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դավիթ իշխանյան, շրջափակում, աժ (ազգային ժողով), կոչ, հայտարարություն
արցախ, դավիթ իշխանյան, շրջափակում, աժ (ազգային ժողով), կոչ, հայտարարություն
Պետք չէ ջուր լցնել թշնամու ջրաղացին. Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է արել
16:59 22.08.2023 (Թարմացված է: 17:17 22.08.2023) Իշխանյանը շեշտել է` գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը, պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել համատեղ որոշումներ կայացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Այս մասին հայտնում է
Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է` անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:
Օգոստոսի 21-ին Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն իր զինակիցների հետ ներխուժել է Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
«Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Որպես օրենսդիր մարմնի ղեկավար` համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ»,– ասված է Դավիթ Իշխանյանի հայտարարության մեջ։
Նա վստահություն է հայտնել, որ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը։
Իշխանյանը շեշտել է` գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը` պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից Արցախը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:
«Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին»,–ասել է Իշխանյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ այս ծանր կացությունից կարելի է դուրս գալ Արցախի ժողովրդի հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։