https://arm.sputniknews.ru/20230816/serzh-sargsjann-u-hhum-amn-despany-qnnarkel-en-arcakhum-tirvogh-iravitshaky-64518538.html
Սերժ Սարգսյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Սերժ Սարգսյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Նրանք խոսել են նաև Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության մասին: 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T19:55+0400
2023-08-16T19:55+0400
2023-08-16T19:55+0400
սերժ սարգսյան
ամն
դեսպան
քրիստինա քվին
լեռնային ղարաբաղ
արցախ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64515937_0:38:1280:758_1920x0_80_0_0_4f9b43181e089a2b3f7e423efe87f702.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր քննարկել են արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։Նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը»,– ասված է հաղորդագրությունում:Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
ամն
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64515937_33:0:1170:853_1920x0_80_0_0_c39ba666c5afbe104070cba820ed81a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, ամն, դեսպան, քրիստինա քվին, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
սերժ սարգսյան, ամն, դեսպան, քրիստինա քվին, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
Սերժ Սարգսյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Նրանք խոսել են նաև Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության մասին:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր քննարկել են արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Այս մասին
հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:
«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։