00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել

© Photo : Facebook / His Holiness Aram IԱրամ Ա
Արամ Ա - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023
Արամ Ա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի կարծիքով` հայաստանյան իշխանությունների քաղաքականությունն այս փուլում Արցախի և Հայաստանի անվտանգության և գոյության տեսանկյունից շատ վտանգներ է պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ: Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։
Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։
Նա մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: Կաթողիկոսի պնդմամբ` Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը ճանաչելով՝ խախտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։ Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը»,– նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Նա շեշտել է` պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։
Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0