https://arm.sputniknews.ru/20230810/vahagni-restvoranum-zinvats-hardzakum-irakanacrats-3-andzi-meghadranq-e-nerkajacvel-64183221.html
«Վահագնի» ռեստորանում զինված հարձակում իրականացրած 3 անձի մեղադրանք է ներկայացվել
«Վահագնի» ռեստորանում զինված հարձակում իրականացրած 3 անձի մեղադրանք է ներկայացվել
Sputnik Արմենիա
Զինված ավազակային հարձակում կատարած տղամարդիկ կալանավորվել են։ 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T13:30+0400
2023-08-10T13:30+0400
2023-08-10T13:39+0400
ռեստորան
թալան
գողություն
կալանավորել
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած 3 անձինք կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Օգոստոսի 6-ին որոշումներ են կայացվել Հ.Ղ.-ի և ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությանը հանցակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց ներկայացվել է մեղադրանք:Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին` նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որոնք բավարարվել են։«Վահագնի» ռեստորանային համալիրում զինված հարձակում իրականացրած երեք անձինք ձերբակալվել ենՆախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեստորան, թալան, գողություն, կալանավորել, հհ քննչական կոմիտե
ռեստորան, թալան, գողություն, կալանավորել, հհ քննչական կոմիտե
«Վահագնի» ռեստորանում զինված հարձակում իրականացրած 3 անձի մեղադրանք է ներկայացվել
13:30 10.08.2023 (Թարմացված է: 13:39 10.08.2023) Զինված ավազակային հարձակում կատարած տղամարդիկ կալանավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած 3 անձինք կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավազակային հարձակումը կազմակերպել և կատարել են 1994թ. ծնված Գյումրիի բնակիչ Ա.Գ.-ն, 1983թ. ծնված Սևան քաղաքի բնակիչ Հ.Ղ.-ն և 1980թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ն։ Վերջիններս հայտնաբերվել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներից մեկում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 6-ին որոշումներ են կայացվել Հ.Ղ.-ի և ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությանը հանցակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց ներկայացվել է մեղադրանք:
«Դատարանի համապատասխան որոշմամբ խուզարկություն է իրականացվել նշված անձանց փաստացի բնակության վայրում, որտեղից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել են հափշտակության առարկա հանդիսացող իրերը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին` նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և
հայտնել ավազակային հարձակման մասին։
Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք: