00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պատասխանատվության ենթարկել Ալիևին. միջազգային դատարանի առաջին մեղադրողի պատասխանը

© AFP 2024 / JIM WATSONԼուիս Մորենո Օկամպո
Լուիս Մորենո Օկամպո - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Բաժանորդագրվել
Երեք «այո». այսպես կարելի է հակիրճ բնութագրել արգենտինացի հայտնի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի պատասախանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին։
Այո′, Լեռնային Ղարաբաղում կատարվողը ցեղասպանություն է,
այո′, ամեն ինչ արվում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ,
և այո′, Իլհամ Ալիևը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։
Բայց էստեղ երկու նրբություն կա։ Նախ՝ Օկամպոն, որը ժամանակին առաջին մեղադրողը կամ դատախազն է եղել նորաստեղծ Միջազգային քրեական դատարանում, արդեն տասը տարուց ավելի այդ դատարանի հետ որևէ պաշտոնական կապ չունի և փորձագետ է աշխատում Հարվարդի համալսարանում։ Եվ երկրորդ՝ Հայաստանը մինչև այսօր վերջնականապես չի հստակեցրել իր հարաբերությունները Միջազգային քրեական դատարանի հետ։
Ահագնացող վտանգը ազգերին համախմբում է, մենք տարաձայնություններն ենք ի ցույց դնում
Այսինքն, եթե մենք հիմա պահանջենք այդ դատարանից քրեական պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին, շատ քաղաքավարի պատասխան կստանանք՝ կներե′ք, բայց ձեր խորհրդարանը մինչև հիմա չի վավերացրել այսպես կոչված Հռոմի ստատուտը, որի հիման վրա ստեղծվել է դատարանը։
Ինչպես պատասխանատվության ենթարկել Ալիևին. միջազգային դատարանի առաջին մեղադրողի մեկնաբանությունը
Շատերը կհիշեն այդ դատարանի հետ կապված պատմությունը։ Դեռ 1999 թվականին մենք ստորագրեցինք Հռոմի ստատուտը, բայց այդպես էլ չվավերացրինք, քանզի գրեթե 20 տարի առաջ՝ 2004 թվականին, մեր Սահմանադրական դատարանը եզրակացրեց՝ դատարանի կանոնադրությունը հակասություններ ունի մեր Սահմանադրության որոշ հոդվածների հետ։
Երկու տասնամյակ շարունակ այս անորոշ վիճակը որևէ մեկին չի հուզել շատ հասկանալի պատճառով՝ Միջազգային քրեական դատարանը մեզ բոլորովին պետք չէր։ Եվ միայն մի քանի ամիս առաջ Սահմանադրական դատարանն արմատապես փոխեց իր դիրքորոշումը և հայտարարեց՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է մեր օրենսդրությանը։ Ու սա էլ լիովին հասկանալի է՝ հիմա այս դատարանը մեզ պետք է, նրա հետ կարելի է կապել Իլհամ Ալիևին պատասխանատության ենթարկելու հույսը։
Սա էլ կանցնի, բայց «էս ընթացքում աշխատեցեք ծեր մարդկային դեմքը կուրցընիք վեչ»
Իսկ այն, որ նման նախադեպեր եղել են, հավաստում է հենց ինքը՝ Լուիս Մորենո Օկամպոն, որի 9-ամյա պաշտոնավարման օրոք ցեղասպանության և այլ ծանրագույն հանցագործությունների համար քրեական գործեր են հարուցվել մի շարք պետությունների ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, ընդ որում, դատարանը նույնիսկ նրանցից մի քանիսին ձերբակալելու թույլտվություն է տվել։
Ինքը՝ Օկամպոն, Արցախի նախագահի խնդրանքին ի պատասխան հրապարակած իր զեկույցում երկու օրինակ է բերում։ Մեջբերեմ.
«2005 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 1395 բանաձևը՝ Սուդանի Դարֆուր նահանգում ստեղծված վիճակի մասին: Հինգ տարի անց Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու մեղադրանք է ներկայացվել: Իսկ 2011 թվականի սկզբին Անվտանգության խորհուրդը Միջազգային քրեական դատարանին հանձնարարել է քննարկել Լիբիայում ստեղծված իրադրությունը: Մի քանի ամսից դատարանը կարգադրություն է արձակել նախագահ Մուամար Քադաֆիին ձերբակալելու մասին»,- հիշեցրել է այդ դատարանի առաջին մեղադրող Լուիս Մորենո Օկամպոն։
Սակայն Իլհամ Ալիևի դեպքը մի փոքր այլ է։ Արցախում ստեղծված իրավիճակի մեղավորների նկատմամբ հետաքննություն սկսելու տարբերակները երեքն են, փաստել է արգենտինացի իրավաբանը՝ մանրամասնելով. «Առաջին` Ադրբեջանը միանում է Հռոմի ստատուտին։ Երկրորդ՝ Ադրբեջանը ճանաչում է իր տարածքում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Եվ երրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննում է 2022 թվականի դեկտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»:
Շրջափակված Արցախ. «կարմիր գծեր», որոնք կարելի է անպատիժ խախտել ու արհամարհել
Հասկանալի է, որ առաջին երկու ճանապարհները գոնե առայժմ իրական չեն։ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի իրավասությունը չի ճանաչում ու հազիվ էլ ճանաչի՝ մինչև այդ բանը չանի մեծ եղբայրը՝ Թուրքիան։ Իսկ Թուրքիան, կներե′ք, թքած ունի այդ դատարանի վրա։ Երրորդ տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելն է։
«Ինչո՞ւ չենք դիմում»,- հարցրին լրագրողները մեր վարչապետին իր վերջին ասուլիսում։
Պատասխանը երևի հիշում եք. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, կարելի է ուղղակի մեկ ժամում դիմել։ Հարցն այն է, թե դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞, և եթե ընդունվի, ի՞նչ որոշում կընդունվի։ Քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
Ռեջեփ Էրդողանի երդմնակալությունը - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ամենամարտունակ բանակի մասին առասպելից մինչև խաղաղության մասին առասպել. իսկ իրականությո՞ւնը
Համաձայնե′ք` էստեղ իրոք խնդիր կա։ Չէ՞ որ Անվտանգության խորհուրդը կարող է հարցնել՝ իսկ ձեր ինչի՞ն է պետք մեր գնահատականը, Ալիևի դեմ հայցով Միջազգային քրեական դատարան դիմելու համա՞ր։ Բայց ախր, դուք մինչև հիմա չեք էլ կողմնորոշվել՝ վերջապես ճանաչո՞ւմ եք, թե՞ չեք ճանաչում այդ դատարանի իրավասությունը. հակասահմանադրական եք ճանաչում Հռոմի ստատուտը, իսկ երբ ձեզ պետք է, ասում եք՝ լրիվ համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Ընդունում ենք, որ Հայաստանի իշխանությունները շատ «ճկուն» քաղաքականություն են վարում, բայց ախր միջազգային կառույցներում էլ պատահական մարդիկ չեն աշխատել։ Լուիս Մորենո Օկամպոն` ձեզ օրինակ։
Լրահոս
0