00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենամարտունակ բանակի մասին առասպելից մինչև խաղաղության մասին առասպել. իսկ իրականությո՞ւնը

© Photo : Instagram / Mehriban AliyevaՌեջեփ Էրդողանի երդմնակալությունը
Ռեջեփ Էրդողանի երդմնակալությունը - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Ռեջեփ Էրդողանի երդմնակալությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարներն օրուգիշեր խոսում են խաղաղության մասին, բայց հազվադեպ ենք լսում այն հանրահայտ ճշմարտությունը, որ խաղաղությունը պետք է խարսխված լինի ամուր ռազմական հիմքի վրա։Ունե՞նք կամ գոնե ստեղծում ենք այդ հիմքը։
Ադրբեջանը հաստատ ստեղծում է՝ հրապարակավ այդ երկրի ղեկավարներն անընդհատ խոսում են խաղաղության մասին` արժանանալով տարբեր միջազգային կառույցների և գործիչների գովեստին, այնինչ դրան զուգահեռ շարունակ նորանոր տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Բաքուն ակտիվորեն արդիականացնում է իր զինված ուժերը։ Հայաստանի մասին նման բան լսե՞լ եք։
Բացարձակ որևէ հավաստի տվյալ չկա այն մասին, որ մերոնք դասեր են քաղում 2020 թվականի պատերազմից։ Հանրությանն ընդամենը մի դրվագ ցուցադրվեց այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքից, բայց այդ նիստի գլխավոր բովանդակությունը սա էր՝ «պարտության համար բոլորն են մեղավոր, բացի…»։ Լավ, մեր պատերազմը մի կողմ թողնենք, բայց չէ որ հենց հիմա ողջ աշխարհն է հետևում Ուկրաինայում զարգացող իրադարձություններին։
Հայտնի չէ` արդյոք Հայաստանի կառավարությունում գոնե մի մասնագետ ուսումնասիրում և վերլուծում է այդ երկրում ընթացող ռազմական գործողությունները։ Այնինչ այլ պետություններում դասեր քաղելու այդ հարմար առիթը չեն կորցնում։ Բերեմ ընդամենը մի օրինակ։ 2021 թվականին Մեծ Բրիտանիան ներկայացրեց երկրի պաշտպանական քաղաքականության հայեցակարգը, որի մասն է կազմում այսպես կոչված Defence Command Paper-ը, այսինքն` առաջիկա տարիներին բանակի խնդիրների մասին զեկույցը։ Բայց երբ սկսվեցին ռազմական գործողություններն Ուկրաինայում, բրիտանական կառավարության մասնագետները շատ արագ վերլուծեցին այդ փորձը և այս շաբաթ հրապարակեցին իրենց եզրակացությունները նոր զեկույցում։ Համաձայնեք` նման հրատապության մասին մենք առայժմ երազել անգամ չենք կարող։
Բրիտանական այդ փաստաթղթում ամենայն մանրամասնությամբ նշված են պաշտպանության այն բնագավառները, որտեղ պետք է ուղղվեն հիմնական ներդրումները։ Եթե մենք էլ ժամանակին առաջատար մասնագետների ջանքերով համակողմանիորեն մշակված նման ուղեցույց ունենայինք, հազիվ թե պատերազմից առաջ կգնեինք այն ինքնաթիռները, որոնց մասին լրատվամիջոցներից մեկը գրել է. «Ի սկզբանե պարզ էր՝ Սու-30 ՍՄ ինքնաթիռների շահագործման ու պահպանման ֆինանսական բեռը պետական բյուջեի վրա կազմում է տարեկան մոտավորապես 90 միլիոն դոլար։
Միաժամանակ դրանք գտնվում են հակառակորդի խոցման տիրույթում, իսկ լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում ունակ են լուծելու միայն խիստ սահմանափակ խնդիրներ, եթե մինչ այդ չխոցվեն հակառակորդի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Այսինքն` հաշվի առնելով մեր օդային տարածքի չափերը, մեր բոլոր օդանավակայանների խոցելիությունը, ինքնաթիռների խիստ սահմանափակ կիրառությունը, շահագործման և պահպանության մեծ ծախսերը, ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու կիրառել այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ»։
Ըստ բրիտանացի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, որն, ի դեպ, արդեն հայտարարել է, թե աշնանը հրաժարվելու է պաշտոնից և ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելուց, երկրորդ կարևորագույն դասը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի եղանակների մանրակրկիտ ուսումնասիրությունն է։ Խոստովանեմ` շատ կուզեի, որ նման հայտարարություն հնչեր մեր՝ հայաստանցի պաշտպանության նախարարի շուրթերից։ Որովհետև վաղուց անցել են այն ժամանակները, երբ մեր ղեկավարները, ակնհայտորեն թոզ փչելով հանրության աչքերին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող զորահանդեսների ժամանակ տեղական արտադրության մի երկու անօդաչու թռչող սարք էին ցուցադրում` երևի փորձելով հանգստացնել հայաստանցիներին՝ մենք էլ ունենք…
Պատերազմը ցույց տվեց, թե ով ինչ ունի։ Բայց եթե չենք կարողանում այդ բնագավառում մրցակցել Ադրբեջանի, մանավանդ Թուրքիայի հետ, գոնե գիտակցենք, որ դրոնների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի արդյունավետ և համեմատաբար էժան եղանակներ ողջ աշխարհն է կիրառում։
Եվ վերջապես` երրորդ դասը, որը ուկրաինական դեպքերի հետ կապ էլ չունի։ Միգուցե վերջապես փոխե՞նք մեր անպատասխանատու վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Տեսեք։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, նույնիսկ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը ռևանշի է ձգտելու, մեր զինված ուժերն անընդհատ հզորացնելու փոխարեն թութակի նման կրկնում էինք «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» մասին առասպելը։
Հիմա ընկել ենք «խաղաղության առասպելի» թակարդը։ Այսինքն, դե եթե խաղաղություն է լինելու, երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, էլ ինչու իզուր ֆինանսական, տնտեսական, մարդկային ռեսուրսներ ծախսենք բանակի վրա, մանավանդ, որ Բաքվին ու Անկարային դա բոլորովին դուր չի գա։
Այո, ընդունում եմ, որ 90-ականներից հետո, երբ աշխատում էի պաշտպանության նախարարությունում, այլևս երբեք բանակի հետ անմիջականորեն գործ չեմ ունեցել։ Եվ ուրեմն սխալ պատկերացում ունեմ թե՛ մեր զինված ուժերի ներկա վիճակի, թե՛ այնտեղ տարվող հսկայական աշխատանքի մասին։ Թող էդպես լինի։ Անչափ ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ սխալվում եմ։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2023
Բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի․ Արարատ Միրզոյան
Լրահոս
0