https://arm.sputniknews.ru/20230803/ajsor-mak-akhum-hajkakan-kvoghmy-bardzr-makardakvov-knerkajacni-arcakhum-steghtsvats-iravitshaky---63877091.html
Այսօր ՄԱԿ ԱԽ–ում հայկական կողմը բարձր մակարդակով կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը
Այսօր ՄԱԿ ԱԽ–ում հայկական կողմը բարձր մակարդակով կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Հայկական կողմն օտագործելու է հասանելի ամբողջ գործիքակազմը` Լաչինի միջանցքի բացումն ապահովելու համար։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T18:58+0400
2023-08-03T18:58+0400
2023-08-03T19:07+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
արցախ
կոռնիձոր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633232_0:0:3077:1731_1920x0_80_0_0_1bcec6bb8a93fba057d40c34c31b3356.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ամերիկյան նախագահության կողմից բաց քննարկման է ներկայացվել «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեման։ Քանի որ թեման արդիական է մեզ համար, հայկական կողմը բարձր մակարդակով հանդես է գալու խորհրդում` ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը։ Այսօր Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:Նրա խոսքով` թեման հայկական կողմից ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633232_1:0:2732:2048_1920x0_80_0_0_983b5e144f3412c7ab0e16eda73817a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, կոռնիձոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, կոռնիձոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Այսօր ՄԱԿ ԱԽ–ում հայկական կողմը բարձր մակարդակով կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը
18:58 03.08.2023 (Թարմացված է: 19:07 03.08.2023) Հայկական կողմն օտագործելու է հասանելի ամբողջ գործիքակազմը` Լաչինի միջանցքի բացումն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ամերիկյան նախագահության կողմից բաց քննարկման է ներկայացվել «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեման։ Քանի որ թեման արդիական է մեզ համար, հայկական կողմը բարձր մակարդակով հանդես է գալու խորհրդում` ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը։ Այսօր Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:
Նրա խոսքով` թեման հայկական կողմից ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«Մենք օգտագործելու ենք որպես ինքնիշխան պետություն մեզ հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում` լինի դա Արդարադատության միջազգային դատարանը, լինի Եվրախորհուրդը, լինի ՄԱԿ–ը` Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության։ Նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, և դա արդեն տեղի է ունենում»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։