00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍՊԸ–ն բնակարանների արժեքները ցածր նշելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չի վճարել

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2023
Բաժանորդագրվել
Հաստատվել է, որ ՍՊ ընկերությանը պատկանող բնակարանի գնման իրավունքը նախապես ձևականորեն գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող Մ․Ա․-ի անվամբ՝ հարկման օբյեկտը թաքցնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երևանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերությունը բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում թաքցրել է իրական արժեքներ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ՍՊ ընկերության կողմից, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր են նշվել, բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձևական գրանցվել են հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց վաճառելու համար։ Այս սխեմայով պայմաններ են ստեղծվելհարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
Պարզվել է`ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Հ․Ս․-ի հետ ենթադրյալ գնորդը ձեռք է բերել պայմանավորվածություն այն մասին, որ 110 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի արժեքը կազմելու է 176․000 ԱՄՆ դոլար, որից 38․000 ԱՄՆ դոլարը պետք է վճարել կանխիկ եղանակով։
Իջևանի նախկին քաղաքապետը չարաշահումներ է արել` վնաս պատճառելով ՊՆ–ին. ՔԿ
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի գծով փոխտնօրենն ուղարկել է նոտարական վավերացման ենթակա պայմանագրի օրինակը: Նույն օրը Երևանի նոտարական գրասենյակներից մեկի մոտ ենթադրյալ գնորդը 38․000 ԱՄՆ դոլարը կանխիկ եղանակով վճարել է բնակարանի գնման իրավունքի ձևական սեփականատիրոջը` Մ․Ա․-ին, որը գումարը փոխանցել է իր հետ գործարքի կատարման վայր ներկայացած Գ․Ս․-ին, որը հանդիսանում է ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրենի հայրը։
Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նոտարական գրասենյակի մոտակայքից Մ․Ա․-ն և Գ․Ս․-ն, իսկ ՍՊ ընկերության գրասենյակից` Հ․Ս․-ն, անմիջապես ձերբակալվել և բերվել են ՊԵԿ ՀՕՀ վարչություն:
Հաստատվել է, որ ՍՊ ընկերությանը պատկանող բնակարանի գնման իրավունքը նախապես ձևականորեն գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող Մ․Ա․-ի անվամբ, որպեսզի թաքցվի հարկման օբյեկտն ու հետագայում այն վերջինիս անունից առավել բարձր արժեքով օտարելու համար։
Դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերում 173 մլն դրամի չարաշահումներ են եղել
Միաժամանակ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննչական գլխավոր վարչություն` մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ:
Ներկայացվել են ձերբակալված անձինք ու համապատասխան փաստաթղթերը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
0