https://arm.sputniknews.ru/20230719/grigvor-lusavvorich-bki-nakhkin-tnorenn-u-nra-kiny-hravirvel-en-hh-glkhavvor-datakhazutjun-63170830.html
ՀՀ արդարադատության նախարարի ծնողներին հրավիրել են գլխավոր դատախազություն
ՀՀ արդարադատության նախարարի ծնողներին հրավիրել են գլխավոր դատախազություն
Sputnik Արմենիա
Արա Մինասյանը 2018 թվականից հետախուզման մեջ է: 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T19:09+0400
2023-07-19T19:09+0400
2023-07-19T19:30+0400
արա մինասյան
հհ գլխավոր դատախազություն
հետախուզվող
քրեական գործ
սերժ սարգսյան
գրիգոր մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996270_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9327405c3d9e8b23f6199f4daf96b48.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքից։Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է որպես մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու գործով, իսկ 2022թ. դեկտեմբերին քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ՝ նա մեղադրվում է 2014-2018թթ-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու մեջ։Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է:Նշենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։ Նրա մյուս որդին` Գրիգոր Մինասյանը, ներկայում զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996270_103:0:1526:1067_1920x0_80_0_0_7c26145a74e10181d71cde43393fa8c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա մինասյան, հհ գլխավոր դատախազություն, հետախուզվող, քրեական գործ, սերժ սարգսյան, գրիգոր մինասյան
արա մինասյան, հհ գլխավոր դատախազություն, հետախուզվող, քրեական գործ, սերժ սարգսյան, գրիգոր մինասյան
ՀՀ արդարադատության նախարարի ծնողներին հրավիրել են գլխավոր դատախազություն
19:09 19.07.2023 (Թարմացված է: 19:30 19.07.2023) Արա Մինասյանը 2018 թվականից հետախուզման մեջ է:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն
Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության
azdarar.am կայքից։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով
ներգրավված է որպես մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու գործով, իսկ 2022թ. դեկտեմբերին քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ՝ նա մեղադրվում է 2014-2018թթ-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու մեջ։
Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է:
Նշենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։
Նրա մյուս որդին` Գրիգոր Մինասյանը, ներկայում զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։