https://arm.sputniknews.ru/20230719/eraskhi-voghbergakan-vtaric-mahacatsnery-eghbajrner-ein-ajd-ory-nrancic-meki-banaki-qefn-er-63068589.html
Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
Sputnik Արմենիա
Մասիսը տեղում է մահացել, իսկ մեծ եղբայրը` հիվանդանոցում։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T14:45+0400
2023-07-19T14:45+0400
2023-07-19T14:46+0400
հայաստան
վթար
եղբայր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62945355_0:416:1080:1024_1920x0_80_0_0_3aa33ea4de09c209640ac4e8d8e02add.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած Մասիս Ժուռոյանն ու Շանթ Ժուռոյանը Փոքր Վեդիի բնակիչներ էին: Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ին ասել է, որ նրանք հարազատ եղբայրներ էին:Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:Նշենք, որ խոշոր ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62945355_0:315:1080:1125_1920x0_80_0_0_7131a017dbfda182bac36a9261d08342.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վթար, եղբայր, մահ
հայաստան, վթար, եղբայր, մահ
Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
14:45 19.07.2023 (Թարմացված է: 14:46 19.07.2023) Մասիսը տեղում է մահացել, իսկ մեծ եղբայրը` հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած
խոշոր ավտովթարի հետևանքով մահացած Մասիս Ժուռոյանն ու Շանթ Ժուռոյանը Փոքր Վեդիի բնակիչներ էին: Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը
NEWS.am-ին ասել է, որ նրանք հարազատ եղբայրներ էին:
«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմել է նախկին գյուղապետը:
Նա ասել է, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է
քրեական վարույթ: