https://arm.sputniknews.ru/20230710/lehastanum-ukrainaji-qaghaqaci-e-dzerbakalvel-rdi-ogtin-lrteselu-kaskatsanqvov-62326811.html
Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել ՌԴ–ի օգտին լրտեսելու կասկածանքով
Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել ՌԴ–ի օգտին լրտեսելու կասկածանքով
Sputnik Արմենիա
Լեհաստանի դատախազության մամուլի ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը Լեհաստանի տարածքում է գտնվում 2019 թվականից: 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T10:40+0400
2023-07-10T10:40+0400
2023-07-10T10:55+0400
լեհաստան
ուկրաինա
լրտեսություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40074234_5:0:2048:1149_1920x0_80_0_0_3636053bf8f62f4db41710a48b5737d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Լեհաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Ռուսաստանի օգտին լրտեսած հերթական անձին են ձերբակալել, այս անգամ` Ուկրաինայի քաղաքացու։Լեհաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են «ռուսական լրտեսների» բացահայտելու մասին։ Հունիսի վերջին ձերբակալվել էր հոկեյիստ Մաքսիմ Սերգեևը, որը հանդես էր գալիս Լեհաստանի առաջին լիգայում։«Ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է լրտեսական ցանցի ևս մեկ անդամի, որն աշխատել է ռուսական հետախուզության համար։ Կասկածյալը հետևել է ռազմական օբյեկտներին և ծովային նավահանգիստներին», – Twitter–ի իր էջում գրել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին։Օմսկում նախկին պետաշխատողին ձերբակալել են Գերմանիայի օգտին լրտեսություն անելու համարՆերքին գործերի նախարարի խոսքով` սա արդեն 15-րդ մարդն է, որ ձերբակալվում է Լեհաստանում ռուսական լրտեսական ցանցի գործունեության հետաքննության շրջանակում։Դատախազը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել կազմակերպված հանցավոր խմբին առնչություն ունենալու և Լեհաստանի Հանրապետության շահերի դեմ օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն ծավալելու հոդվածներով։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ կասկածյալները, որոնք նույնականացվել են որպես արևելյան սահմանից եկած օտարերկրացիներ, ոչ միայն հետախուզական, այլև քարոզչական միջոցառումներ են իրականացրել։ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ամուրի մարզի բնակչի, որը գումար է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. կադրեր
լեհաստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40074234_273:0:1805:1149_1920x0_80_0_0_79373f377166686f196bfe6034399c4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, ուկրաինա, լրտեսություն, ռուսաստան
լեհաստան, ուկրաինա, լրտեսություն, ռուսաստան
Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել ՌԴ–ի օգտին լրտեսելու կասկածանքով
10:40 10.07.2023 (Թարմացված է: 10:55 10.07.2023) Լեհաստանի դատախազության մամուլի ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը Լեհաստանի տարածքում է գտնվում 2019 թվականից:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Լեհաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Ռուսաստանի օգտին լրտեսած հերթական անձին են ձերբակալել, այս անգամ` Ուկրաինայի քաղաքացու։
Լեհաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են «ռուսական լրտեսների» բացահայտելու մասին։ Հունիսի վերջին ձերբակալվել էր հոկեյիստ Մաքսիմ Սերգեևը, որը հանդես էր գալիս Լեհաստանի առաջին լիգայում։
«Ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է լրտեսական ցանցի ևս մեկ անդամի, որն աշխատել է ռուսական հետախուզության համար։ Կասկածյալը հետևել է ռազմական օբյեկտներին և ծովային նավահանգիստներին», – Twitter–ի իր էջում գրել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին։
Ներքին գործերի նախարարի խոսքով` սա արդեն 15-րդ մարդն է, որ ձերբակալվում է Լեհաստանում ռուսական լրտեսական ցանցի գործունեության հետաքննության շրջանակում։
Դատախազը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել կազմակերպված հանցավոր խմբին առնչություն ունենալու և Լեհաստանի Հանրապետության շահերի դեմ օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն ծավալելու հոդվածներով։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ կասկածյալները, որոնք նույնականացվել են որպես արևելյան սահմանից եկած օտարերկրացիներ, ոչ միայն հետախուզական, այլև քարոզչական միջոցառումներ են իրականացրել։