https://arm.sputniknews.ru/20230707/qani-zbvosashrjik-e-hunisin-ajcelel-hajastan-vitshakagrakan-tvjalner-62255278.html
Քանի՞ զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. վիճակագրական տվյալներ
Քանի՞ զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. վիճակագրական տվյալներ
Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։ 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T16:08+0400
2023-07-07T16:08+0400
2023-07-07T18:01+0400
զբոսաշրջիկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62262397_0:54:1410:847_1920x0_80_0_0_de2beef533b9460dd8c5949860e83b72.png
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2023 թվականի հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 199 000, ինչը շատ ավելի բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։Մասնավորապես 2022 թվականի հունիսի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար, 2019թ.` 154 հազար։Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան:Ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում են ցամաքային ճանապարհի «Գոգավան» և «Այրում» անցակետերից:Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային խմբին, ապա հիմնականում Հայաստան են գալիս 36-63 տարեկանները, առավել հազվադեպ` 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկները։Հիշեցնենք, որ 2019 թվականին ռեկորդային թվով մարդ է այցելել Հայաստան՝ 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62262397_105:0:1306:901_1920x0_80_0_0_c2f35af574e00893296170900ad43700.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, հայաստան, инфографика
զբոսաշրջիկ, հայաստան, инфографика
Քանի՞ զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. վիճակագրական տվյալներ
16:08 07.07.2023 (Թարմացված է: 18:01 07.07.2023) Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2023 թվականի հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 199 000, ինչը շատ ավելի բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Տեղեկությունը հայտնում է
Զբոսաշրջության կոմիտեն։
Մասնավորապես 2022 թվականի հունիսի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար, 2019թ.` 154 հազար։
«1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։
Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան:
Ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում են ցամաքային ճանապարհի «Գոգավան» և «Այրում» անցակետերից:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային խմբին, ապա հիմնականում Հայաստան են գալիս 36-63 տարեկանները, առավել հազվադեպ` 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկները։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ռեկորդային թվով մարդ է այցելել Հայաստան՝ 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։