00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Kempinski» ապրանքանիշը Հայաստանում բնակելի համալիր կբացի 2025 թվականի սկզբին

© Sputnik / Aram NersesyanՔրիստոֆ Պիֆարետին և Լևոն Կասպարովը
Քրիստոֆ Պիֆարետին և Լևոն Կասպարովը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Քրիստոֆ Պիֆարետին և Լևոն Կասպարովը
Բաժանորդագրվել
Առաջին անգամ Հայաստանում միջազգային ապրանքանիշի ներքո ոչ թե հյուրանոց կբացվի, այլ բնակելի համալիր։ 285 բնակարանների, ինչպես նաև ռեստորանների և այլ օբյեկտների սպասարկման համար կաշխատի մոտ 100 մարդ:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Kempinski» միջազգային հյուրանոցային ապրանքանիշը Երևանի կենտրոնում բնակելի համալիր կբացի 2025 թվականի սկզբին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց տեղական կառուցապատող «Renshin» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։
Լիցենզիոն պայմանագրի համաձայն`«Renshin»-ը շինարարությունը կիրականացնի միջազգային ապրանքանիշի չափանիշներին համապատասխան և նրա ներկայացուցիչների հսկողության ներքո, իսկ բացումից հետո «Kempinski»-ն կկառավարի համալիրը, որը կներառի ոչ միայն շենքեր, այլև ռեստորաններ և այլ օբյեկտներ:
Համաշխարհային ապրանքանիշների ներքո շատ հյուրանոցներ են բացվում, սակայն բրենդավորված բնակելի համալիրը նոր երևույթ է տարածաշրջանի համար։ Կասպարովի խոսքով՝ Հայաստանում նման բան չկան, ԱՊՀ-ում ընդամենը մեկ այդպիսի բնակելի համալիր կա։
Ըստ նրա` բնակելի համալիրում հասանելի կլինեն նաև հյուրանոցներին բնորոշ ծառայությունները (սնունդ, մաքրություն և այլն), իսկ շենքերը կհանձնվեն պատրաստի, ոչ թե «զրոյական» վիճակում:
«Մեր ծառայություններից արդեն օգտվում է Հայաստանի յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը». Բակալչուկ
«Փորձել ենք հնարավորինս հայկական նյութեր և սարքավորումներ գնել, բայց անշարժ գույքի յուրաքանչյուր դաս իր չափանիշներն ունի, և Հայաստանում, ցավոք, դրանց համապատասխանող սարքեր և նյութեր չկան։ Այդ պատճառով նախագիծը, սարքավորումներն ու նյութերը հիմնականում պատվիրել ենք Եվրոպայից»,- հավելեց Կասպարովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր համալիրի կառուցումը կապված է ռուսաստանցիների ներհոսքի հետ, որոնց մի մասը գնողունակ է, «Kempinski» կորպորացիայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆ Պիֆարետին նշեց. «Իհարկե, դա գործոններից մեկն է։ Օրինակ` Դուբայի մեր նոր համալիրում, որը վերջերս ենք բացել, շատ գնորդներ կան Ռուսաստանից և Ուկրաինայից։ Բայց Հայաստան մտնելու մեր որոշումը միայն դրա վրա չէր հիմնված։ Սա լավ շուկա է՝ հյուրանոցային գործի լավ և ընդունակ մասնագետներով»:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 285 բնակարաններից բաղկացած նոր համալիրում կաշխատի 100 մարդ, որոնք արդեն վերապատրաստում են անցնում կորպորացիայի չափանիշներին համապատասխան:
«Wildberries»-ը նախատեսում է Հայաստանում լոգիստիկ կենտրոն ստեղծել
Լրահոս
0