00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի կասկածների մասին

© Sputnik / Aram NersesyanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է իշխանությունների կողմից իրեն ուղղվող մեղադրանքներին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան նա է դառնում չարիք։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսպես պատասխանեց իշխանության կողմից իրեն և իր օրոք վարած քաղաքականության քննադատությանը։
«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այդտեղ զրպարտանքի շատ–շատ մեծ չափաբաժին կար։ Նաև հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա հուսադրող հանգամանք` նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունենք, որ մենք գտնվում ենք վերջին փուլում»,–ասաց Սարգսյանը։
Լրագրողները հարցրին` արդյոք վերջին փուլ ասելով` երրորդ նախագահը նկատի ունի՞, որ ներքին գործընթացներ են սպասվում երկրում։
«Իհարկե, սպասվում են գործընթացներ, ո՞նց կարող են գործընթացներ չլինել»,–ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ անիմաստ է համարում լրջորեն պատասխանել մի մարդու մեղադրանքներին, որը հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10–ից ավելի անգամ իրեն խաբել են 44–օրյա պատերազմի ժամանակ։
Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ. Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում Օսկանյանի առաջարկը
«Դուք պատկերացնում եք մարդու, որին տասը անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգություն պատճառը դրանում է կայանում»,–ասաց երրորդ նախագահը։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո նրա մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են նրան թույլ տվել գալ իշխանության։
«Էդ ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել։ Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի՞ են հղում անում 2016–2017 թվականի իմ ասածներին։ եթե իրենք իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար։ Ե՞ս եմ ասել` կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ–ն վարչապետ չպետք է ունենա։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում է»,– պատասխանեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ են բերել մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը, և այդ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին»։
Լրահոս
0