https://arm.sputniknews.ru/20230707/arzhe-ardjvoq-nvor-ajgi-tnkelu-hamar-armatakhil-anel-berqatu-tsarer-masnageti-ditarkumnery-62260546.html
Արժե՞ արդյոք նոր այգի տնկելու համար արմատախիլ անել բերքատու ծառեր. մասնագետի դիտարկումները
Արժե՞ արդյոք նոր այգի տնկելու համար արմատախիլ անել բերքատու ծառեր. մասնագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը կարծում է, որ գյուղացին հեշտությամբ չի հրաժարվի իր տնամերձից, քանի որ այդտեղ ոչ միայն ծառեր է աճեցնում... 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T23:20+0400
2023-07-07T23:20+0400
2023-07-07T23:20+0400
ռադիո
պոդկաստ
այգի
ծառ
հհ կառավարություն
գառնիկ պետրոսյան
տավուշ
գյուղացի
պիլոտային ծրագիր
հող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62253674_0:0:3496:1966_1920x0_80_0_0_978be4b4c6296bfa6923c3dcf6f5298f.jpg
Նոր այգի տնկելու համար բերք տվող ծառերն արմատախիլ անելը մասագետը վիճահարույց է համարում
Sputnik Արմենիա
Նոր այգի տնկելու համար բերք տվող ծառերն արմատախիլ անելը մասագետը վիճահարույց է համարում
Նոր` որակյալ այգի հիմնելու համար բերք տվող ծառերն արմատախիլ անելու կառավարության առաջարկը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խիստ վիճահարույց է համարում։Բացի այդ, նրա խոսքով, պետք է լրջորեն ուսումնասիրվի` որքանով է տվյալ տարածքում հնարավոր կաթիլային ոռոգման համակարգ անցկացնել։Գառնիկ Պետրոսյանը զգուշացնում է` այգին, որտեղ այսօր հնդավոր ծառատեսակներ են աճում` տանձենի, խնձորենի և այլն, հատելու դեպքում չի կարելի նույն ծառատեսակներով վերատնկել, քանի որ այդ տարածքն արդեն վարակված է այդ ծառատեսակներին հատուկ վնասատուներով, հարուցիչներով։Գյուղացին կա՛մ կարտագաղթի, կա՛մ բատրակ կլինի կուլակների մոտ. Խաչատրյանը` նոր ծրագրի մասինԻնչ վերաբերում է տնամերձ հողամասներին, նախկին փոխնախարարն արձանագրում է, որ դրանք ՀՀ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն չունեն։ Դրանք գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն են կազմում։ Բացի այդ, տնամերձ հողամասերի վրա տարբեր շենք–շինություններ կան, անասնագոմեր, մառաններ և այլն, որոնք կառավարությունը դիտարկում է որպես ծրագրի իրականացմանը խոչընդոտող պայման։Գառնիկ Պետրոսյանը նաև կարծում է, որ գյուղացին հեշտությամբ չի հրաժարվի իր տնամերձից, քանի որ, որպես կանոն, այդ հողի վրա ոչ միայն ծառեր է աճեցնում, այլև տնային օգտագործման համար անհրաժեշտ բանջարեղեն, հատապտուղ, կանաչի և այլն։Հիշեցնենք` հունիսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը կառավարության նիստում հայտնեց, որ Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ գյուղերի տնամերձ հողամասերում որոշվել է իրականացնել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր։Ծրագրի նպատակը նշված գյուղերի տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քառ. մետր տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։Հայաստանում 2024-ի աշնանը խաղողագործության ռեգիստր կգործի. ի՞նչ է դա տալու գյուղացիներինՇահառուների ընտրությունից հետո կընտրվի փորձագիտական կազմակերպություն, որը կիրականացնի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կգնահատի նոր այգու հիմնման ծախսերը, կկազմի նախահաշիվ։Ծախսերի 95 տոկոսի ֆինանսավորումը կիրականացնի ՀՀ կառավարությունը, 5–ը` համայնքը կամ շահառուն։Փորձնական ծրագրի ավարտից և արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62253674_362:0:2983:1966_1920x0_80_0_0_1e811fe48f6c2ec9a18067e480c97c0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, այգի, ծառ, հհ կառավարություն, գառնիկ պետրոսյան, տավուշ, գյուղացի, պիլոտային ծրագիր, հող, аудио
պոդկաստ, այգի, ծառ, հհ կառավարություն, գառնիկ պետրոսյան, տավուշ, գյուղացի, պիլոտային ծրագիր, հող, аудио
Արժե՞ արդյոք նոր այգի տնկելու համար արմատախիլ անել բերքատու ծառեր. մասնագետի դիտարկումները
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը կարծում է, որ գյուղացին հեշտությամբ չի հրաժարվի իր տնամերձից, քանի որ այդտեղ ոչ միայն ծառեր է աճեցնում, այլև ընտանիքին անհրաժեշտ բանջարեղեն, հատապտուղ, կանաչի և այլն։
Նոր` որակյալ այգի հիմնելու համար բերք տվող ծառերն արմատախիլ անելու կառավարության առաջարկը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խիստ վիճահարույց է համարում։
«Ես չեմ գտնում, որ պետք է միանգամից գնալ այդ քայլին։ Նախ պետք է լուրջ ուսումնասիրվեն բոլոր տնամերձերը։ Որտեղ պտղատու ծառատեսակները քիչ են կամ իրենց տնտեսական նշանակությունը կորցրել են, ծերացած են, վարակված են տարբեր հիվանդություններով, վնասատուներով։ Իհարկե կարելի է հատել ու մտածել, թե դրա փոխարեն ինչ նոր տեակներ տնկել։ Շատ գայթակղիչ է թվում` բերեք ամբողջը քանդենք ու նոր այգի հիմնենք»,– ասաց Պետրոսյանը։
Բացի այդ, նրա խոսքով, պետք է լրջորեն ուսումնասիրվի` որքանով է տվյալ տարածքում հնարավոր կաթիլային ոռոգման համակարգ անցկացնել։
Գառնիկ Պետրոսյանը զգուշացնում է` այգին, որտեղ այսօր հնդավոր ծառատեսակներ են աճում` տանձենի, խնձորենի և այլն, հատելու դեպքում չի կարելի նույն ծառատեսակներով վերատնկել, քանի որ այդ տարածքն արդեն վարակված է այդ ծառատեսակներին հատուկ վնասատուներով, հարուցիչներով։
Ինչ վերաբերում է տնամերձ հողամասներին, նախկին փոխնախարարն արձանագրում է, որ դրանք ՀՀ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն չունեն։ Դրանք գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն են կազմում։ Բացի այդ, տնամերձ հողամասերի վրա տարբեր շենք–շինություններ կան, անասնագոմեր, մառաններ և այլն, որոնք կառավարությունը դիտարկում է որպես ծրագրի իրականացմանը խոչընդոտող պայման։
Գառնիկ Պետրոսյանը նաև կարծում է, որ գյուղացին հեշտությամբ չի հրաժարվի իր տնամերձից, քանի որ, որպես կանոն, այդ հողի վրա ոչ միայն ծառեր է աճեցնում, այլև տնային օգտագործման համար անհրաժեշտ բանջարեղեն, հատապտուղ, կանաչի և այլն։
«Տնամերձ հողամասում հիմնականում ապրանքային արտադրություն չէ, որ կազմակերպում են, այլ որպես կանոն օգտագործում են իրենց ընտանիքի կարիքները բավարարելու համար։ Շատ քիչ ավելցուկ է առաջանում, որի դեպքում միայն այդ քիչ քանակը վաճառվում է»,– նկատում է Պետրոսյանը։
Հիշեցնենք` հունիսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար
Արման Խոջոյանը կառավարության նիստում հայտնեց, որ Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ գյուղերի տնամերձ հողամասերում որոշվել է իրականացնել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր։
Ծրագրի նպատակը նշված գյուղերի տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քառ. մետր տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։
Շահառուների ընտրությունից հետո կընտրվի փորձագիտական կազմակերպություն, որը կիրականացնի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կգնահատի նոր այգու հիմնման ծախսերը, կկազմի նախահաշիվ։
Ծախսերի 95 տոկոսի ֆինանսավորումը կիրականացնի ՀՀ կառավարությունը, 5–ը` համայնքը կամ շահառուն։
Փորձնական ծրագրի ավարտից և արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում։