00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ վարկային պատմությունը խնդիր չէ. տեղահանվածների բնակարան ձեռք բերելը հեշտացվում է

© Sputnik / Валерий МельниковԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շահառուներից շատերը չեն կարողացել իրացնել բնակարան ձեռք բերելու համար ստացված հավաստագրերը կանխավճարի բացակայությունը, գումարի չափի, վատ վարկային պատմության պատճառներով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Արցախից տեղահանված ընտրանքներին բնակարան ձեռք բերելու համար տրվող հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է, իսկ կանխավճարի չափը 5 տոկոսից դարձել է 2.5 տոկոս։ Փոփոխությունների մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ փոփոխությունների պատճառն այն է եղել , որ շահառուներից շատերը չեն կարողացել իրացնել բնակարան ձեռք բերելու համար ստացված հավաստագրերը մի քանի պատճառներով` կանխավճարի բացակայությունը, գումարի չափի, վատ վարկային պատմության և այլն։
«Հիմնականում չեն կարողացել իրացնել կանխավճարի բացակայության խնդրի պատճառով, մարդիկ չեն ունեցել 500 հազար դրամ, որպեսզի ձևակերպեն գործարք։ Տեղահանված ընտանիքների ճնշող մեծամասնությունը ունի վատ վարկային պատմություն»,–ասաց Ղարագյոզյանը։
Վատ վարկային պատմություն ունեցողների համար նախարարությունը լուծում է մտածել, որ այն ընտանիքի անդամը, որը բանկում խնդիր ունի, կարող է «դուրս գալ» հավաստագրից, և ընտանիքի մյուս անդամները կկարողանան իրացնել հավաստագիրը։
Շահառուների կողմից սպասված ամենակարևոր փոփոխությունը, ըստ նախարարության ներկայացուցչի, հավաստագրերի գործողության ժամկետի երկարաձգումն է։
Արցախից տեղահանվածների մի մասն աշխատանքի է անցել Սյունիքում․ մարզպետ
«Եթե նախկին իրավակարգավորմամբ հավաստագիրը վավեր էր ստանալուց հետո 1 տարի, ապա ստացվում է, որ մի քանի ամիս է մնացել, որպեսզի մեծ մասի հավաստագրերի ժամկետը լրանա։ Այժմ բոլոր հավատագրեի գործողության ժամկետ է սահմանվել 2024 թվականի հուլիսի 1–ը, այսինք կա դեռ մեկ տարի հավաստագրերը իրացնելու համար»,–ասաց Ղարագյոզյանը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք չեն հասցրել առցանց դիմել ծրագրում ընդգրկվելու և հավաստագիր ստանալու համար։ Դիմելու ժամկետ էր սահմանված 2023 մարտի 15–ը։ Այժմ ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թվականի հունիսի 30–ը։
Բացի այդ մեկ այլ փոփոխության նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս։
«Այսինքն` եթե շահառուն պետք է ձեռք բերեր 10 միլիոն դրամ արժողությամբ գույք, այս դեպքում նախկին իրավակարգավորմամբ նա պետք է վճարեր 500 հազար դրամ կանխավճար, նոր իրավակարգավորմամբ նա պետք է վճարի 250 հազար դրամ կանխավճար։ Իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 65 տարին լրացած շահառուների համար սահմանվել է 1 տոկոս»,–ասաց նա։
Ղարագյոզյանը հայտնեց, որ արտոնություններ կլինեն այն ընտանիքներին, որոնք գույք ձեռք կբերեն 48 ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել և կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։
«Մինչ այժմ հավաստագիր է ստացել 3612 ընտանիք, և այս պահի դրությամբ ունենք իրացրած 820 հավաստագիր ՀՀ տարբեր մարզային բնակավայրերում։ Նրանցից 9 Երևանում են գույք ձեռք բերել, 6–ը` Արցախում, մնացածը` տարբեր մարզերում։ Շահառուների ընդհանուր քանակը 4600 է»,–ասաց նա։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։
Լրահոս
0