00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետաքսաթել գործող որդերը գործի են անցել Տավուշում, կամ շերամապահության վերակենդանացումը

© Photo : provided by Hovsep GyurjinyanՇերամորդերը մետաքսաթել են գործում
Շերամորդերը մետաքսաթել են գործում - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2023
Բաժանորդագրվել
Սահմանին մոտ ապրելն ու տարբեր վտանգներին առերեսվելը չի նշանակում, որ պետք է ձեռքերն իջեցնել, չստեղծել։ Պետք է արարելը վարակիչ դառնա։ Այդպես է տավուշեցի Հովսեփը որոշել բոլորին ոգեշնչել ու վարակել ավանդական, բայց և մոռացված շերամապահությամբ։
Տասնամյակների դադարից հետո շերամապահությունը վերադառնում է Տավուշ։ «Մեղավորը» Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչ 29-ամյա Հովսեփ Գյուրջինյանն է։ Աշխատում է բանկային ոլորտում. մինչև աշխատանքային օրվա ավարտը վարկային մասնագետ է, իսկ ժամը 6-ից հետո արդեն շերամապահ է։
© Photo : provided by Hovsep GyurjinyanՀովսեփ Գյուրջինյան
Овсеп Гюрджинян с коконами тутового шелкопряда - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Հովսեփ Գյուրջինյան
«Ընտանիքս գյուղատնտեսությամբ է զբաղվում` հողագործություն, բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն։ Որոշեցինք զբաղվել նոր բանով, որ հիմա չկա, բայց նախկինում եղել է»,– պատմում է Հովսեփը։
Նախկինում Բերդի տարածաշրջանում ակտիվորեն զբաղվել են շերամապահությամբ, ու դա շատ եկամտաբեր գործ է եղել։ Ասում է` խորհրդային տարիներին Տավուշի մարզն է տվել Հայաստանում ընդհանուր արտադրվող մետաքսաթելի 25 տոկոսը։
Սնկարան, ջերմատուն, մակարոնի արտադրամաս․ Գետաշենի սովորական դպրոցի անսովոր ագրոառօրյան
Այդպես այս տարվա գարնանն արտերկրից բերվեց 1 տուփ գրենա (շերամորդի ձվեր)։ Հովսեփի գաղափարի շուրջ համախմբվեց ամբողջ ընտանիքը` կինը, մայրը, հայրն ու տատիկը։ Թեպետ որդի հետ աշխատելու հեռանկարը հատկապես կնոջ համար սկզբում դժվարընդունելի էր, բայց նա ամուսնու համար թև ու թիկունք դարձավ։
Ներմուծված գրենաները համապատասխան ջերմաստիճանում ու խոնավության պայմաններում պահելու արդյունքում ձվիկներից դուրս եկան 20 հազար շերամորդեր։ Մայիսի 5. Հովսեփը լավ է հիշում այս օրը, երբ առաջին թրթուրները դուրս եկան։
«Ու սկսեցինք կերակրել։ Օրը 5 անգամ կերակրում էինք։ Սկզբնական շրջանում կտրտում էինք թթենու տերևները, կտրտած էինք տալիս։ Շատ հետաքրքիր էր, իրենք անընդհատ բարձրանում էին, սնվում։ Հետո սկսեցինք կերակրել ավելի մեծ տերևներով, հետո արդեն թթի տերևները ճյուղերով պոկում, դնում էինք»։
Ասում է` չնայած հեշտ է հնչում, բայց իրականում շերամապահությունը աշխատատար գործ է։ Տերևները պետք է ոչ թե թարմ, այլ գերթարմ լինեն, օրինակ` երեք ժամ առաջ քաղած տերևն արդեն հին է։
© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդեր

Շերամորդեր - Sputnik Արմենիա
1/3

Շերամորդեր

© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդեր

Շերամորդեր - Sputnik Արմենիա
2/3

Շերամորդեր

© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդեր

Շերամորդեր - Sputnik Արմենիա
3/3

Շերամորդեր

1/3

Շերամորդեր

2/3

Շերամորդեր

3/3

Շերամորդեր

Հարազատները սկզբում պատրաստակամություն էին հայտնում օգնելու, բայց և հավելում` ձեռք չեն տալու, միայն կերակրելու են։ Հովսեփը ծիծաղելով պատմում է` հիմա այդ մարդիկ գրկում, սիրում էլ են շերամորդերին։
«Շատ հանգստացնող աշխատանք է։ Իրենց ուտելը... անընդհատ խշխշոց կա, ոնց որ գետ լինի։ Ներվերս հանգստանում է` հատկապես վարկային բլոկում աշխատանքից հետո»։
Հովսեփը շերամորդերի մասին խոսում ու պատմում է մեծ սիրով, առանձնահատուկ հոգատարությամբ։ Ասում է` ձվից դուրս գալուց մինչև բոժոժ դառնալը մոտ 30 օր է։ Սա, ըստ էության, շերամորդի կյանքի տևողությունն է։ Կյանքի տարբեր ցիկլերը Հովսեփը «կյանք» անվանում։
«Բա մեր թուրքականն ո՞ւր է»․ հարևանների աղավաղված գործվածքին հայկական մատչելի այլընտրանք կա
«5 կյանք են անցնում, ամեն կյանքից հետո 3 օր սնվում են, 1 օր քնում, հետո մի 4 օր սնվում են, մեկ ու կես օր քնում։ Շատ հետաքրքիր է` երբ քնում են, գլուխները բարձրացնում են, միանգամից տեսնում ես, որ քնած են։ Վերջին կյանքը 10 օր է տևում։ Սկզբից սև են լինում, ինչքան մեծանում են` սպիտակում են, վերջին կյանքից հետո լրիվ դեղնում են, արդեն նրանց մեջքին մետաքսաթելերը երևում են»,– ոգևորությամբ պատմում է վարկային մասնագետ շերամապահը։
© Photo : provided by Hovsep GyurjinyanՇերամորդերը մետաքսաթել են գործում
Коконы тутового шелкопряда - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Շերամորդերը մետաքսաթել են գործում
Մի քանի օր շարունակ շերամորդը բերանով իր շուրջը մետաքսաթելերից հատուկ պատյան է հյուսում, ինքն էլ մնում դրա մեջ։ Դա հենց բոժոժն է, որի մետաքսաթելի ընդհանուր երկարությունը 1500 մետրի է հասնում։
Երեխան շատ չի լինում․ «7 որդով սեղան նստելու» օրհնանքը Մոսինյաններն իրականություն դարձրին
Հիմա Հովսեփը հենց այդ փուլին է հասել` բոժոժների։ Մի քանի օրից, այսպես ասած, բերքահավաքն է լինելու։ Եթե բոժոժներն այսպես մնան, արդեն շերամորդը թիթեռ է դառնալու, բոժոժը ծակելու է և դուրս գա։ Եթե այդ փուլին հասավ, նշանակում է` աշխատանքը ջուրը թափվեց, որովհետև մետաքսաթելը կփչանա։ Ուստի բոժոժները հատուկ ջերմամշակման են ենթարկվելու` գոլորշու վրա եռացնելու են ու անցնեն հաջորդ փուլին` իրացմանը։ Առայժմ իրացումը Հովսեփը կոստմետոլոգիայի ոլորտում է պատկերացնում։ Բոժոժը մեծ քանակի սպիտակուց է պարունակում, կարող է օգտագործվել տարբեր քսուքների, նաև օճառի արտադրության համար։
«Գործվածքի համար կարող է օգտագործվել, եթե արտահանում լինի։ Բայց դրա համար էլ մեծ քանակ է պետք, հիմա մոտ 80-90 կգ բոժոժ է ստացվելու, գոնե մի 3-4 տոննա պետք է լինի։ Բազմաթիվ ոլորտներ կան, որոնցում օգտագործվում է։ Այնքան պինդ է, որ զրահաբաճկոնների ու պարաշյուտների» արտադրության համար էլ է կիրառվում, ուստի սպառման մեծ ծավալներ կարող են լինել»,– նշում է Հովսեփը։
Հետաքրքրվողները շատ են, համակերպվել է` ուր գնա, այդ մասին են հարցնելու։ Սիրով իր արդեն ձեռք բերած փորձն ու գիտելիքը փոխանցում է յուրաքանչյուր ցանկացողի։ Ասում է` խանդ չկա, ինչքան շատ լինեն զբաղվողները, այնքան այս ճյուղը կզարգանա, արտահանման հնարավորություններն ավելի մեծ կլինեն։ ժամանակին մեր երկրում մետաքսաթելի վերամշակում էլ է եղել։
Հաջորդ տարվա համար ծրագրում է ընդլայնել ծավալները, բայց վստահ այդ մասին կկարողանա ասել, երբ եկամուտը ստացվի։ Մոտակա հեռանկարում թթենիների թվի ավելացումն է։
© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդի գործած բոժոժը

Շերամորդի գործած բոժոժը - Sputnik Արմենիա
1/3

Շերամորդի գործած բոժոժը

© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդի գործած բոժոժը

Շերամորդի գործած բոժոժը - Sputnik Արմենիա
2/3

Շերամորդի գործած բոժոժը

© Photo : provided by Hovsep Gyurjinyan

Շերամորդի գործած բոժոժը

Շերամորդի գործած բոժոժը - Sputnik Արմենիա
3/3

Շերամորդի գործած բոժոժը

1/3

Շերամորդի գործած բոժոժը

2/3

Շերամորդի գործած բոժոժը

3/3

Շերամորդի գործած բոժոժը

«Հիմա մոտ 320-330 թթենի տնկել եմ, մոտ 1000–ն էլ այս տարվա աշնանը կտնկեմ»։
Ու այս ամենը` հանուն շերամորդերին կերակրելու։ Մտածում է աշնանն էլ փորձնական փոքր քանակի գրենաներ դնել` այս անգամ արդեն որպես տուրիստական գրավչություն։ Նաև կարող է առիթն օգտագործել ու ցանկացողներին գործնականում ներկայացնել աշխատանքը։
«Շատերն են ասում` այսքան ջանք ես թափում, բա որ խնդիր լինի, սահմանին մոտ ենք։ Ասում եմ` դե ամբողջ Հայաստանն էլ վտանգի տակ է, ինչ կապ ունի` այստեղ լինես, թե այլ տեղում, անգամ` Երևանում։ Որ չաշխատես, չարարես, իրար կնայենք, կթողնենք–կգնանք։ Այսպես իրար տեսնում, ոգեշնչվում ենք»,– ասում է Հովսեփը։
Համեմատության համար ասում է` ժամանակին Շամշադինում թզի ծառեր շատ քիչ կային, մարդիկ միայն խաղող էին մշակում, իսկ հիմա թզի, արքայանարինջի այգիներ են, ամբողջ Շամշադինն է այգի։
Ի դեպ, մետաքսաթելի իրացումից հետո Հովսեփը պատրաստվում է վերլուծություն անել և համապատասխան թվերով դիմել պատկան մարմիններին` գյուղատնտեսության այս ավանդական, միաժամանակ մոռացված ոլորտը զարգացնելու համար։
Լրահոս
0