00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է երկրորդ անգամ երկարաձգվելու ԱԷԿ–ի շահագործումը. պարզաբանում է մասնագետը

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Պետրոսյան
Վահրամ Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
Վահրամ Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարտին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ ԱԷԿ–ում կանցկացվի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026թ., իսկ կայանի ռեսուրսը երկարացնել մինչև 2036-ը։ Ինչ վերաբերում է նոր կայանին, ապա վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի տարբեր նախագծերով կայաններ և դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնի։
Ըստ կառավարության ընդունած որոշման, Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացվելու է երկրորդ անգամ, այնպես, որ 2026-ից հետո այն աշխատի ևս առնվազն տասը տարի։ Աշխատանքների ծրագիրը մշակվել և ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը, ով նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է։
Առայժմ որոշված չէ, թե ով կլինի աշխատանքների գլխավոր կապալառուն, բայց ընտրությունը պետք է կատարել այնպես, որ նա հնարավորինս շատ ներգրավի տեղի մասնագիտական կարողությունները և աշխատուժը, նշում է Պետրոսյանը։
Կախված նրանից, թե երբ կկառուցվի նոր էներգաբլոկը, գործող կայանի ռեսուրսը հնարավոր կլինի ևս հինգ տարով երկարացնել։ Եթե մինչև 2036-ը արդեն իսկ ունենանք նոր էներգաբլոկ, ապա հինը պետք է շահագործումից դուրս բերել, նշում է Պետրոսյանը։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության նախատեսվող միջոցառումներ

Երկարաձգման առաջին փուլում կայանում ներդրվել է կայանի առաջին կոնտուրում ДУ-100 վթարի կոմպենսացիա (չեզոքացում)։ Երկրորդ փուլի աշխատանքներից առանձնանում են ավելի լուրջ վթարի կոպմենսացիային ուղղված աշխատանքները, դա առաջին կոնտուրի 200 մմ (ДУ-200) խողովակաշարերի պատռվածքի դեպքում արտահոսքն է, որի համար և նախատեսվում են չեզոքացման միջոցառումներ։
«Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ն պատրաստ է կատարել ՀԱԷԿ-ի (դրա 2-րդ, գործող էներգաբլոկի) անվտանգության հիմնավորման հաշվետվության նոր տարբերակը՝ հաշվի առնելով արդիականացման աշխատանքները։

Թափոններ

Կայանն ունի աշխատած վառելիքի համար չոր պահեստարան, որը կբավարարի մինչև 2026-ը։ Եթե կայանի աշխատանքը երկարաձգվի մինչև 2036 թվական, ապա անհրաժեշտ կլինի կառուցել նորը։ Ընդ որում, ռուսական կողմից կա առաջարկ՝ աշխատած վառելիքը ընդունել վերամշակման, սակայն այդ հարցը գտնվում է քննարկման փուլում, նշում է Պետրոսյանը։

Կարևորագույնը՝ մասնագետների վերապատրաստում

ՀԱԷԿ-ը մինչ օրս չունի մեծամասշտաբ վարժասարք (տրենաժոր)` շահագործող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համար։ «Հայատոմը» ամերիկյան WSC ընկերության հետ միասին իրականացնում է վարժասարքի մշակման աշխատանքները։ Ինստիտուտի գնահատականով՝ այն պատրաստ կլինի 2024-ի կեսին։ Խիստ կարևորվում է այդ աշխատանքների օր առաջ ավարտին հասցնելը, քանի որ գոյություն ունեցող բազմաֆունկցիոնալ վարժասարքը բարոյապես մաշված է և պիտանի չէ հետագա օգտագարծման համար։
Նոր տրենաժորի համար մշակվել են կայանում ընթացող բոլոր պրոցեսների մաթեմատիկական մոդելները, որոնք այս տարի պետք է ենթարկվեն վալիդացիայի (այսինքն` ճշտության ստուգման)։
ԽՍՀՄ–ում ԱԷԿ–ի առաջին մեծամասշտաբ վարժասարքը մշակվել և ներդրվել է «Հայատոմի» կողմից՝ սովետական հաշվիչ տեխնիիկայի բազայի վրա։ 1989–ին այն տեղադրվել է Նովովորոնեժի ԱԷԿ–ի 5-րդ բլոկում և մինչ օրս շահագործվում է։
«Վերջերս Հայաստան ժամանած «Ռոսատոմ» ՌԴ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Օլենինը ՏԿԵՆ նախարար պարոն Սանոսյանի հետ հանդիպմանը, շնորհակալություն էր հայտնել «Հայատոմի» մասնագետներին, որոնց ստեղծած վարժասարքը մինչ օրս աշխատում է», – նշեց Պետրոսյանը։
Ըստ «ԱԷԿ–ի անվտանգության հիմնադրույթներ» («Общие положения обеспечения безопасности атомных станций») տեխնիկական կանոնակարգի, այս սարքի վրա պետք է պարբերաբար վերապատրաստվի ատոմակայանը շահագործող անձնակազմը։

Եվ, վերջապես, նոր կայանը

Խորհրդային ժամանակ նախագծված ВВЭР–440 էներգաբլոկները «Росатом» կորպորացիան այլևս չի կառուցում, բայց վերջինիս կազմի մեջ մտնող ОКБ «Гидропресс» կազմակերպությունը մշակում է մոտ 640 ՄՎտ հզորությամբ նոր կայան (երբ այն կյանքի կկոչվի, դեռ պարզ չէ)։
Անվտանգության տեսակետից Հայաստանի համար ձեռնտու է ունենալ միջին հզորության երկու էներգաբլոկ, սակայն այդպիսիք շուկայում առայժմ գրեթե չկան, նշում է Պետրոսյանը։
Տարբերակներից մեկը` փոքր մոդուլային ռեակտորներով` մինչև 77 ՄՎտ (1 մոդուլի էլեկտրական հզորությունը) հզորությամբ ԱԷԿ-ն է, որը 6 մոդուլ հավաքելու դեպքում կունենանք մոտավորապես 460 ՄՎտ հզորություն` մոտավորապես այնքան, որքան ՀԱԷԿ–ի այսօր գործող հզորությունն է։ Մյուս տարբերակը ռուսական կողմից առաջարկվող 1200 ՄՎտ հզորությամբ՝ 3+ սերնդի միջուկային նոր էներգաբլոկն է: Պետք է նշել, որ սրանք շատ լավ էներգաբլոկներ են, հավելում է Պետրոսյանը:
Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է բոլոր տարբերակները ուսումնասիրի և կառավարությանը ներկայացնի ամենաընդունելի տարբերակը:
Լրահոս
0